Նոր տարում Եվրամիության մարտահրավերները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102619-Նոր_տարում_Եվրամիության_մարտահրավերները
Եվրամիությունը, որպես միջազգային ասպարեզում կարևոր և ազդեցիկ հաստատություն, բազմաթիվ մարտահրավերներ է կրում քաղաքական, սոցիալական եւ տնտեսական ոլորտներում: Այժմ որոշ անդամ պետությունների իրավասությունը ԵՄ նախագահության պաշտոնի համար դառնա կասկածներ է հարուցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2018 14:42 Asia/Tehran
  • Նոր տարում Եվրամիության մարտահրավերները

Եվրամիությունը, որպես միջազգային ասպարեզում կարևոր և ազդեցիկ հաստատություն, բազմաթիվ մարտահրավերներ է կրում քաղաքական, սոցիալական եւ տնտեսական ոլորտներում: Այժմ որոշ անդամ պետությունների իրավասությունը ԵՄ նախագահության պաշտոնի համար դառնա կասկածներ է հարուցել:

Այն պայմաններում: երբ Ռումինիան սպասում է 2019 թ.-ի հունվարի 1-ից մինչև հունիսի վերջը վեց ամսով ստանձնելու Եվրամիության հերթական նախագահությունը,  Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը  ասել է, որ այդ երկիրում բացակայում է իշխանությունը ղեկավարելու հզորությունը և  Ռումինիան չի կարող ԵՄ անդամ դառնալ:

Ռումինիան այժմ ստանձնել է ԵՄ նախագահությունը, որն Ամանորի նախաշեմին պետք է բախվի մի շարք մարտահրավերների:

Eurobarometer կենտրոնի կողմից կայացած վերջին սոցհարցման տվյալների համաձայն, 2019 թ. միգրացիան, ահաբեկչությունը և ֆինանսական ու տնտեսական պայմանները, ենրոպական երկրների ամենակարևոր մարտահրավերներն են համարվում: 

Էմիգրանտների ճգնաժամի շարունակությունը և դրանց դեմ եվրոպական երկրների տարբեր դիրքորոշումը  Եվրամիության անդամ երկրներին սպառնացող մարտահրավեր են հանդիսանում:

Չնայած Եվրամիության որոշ երկրներ ավելացնում են ապաստան հայցողների թիվը, Արևելյան Եվրոպայի երկրները ընդհանրապես դեմ են այդ հարցին: 

Բացի այդ, Երամիության անդամ որոշ երկրներ, ներառյալ՝ Իտալիան և Հունաստանը, փակել են իրենց սահմանները էմիգրանտների համար:

Երամիության որոշ անդամների ֆինանսական և տնտեսական ճգնաժամի շարունակումը միութան մեծ մարտահրավերներից մեկն է:

Եվրոպական շատ երկրներ, այդ թվում Հունաստանը, Իտալիան և  Իսպանիան, ունեն տնտեսական խնդիրներ, աճող գործազրկություն և գնաճ:

Ֆինանսական և տնտեսական հարցերի շուրջ  տարբեր տեսակետների առկայությունը բարձրացրել են Եվրամիության անդամների միջև անհամաձայնությունը:

Իտալիայի առնչությամբ Եվրամիության պաշտոնյաները հայտարարել են կառավարության գործողությունները հակասում են Հռոմի պարտավորություններին Բրյուսելին ու միության կանոններին և  նախազգուշացնում են Իտալիայի դեմ պատժամիջոցների կիրառման մասին:

Բերքզիթը և դրա  հետևանքները ևս մեկ այլ  մտահոգություն են ԵՄ անդամ պետությունների համար:

Ահաբեկչության տարածման և աջակողմյան կուսակցությունների գործունեության ակտիվացումը կարող են դիտվել որպես Եվրամիության առջև ծառացած այլ լուրջ մարտահրավերներ:

Եվրոպայում  աջակողմյան կուսակցությունները, ազգայնամոլության կողմնակիցն են և պահանջում են դուրս գալ Եվրամիությունից, որը հանդիսանում է այդ միության կարմիր գիծը:

Մյուս կողմից, սոցիալական բողոքների տարածումը, ինչպես Ֆրանսիայում, որոնք տարածվել են այլ եվրոպական երկրներ, իրավիճակը ավելի բարդ են դարձնում:

Այս համատեքստում Եվրամիությունում ներքին վեճերի ակտիվացումը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ միության համախմբման  և ուժը պահպանելու վրա, ներքին և միջազգային մակարդակներում, ուստի ակնկալվում է 2019 թվականը եվրոպացիների համար դժվարին տարի է լինելու: