Թրամփը լրջորեն սպառնացել է Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103200-Թրամփը_լրջորեն_սպառնացել_է_Թուրքիային
2018 թվականի դեկտեմբերի 19-ին ամերիկյան զորքերի Սիրիայից դուրս բերելու մասին Դոնալդ Թրամփի որոշումից հետո, որոշ վերլուծաբաններ այս քայլը տեսնում էին որպես Թուրքիայի շահերից բխող քայլ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2019 14:13 Asia/Tehran
  • Թրամփը լրջորեն սպառնացել է Թուրքիային

2018 թվականի դեկտեմբերի 19-ին ամերիկյան զորքերի Սիրիայից դուրս բերելու մասին Դոնալդ Թրամփի որոշումից հետո, որոշ վերլուծաբաններ այս քայլը տեսնում էին որպես Թուրքիայի շահերից բխող քայլ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ավելի վաղ սպառնացել էր շուտով Թուրքիայի բանակը կհաձակվի Սիրիայի քրդական շրջանների վրա: Թուրքիայի այդ  քայլը կարող էր սպառնալիքի տակ դնել  արեւելյան Եփրատում տեղակայված ամերիկյան ուժերին: Բացի այդ, Վաշինգտոնը փորձում էր Թուրքիային զերծ պահել, Ռուսաստանից S 400 հրթիռային համակարգը գնելուց: Վաշինգտոնը առաջարկում է վաճառել Patriot հրթիռային համակարգը Թուրքիային 3,5 միլիարդ դոլարի գործարքով: 

ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման մասին որոշումը, Վաշինգտոնի դաշնակից Սիրիայի քրդերի համար ցնցող լուր էր: Նրանք ստիպված եղան Թուրքիայի բանակի հարձակումներից ապահով մնալու նպատակով, դիմել Սիրիայի բանակին՝  մինչ այդ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում այդ թվում Մենբիջ քաղաքում տեղակայվելու առաջարկով:

Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերելու մասին որոշումը կայացրել է առանց  անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքը հաշվի առնելու, որոնք կոշտ դիրքորոշում են ընդունել նրա հանդեպ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ Միացյալ Նահանգները սկսում է սիրիայից իր զորքերի դուրսբերումը: Նա նաև սպառնացել է Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով` սիրիական քրդերի դեմ հարձակման դեպքում:

Միևնույն ժամանակ, Թրամփը կոչ է արել քրդերին չդրդել Թուրքիային և ընդգծել, որ կստեղծվի բուֆերային գոտի (30 կիլոմետր):

Թուրքիայի նախագահի  մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը արձագանքել է Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը և ասել.«Սիրիայի քրդերի չպետք է համեմատել քրդական զինված ջոկատների հետ: Մենք ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները հարգի մեր ռազմավարական գործընկերությունը:Ահաբեկիչները չպետք է լինեն ձեր դաշնակիցներն ու գործընկերները»:

Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  սպառազինություն է տրամադրում Սիրիայում գործող թևերի (PYD) -ին։  Սիրիայի քրդական ուժերը ահաբեկչական ուժեր են և սպառնում են Թուրքիայի անվտանգությունը։ Իբրահիմ Քալինի խոսքերով, Քրդական աշխատավորական կուսակցության և ԻԼԻՊ-ի միջև տարբերություն չկա:

Երեքշաբթի, իր թուրք գործընկերոջ հետ խորհրդակցելուց հետո, Ջոն Բոլթոնը  զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները դեմ է Սիրիայում քրդական դաշնակիցների դեմ Թուրքիայի զորքերի կողմից ցանկացած ճնշմանը: Էրդողանը համաձայն չէ Բոլթոնի պահանջի հետ, չհարձակել քրդական ջոկատների վրա Սիրիայում: Նա ընդգծել է, որ Բոլթոնը «մեծ սխալ» է արել:

Այժմ, Անկարայի դեմ Վաշինգտոնի աննախադեպ սպառնալիքի հետո, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները նոր ճգնաժամային փուլ  են անցնում: