Իրանի արձագանքը առաջատար գիտության ոլորտում ԱՄՆ պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103409-Իրանի_արձագանքը_առաջատար_գիտության_ոլորտում_ԱՄՆ_պատժամիջոցներին
Մինչ Միացյալ Նահանգները և արևմտյան լրատվամիջոցները փորձում են մեծացնել Իրանի տնտեսության վրա պատժամիջոցների բացասական ազդեցության դերը, տարբեր ոլորտներում Իրանի առաջխաղացումը, հատկապես գիտական ասպարեզում աճող առաջընթացը, այլ պատկեր են ներկայացնում Իրանի առաջադիմության և ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2019 08:27 Asia/Tehran
  • Իրանի արձագանքը  առաջատար գիտության ոլորտում ԱՄՆ պատժամիջոցներին

Մինչ Միացյալ Նահանգները և արևմտյան լրատվամիջոցները փորձում են մեծացնել Իրանի տնտեսության վրա պատժամիջոցների բացասական ազդեցության դերը, տարբեր ոլորտներում Իրանի առաջխաղացումը, հատկապես գիտական ասպարեզում աճող առաջընթացը, այլ պատկեր են ներկայացնում Իրանի առաջադիմության և ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ:

Չնայած պատժամիջոցներին, վերջին 40 տարիների ընթացքում, Իրանը գիտության և ներ տեխնոլոգիաների ոլորտներում մեծ հաջողություններ է արձանագրել: Վիճակագրությունը  և գիտական հղումները ցույց են տալիս, որ ներկայում Իրանը շարունակում է զբաղեցնել առաջին տեղն իսլամական աշխարհի երկրների շարքում՝ 93 տոկոս գիտական արտադրանքի բաժնով:

Իսլամական աշխարհի գիտության կենտրոնի ղեկավար ISC Մոհամադ Ջավադ Դեհղանին ասում է, որ միջազգային գնահատականների համաձայն, Իրանն աշխարհում գիտական արտադրանքի ոլորտում զբաղեցնում է 16-րդ տեղը, 19 անգամ ավելի բարձր աճ գրանցելով նախքան իսլամական հեղափոխության հաղթանակի ժամանակաշրջանի համետաությամբ:

Այս ձեռքբերումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից Իրանի դեմ ուղվված ճնշումներն ու  սահմանված շարջափակումները ձախողել են: Եվ Իրանի առաջընթացն այդ սահմանափակումների արդյունքն է:

Այժմ Իրանը տարբեր ոլորտներում լավ դիրք ունի տարածաշրջանում ու աշխարհում: Նանոտեխնոլոգիայի ոլորտում  Իրանն աշխարհի առաջատար  10 երկրներից մեկն է, գենետիկական գիտություններում առաջինը տարածաշրջանում և 16-րդն աշխարհում: Իսկ ավիատիեզերական ոլորտում զբաղեցնում է առաջին տեղը տարածաշրջանում և 15-րդն աշխարհում: 

Պրոֆեսոր Ֆրենչեսկո Ֆրեդերիկո Նակարալլան լրագրողների հետ զրույցում ասել է.«Եվրոպական երկրները  ցանկանում են բժշկության ոլորտում համագործակցել  Իրանի հետ, ինչը ենթադրում է, որ պատժամիջոցները չեն կարող խանգարել երկրի գիտական առաջընթացին»:

Անկասկած, հաշվի առնելով գիտական կարողությունները և իրանցի երիտասարդների գերազանց տաղանդը, այդ զարգացումները կշարունակվեն ապագայում, և Իրանի ժողովուրդը ավելի պայծառ ապագա կունենա, հակառակ ԱՄՆ-ի ցանկությանը:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին, անդրադառնալով վերջին 40 տարվա դավադրության ընթացքում հիմնական նպատակն իրագործելու հարցում «մեծ սատանա»-ի  ձախողամանը, որը փորձում է Իրանում  վերականգնել շահի ռեժիմի պայմաններն ընդգծել է.-«Աշխարհի փորձագետների համոզմամամբ, ԱՄՆ-ն սկսել է  անկում ապրել, իսկ մյուս կողմից Իրանի ժողովրդի փայլուն  երիտասարդության ոգու և տքնաջան աշխատանքի շնորհիվ, մեր երկիրը կունենա լուսավոր ապագա»:

Միջազգային ճգնաժամային խմբի հետազոտական կենտրոնը նոր զեկույցում գրել է.«Կառավարության կողմից անցկացրած նախնական ներքին գնահատականն այն եզրակացության է եկել, որ ԱՄՆ քաղաքականությունը  դեռ չի հաջողել սահմանափակել Իրանի քաղաքականությունները, կամ Թեհրանին ստիպել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»:

Այսօր փափուկ ուժն ունի հատուկ տեղ, որի հիմնական առանցքը գիտության եւ տեխնոլոգիաների արտադրությունն է: Հետեւաբար, Իրանը պետք է լրջորեն գնա այս ճանապարհով, չնայած  դժվարություններին ու խոչընդոտներին: