Հայաստանը կասկածով է նայում Ղարաբաղյան խդրի կարգավորման հարցում Լավրովի նախագծին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103429-Հայաստանը_կասկածով_է_նայում_Ղարաբաղյան_խդրի_կարգավորման_հարցում_Լավրովի_նախագծին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագծի արդյունավետությունը պայմանավորված է Ադրբեջանին հինգ շրջաններ վերադարձնելով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2019 14:26 Asia/Tehran
  • Հայաստանը կասկածով է նայում Ղարաբաղյան խդրի կարգավորման հարցում Լավրովի նախագծին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագծի արդյունավետությունը պայմանավորված է Ադրբեջանին հինգ շրջաններ վերադարձնելով»:

«Իմ քայլը» դաշինքի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել է.«Մենք հարցնում ենք, թե մեր այս քայլի դիմաց ի՞նչ ենք ստանալու, բայց նրանք ոչ մի պատասխան չունեն տալու: Մենք պահանջում ենք, որ առաջինը Ադրբեջանը զիջումների հարցով իր պատրաստակամությունը հայտնի, որպեսզի մենք նույնպես մեր քայլը վերցնենք»: Բայց նրանք մեզ ասում են.«Ադրբեջանում այդ պաշտոնատարներին դավաճան կանվանեն»: Մենք էլ պատասխանում ենք. «Արդյոք մե՞նք  պիտի դավաճան համարվենք»: 

Ղարաբաղյան հակամարտությանը վերջ տալու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա կասկածամտությամբ է նայում հակամարտությանը լուծում տալու մասին ՌԴ-ի ներկայացրած նախագծին: 

Կարող ենք ասել, որ Բաքվի ու Երևանի ղեկավարները  մեկ անգամ ևս պետք է վերադառնան դժվար օրերին, որպեսզի հետևեն հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

ՌԴ-ի ներկայացրած նախագծով, որը հայտնի է դարձել որպես Պուտինի կամ Լավրովի  նախագիծ, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը փուլային ռեժիմով կդրվի աշխատանքային օրակարգի վրա:

Այս հիմամբ, նախ Հայաստանը պետք է իր զինված ուժերը դուրս  բերի Ադրբեջանի 5 շրջկենտրոններից և դրանից հետո փախստականի կարգավիճակում հայտնված Ադրբեջանի քաղաքացիերը վերադառնան իրենց բնակարաններ:

Այս փուլում Փաշինյանի կառավարության պաշտոնյաները ակնկալում են, որ Հայաստանի ուժերի դուրս գալով Բաքվի կառավարությունը հօգուտ Հայաստանի քայլեր կվերցնի, սակայն նախատեսվել է, որ երկրորդ փուլում տարածաշրջանի կամ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը տեղակայվեն շփման գծում:

Հաջորդ փուլում էլ նախատեսվում է հանրաքվեի անցկացումը: Հայաստանի պաշտոնատարները կարծում են, որ Լավրովի նախագծի գործադրումը Հայաստանի վնասին է: Իրականում Լավրովի նախագծի գործադրմամբ Հայաստանի զինված ուժերը շուրջ 3 տասնամյակ հետո պետք է նահանջեն իրենց երկրի սահմանները: Հետևաբար ակնհայտ է, որ Հայաստանի նոր կառավարությունը չի ընդունելու այս նախագիծը: 

Դրանցի բացի, Հայաստանն ունի նախագածին հակադրվելու երկու այլ  կարևոր պատճառներ: Առաջինն այն է, որ ԱՄՆ-ն խիստ դեմ է Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ՌԴ-ի մասնակցությանը: 

ԱՄՆ-ն շարունակ ջանքեր է գործադրել, որպեսզի կանխի Լավրովի նախագծի գործադրումը և գուցե այս պատճառով է, որ որոշ դիվանագետներ ու նույնիսկ տարածաշրջանային հարցերի փորձագետներ, Փաշինյանի իշխանության գալու հարցում չեն բացառում ԱՄՆ-ի օգնությունները: 

Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանի ու Ղարաբաղի բնակչությունը ակնակալում է, որ նոր կառավարությունը ժողովրդի տնտեսական ու կենցաղային դժվարությունների վերացմամբ դրական քայլ կվերցնի Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: 

Հաշվի առնելով Փաշինյանի մոտ առկա կասկածները, հավանական է, որ Հայաստանի նոր կառավարության հայացքը կարող է անորոշ ժամանակով երկարաձգել Ղարաբաղի խաղաղության երկկողմ բանակցությունները: