Թրամփը ձախողել է դաշնային կառավարության աշխատանքների դադարեցման հարցում
Կոնգրեսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներից մեկը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար 5,7 միլիարդ դոլար բյուջեի հաստատումն է:
Իհարկե, այս քայլը ներգաղթի քաղաքականության շրջանակներում է, որը միտված է կանխել ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ:
Այնուամենայնիվ, դեմոկրատները կտրականապես դեմ են Թրամփի պահանջներին և քաղաքական պայքար է մեկնարկել Սենատի և Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ու Թրամփի միջև:
Սպիտակ տան և ներկայացուցիչների պալատի միջև անհամաձայնությունն ի վերջո, հանգեցրեց դաշնային կառավարության աշխատանքի դադարեցմանը և դեկտեմբերի 22-ից, 800 հազար պետական աշխատակից դարձավ գործազուրկ:
Իրավիճակի շարունակության հետեւանքով առաջացած խնդիրները, պատճառ դարձան որ հունվարի 19-ին, Թրամփը ստիպված լինի վերջ տալ ամերիկյան պատմության դաշնային կառավարության ամենաերկար դադարեցմանը:
Սպիտակ տանը ունեցած ելույթում, Դոնալդ Թրանփն առաջարկեց սահմանային պատի կառուցման համար 7,5 միլիարդ դոլարի ֆինանսավորման Կոնգրեսի դեմոկրատների համաձայնության դեպքում երկարաձգել որոշ ապօրինի ներգաղթյալների համար ժամանակավոր պաշտպանության օրենքը:
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, սահմանային պատի կառուցման ֆինանսավորման դեպքում, DAKA- ն և TPS- ը կվերականգնվեն երեք տարով:
DAKA-ի ծրագիրը միգրացիոն քաղաքականություն է, որը թույլ է տալիս որոշ մարդկանց, որոնք փոքր տարիքում ԱՄՆ են տեղափոխվել ու այդտեղ են մեծացել, որպես անօրինական էմիգրանտներ, երկու տարի ապահով մնալ արտաքսումից:
2017 թ. սեպտեմբերին Թրամփը հրամայել է, որ ծրագիրը չեղյալ համարվի վեց ամիս, սակայն մի քանի դատարաններ դեմ են արտահայտվել Թրամփի այդ հրամանին:
«Ժամանակավոր կեցության» կարգավիճակը նաեւ թույլտրում է որոշ երկրների քաղաքացիներին որոշակի պայմաններում շարունակել մնալ ԱՄՆ-ում: Պատերազմի կամ բնական աղետների հետևանքով ներգրավված երկրների քաղաքացիները կարող են ապրել և աշխատել Միացյալ Նահանգներում, որոշակի ժամանակահատվածում, եթե նրանց պայմանները համապատասխանեն այդ վիճակին:
Թրամփը դադարեցրեց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը որոշ երկրների , այդ թվում՝ Հաիթիի, Հոնդուրասի և Էլ Սալվադորի քաղաքացիների համար:
Թրամփի առաջարկին դեմ է դեմոկրատական ֆրակցիայի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին:
Նա հույս է հայտնել, որ Թրափմի գլխավոր առաջարկը կօգնի դաշնային կառավարության վերաբացման և ԱՄՆ-ի սահմանները պաշտպանելու հարցում:
Հաշվի առնելով Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսիի դիրքորոշումն անհավանական է, որ Թրամփի առաջարկներից որևէ մեկը հավանության արժանանա Ներկայացուցիչների պալատի կողմից: Այդպիսով կարելի է ակնկալել, որ Թրամփի ջանքերը արդեն իսկ ձախողվել են:
Դաշնային կառավարության դադարեցման շարունակությունը կխթանի դեմոկրատականների դիրքերը և հետագայում կթուլացնի Թրամփի ժողովրդականությունը:
Թրամփն իր կարծիքները պարտադրելու համար նույնիսկ պատրաստ է դադարեցնել դաշնային կառավարությունը, հարյուր հազարավոր աշխատողների անգործությանը և տնտեսական ու կենսապայմանների ճնշում գործադրել նրանց վրա, և անտեսել ԱՄՆ-ի ազգային շահերն ու քաղաքացիների իրավունքները: