Մարզիե Հաշեմիի ձերբակալությունը, ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ճնշման նոր սցենար
Մարիզե Հաշեմիի ձերբակալությունը, ԱՄՆ-ի կողմից Իրանի իսլամական հանրապետության դեմ ուղղված քաղաքական պատերազմ է՝ իսլամական հեղափոխության 40-ամյակի շեմին:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան հաղորդումների հարցերով պատասխանատու Փեյման Ջեբելին, շաբաթ օրը «Ամերիկյան մարդու իրավունքները» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով PRESS TV-ի հաղորդավարի կալանավորմանն ասել է. «ԱՄՆ-ի կռիվը միայն Մարզիե Հաշեմիի ու PRESS TV-ի հետ չէ, այլ Իրանի ժողովրդի հզորության, անկեղծության ու վճռականության, նաև դիմադրության ճակատի դեմ տարբեր ոլորտներում մղվող քառասնամյա վեճ է, որը բոլոր ժամանակահատվածներում ավարտվել է ԱՄՆ-ի պարտությամբ»:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան հաղորդումների հարցով տեղակալն ասել է. ««ԱՄՆ-ն մտահոգ է համաշխարհային ԶԼՄ-ների աղմուկի մեջ ԻԻՀ-ի մեդիայից լսվող մեկ բառի պատճառով և այս շրջանակում պրոպագանդա է համարվում ցանկացած ԶԼՄ-ի աշխատանքը, որն ԱՄՆ-ի հետ համընթաց չէ, քննադատում է այդ երկրին, Սիոնիստական ռեժիմին ու Արաբիային և բացահայտում է նրանց ոճրագործությունը»:
ԱՄՆ-ի ոստիկանությունը կիրակի օրն առանց որևէ հստակ մեղադրանք առաջադրելու, կալանավորեց իր հարազատներին հանդիպելու համար ԱՄՆ մեկնած PRESS TV-ի հեռուստակայանի աշխատակից, հաղորդավար և փաստագրական ֆիլմերի հեղինակ Մարզիե Հաշեմիին:
Վաշինգտոնի դատարանն ուրբաթ օրը հաստատեց, որ PRESS TV հեռուստակայանի հաղորդավար Մարզիե Հաշեմին կալանավորվել է առանց մեղադրանքի առաջադրման, որպես անհայտ գործով «կարևոր վկա»:
ԱՄՆ-ն այս ոլորտում շատ սխալներ է ունեցել, ինչպես՝ Իրանի արբանյակային ցանցերի հեռարձակումը և Իրանի ռադիո-հեռուստատեսության միջազգային ցանցերի հաշիվների արգելափակումն անհիմն պնդումներով:
Այս վարքագիծը վկայում է գրաքննության, սոցիալական ցանցերում փաստերի տարածման կանխարգելման և անկախ լրատվամիջոցների հետ անտրամաբանական վերաբերմունքի մասին:
Արևմտյան լրատվամիջոցները տարիներ շարունակ ծախսում են տասնյակ միլիոնավոր դոլարներ, որպեսզի ստեղծեն մի պատկեր, որը լիովին հակասում է իրականությանը և շեղեն հանրային կարծիքը իրադարձությունների ճշմարտությունից: Այդ իսկ պատճառով զայրացած է, որ ԶԼՄ-ները արտերկրյա դաշտում ներկայացնում են տարածաշրջանի և աշխարհի փոփոխությունների իրական դիսկուրս:
Անկախ լրատվամիջոցները, ինչպիսիք են Press TV- ն, Hispan TV -ն , Al-Alam- ը, Sahar և Ալ-Կոսարը, կարողացել են լուսաբանել լուրերն ու տեսանյութերը: Այս գործընթացը հանգեցրել է կոլեկտիվ վստահության ամրապնդմանը անկախ լրատվամիջոցներում և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը: Այս փաստերը հնարավոր չէ ջնջել հասարակական կարծիքի մտքից՝ ենթադրյալ մեղադրանքներով:
Անկասկած, ազգային լրատվամիջոցների և ազատ լրատվության գործունեության դեմ ուղղված փորձերը կձախողեն, քանի որ հանդիսատեսներն են, ովքեր ճանաչում են և վստահում անկախ լրատվամիջոցներին: