Սիոնիստական ռեժիմի հակաիրանական կրկնված անհիմն հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103487-Սիոնիստական_ռեժիմի_հակաիրանական_կրկնված_անհիմն_հայտարարությունը
Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Իրանի գիտահետազոտական արբանյակի տիեզերք ուղարկելը միջոց են ծառայեցրել Իրանի հրթիռային ծրագիրը վտանգավոր ներկայացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2019 08:22 Asia/Tehran
  •  Սիոնիստական ռեժիմի հակաիրանական կրկնված անհիմն հայտարարությունը

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Իրանի գիտահետազոտական արբանյակի տիեզերք ուղարկելը միջոց են ծառայեցրել Իրանի հրթիռային ծրագիրը վտանգավոր ներկայացնելու համար:

Այդ շրջանակներնը իրանական արբնյակակիր հրթիռի արձակումը դեմ են համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին և հայտարարել են, որ այդ փորձարկումներում ներառվում են նաև միջուկային սպառազինություն կրելու կարողությամբ հրթիռներ: Արևմտյան Ասիայում միջուկային զենքի միակ տերը համարվող Սիոնիստական ռեժիմը, ՄԱԳԱՏԷ-ի քննիչներին թույլ չի տալիս վերահսկել իր միջուկային ծրագրերը: Իսրայելը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հղած նամակում կարևորել է Իրանի հրթիռային ու տիեզերական ծրագրին դիմակայելը:

Անվտանգության խորհրդին հղած նամակում ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչ՝ Դանի Դոնը իրանական արբանայակակրի տիեզերք ուղարկելը այդ խորհրդի թիվ 2231 բանաձևի բացահայտ խախտում է համարել և պահանջել է դիմակայել Իրանի հրթիռային ծրագրին: Դանի Դոնը հայտարարել է, որ Իրանն այդ քայլով մեկ փուլ առաջացել է միջմայրցամաքային հրթիռների արտադրման ոլորտում:

Հարց է ծագում, արդյո՞ք Սիոնիստական ռժիմը իրոք մտահոգված է տարածաշրջանի անվտանգության հարցով: Տարածաշրջանի անվտանգության նկատմամբ Իսրայելի մտահոգությունըև Իրանի հրթիռային կարողությունը սպառնալիք ներկայացնելը, նշանակում է խաբել հանրային կարծիքը: Իսրայելն այն պայմաններում է Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ մտահոգված ձևանում, երբ ինքը շարունակ մեծացնում է իր հրթիռային կարողությունը: 

Իսրայելը 200-300 միջուկային մարտագլխիկներ ունենալով, Միջին Արևելքում միջուկային զենքի միակ տերն է համարվում: Արդեն երկար տարիներ, ստախոսները հայտարարում են, որ Իրանը միջուկային զենքի արտադրության մտադրություն ունի: ՄԱԿ-ում Իսրայելի ռեժիմի ներկայացուցչի նամակագրությունը այն զավեշտալի հայտարարության շարունակությունն է, որն այդ ռեժիմի վարչապետը բազմիցս ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և միջազգային հանրության կողմից ծաղրի է ենթարկվել:

Անցած տարի, Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Թեհրանի հին թաղամասերից մեկում գորգի լվացման մի կենտրոնի պատկերներ ցուցադրելով, հայտարարեց, որ այդ տարածքում են գտնվում Իրանի գաղտնի օբյեկտները և այնտեղ միջուկային զենքերի պահեստ է:

Հակադարձելով Իրանի տիեզերական ծրագրի դեմ ուղղված թշնամական դիրքորոշումներին, Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«ԻԻՀ-ն իր գիտական զարգացման ապագան չի զոհելու օտարների անհիմն ու կեղծ մտահոգությունների համար»: Ղասեմին նշել է, որ Իրանի այս կարողությունները ոչ-ռազմական բնույթ ունեն և չեն հակասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին և այդ կապակցությամբ միջազգային օրենքներից ոչ մեկին:

Իսրայելի պաշտոնատարներն այն պայմաններում են կրկնում իրենց կեղծ հայտարարությունները, երբ ՄԱԳԱՏԷ-ն իր բոլոր պաշտոնական զեկույցներում հաստատել է Իրանի միջուկային գործունեության խաղաղանպատակ բնույթը:

Իսրայելի ռեժիմի պաշտոնատարները ստաբանությունները ՄԱԿ-ի չարաշահում և անարգալից վերաբերմունք են միջազգային կառույցների նկատմամբ:  Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ճգնաժամ է տիրում և տարիներ է, ինչ արևմտյան պետությունների հարյուրավոր միլիարդ դոլարի զենքերի այս տարածաշրջան և Իսրայել առաքվելով, մարդկային աղետի ականատես ենք լինում: Վստահաբար, այս քայլերն ավելի մտահոգիչ են ԻԻՀ գիտական աշխատանքների համեմատությամբ: