ԱՄՆ-ի քաղաքական հեղաշրջում ընդդեմ Մադուրոյի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103647-ԱՄՆ_ի_քաղաքական_հեղաշրջում_ընդդեմ_Մադուրոյի
1999 թվականին Վենեսուելայում ձախամետ կառավարության իշխանության գալուց ի վեր, Միացյալ Նահանգները մշտապես ձգտել է թուլացնել և տապալել այդ կառավարությանը և այդ երկրի գործող ու նախկին նախագահներին: ԱՄՆ-ն ոչ միայն աջակցում է Վենեսուելայի ընդդիմությանը, այլև Լատինական Ամերիկայում իր դաշնակիցներին համախմբել է այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, պահանջելով նրա հրաժարականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2019 15:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի քաղաքական հեղաշրջում ընդդեմ Մադուրոյի

1999 թվականին Վենեսուելայում ձախամետ կառավարության իշխանության գալուց ի վեր, Միացյալ Նահանգները մշտապես ձգտել է թուլացնել և տապալել այդ կառավարությանը և այդ երկրի գործող ու նախկին նախագահներին: ԱՄՆ-ն ոչ միայն աջակցում է Վենեսուելայի ընդդիմությանը, այլև Լատինական Ամերիկայում իր դաշնակիցներին համախմբել է այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, պահանջելով նրա հրաժարականը:

Վաշինգտոնն աջակցում է Վենեսուելայի ձախամետ կառավարության թուլացմանն ուղղված ցանկացած քայլին: Մադուրոն վերջերս Կարակասում լրագրողներին տված հարցազրույցում ասել է.«ԱՄՆ-ի Ազգային ավտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ստանձնել է Վենեսուելայի կառավարությունը տապալելու նպատակով այս երկրում անարխիա ստեղծելու նախագծի կառավարման պատասխանատվությունը»:

Վենեսուելայի Ազգային Կոնգրեսի պաշտոնից հեռացված նախագահ Խուան Գուաիդոն  իրեն հռչակել է այդ երկրի ժամանակավոր նախագահ և ապա երդվել Կարակասի թաղամասերից մեկում` իր կողմնակիցների ներկայությամբ:

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  անմիջապես ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդի նախագահությունը, հայտարարելով, որ Գուաիդոյին ճանաչում է որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:

Հետևելով ԱՄՆ-ի օրինակին, Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի նախագահ, ճանաչել են նաև մի շարք լատինամերիկյան երկրներ, այդ թվում՝ Պերուն, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Բրազիլիան և Արգենտինան:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեքշաբթի օրը բռնապետ կոչելով Մադուրոյին, հստակորեն հայտարարել է, որ Վաշինգտոնը կաջակցի Վենեսուելայի կառավարության տապալմանը հանգեցնող ցանկացած քայլի:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ևս բացահայտ միջամտություն կատարելով Վենեսուելայի ներքին գործերին, աջակցում է այդ երկրի ընդդիմությանը և նրանց հրահրում Վենեսուելայի օրինական կառավարության դեմ:

Այդ բոլորով հանդերձ, ԱՄՆ-ի այդ քայլն արժանացել է Վենեսուելայի նախագահի խիստ արձագանքին:

Արձագանքելով ԱՄՆ-ի միջամտություններին  և իրեն այդ երկրի նախագահ հռչակելու Գուաիդոյի քայլին, Մադուրոն հայտարարել է, որ չի հանձնվելու: Նա ասել է, որ ԱՄՆ-ն փորձում է հեղաշրջում կատարել Վենեսուելայում: 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:  Կարակասում Միրաֆլորես նախագահական պալատի մոտ իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում, Մադուրոն ասել է, որ ամերիկյան դիվանագետներին 72 ժամ է տալիս, որպեսզի նրանք հեռանան Վենեսուելայից։ «Որպես նախագահ՝ ես որոշել եմ խզել դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները ԱՄՆ իմպերիալիստական կառավարության հետ»,- հայտարարել է նա։

Ի պատասխան Մադուրոյի որոշմանն, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Մադուրոյի ռեժիմին, պահպանում է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ և կշարունակի պահպանել դրանք ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի կառավարության օրոք:

Մադուրոն բազմիցս ընդգծել է Վենեսուելայի ներսում ԱՄՆ-ի ավերիչ դերը: Չնայած որոշ լատինամերիկյան երկրների կողմից Վաշինգտոնի քայլին ցուցաբերված աջակցությանը, բայց որոշ երկրներ ինչպես՝ Բոլիվիան, Կուբան, Մեքսիկան, Ռուսաստանը և Թուրքիան, իրենց աջակցությունն են հայտնել Վենեսուելայի օրինական նախագահին: Մադուրոն, 2018 թվականի մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններում շահելով ձայների մոտ 68 տոկոսը, երկրորդ անգամ վերընտրվեց նախագահի պաշտոնում: 

Հաշվի առնելով իրեն Վենեսուելայի նախագահ հռչակելու Խուան Գուաիդոյի քայլը և ԱՄՆ-ի կողմից նրան ցուցաբերված աջակցությունը, Կարակասում նրա կողմնակիցների բողոքի ցույցերը և մյուս կողմից Վենեսուելայի բանակի կողմից Մադուրոյին ցուցաբերվող հովանավորությունը, մեծ հավանականությամբ կսրվեն լարվածություններն այդ երկրում: Այսպիսով Դոնալդ Թրամփի կառավարությունը լավ պատրվակ է ձեռք բերելու Մադուրոյի դեմ  ռազմական քայլ իրականացնելու համար: