Իրանի հրթիռային համակարգի զարգացման սահմանափակումը՝ երազանք, որը երբեք չի իրականանա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103705-Իրանի_հրթիռային_համակարգի_զարգացման_սահմանափակումը_երազանք_որը_երբեք_չի_իրականանա
Իրանի հրթիռային կարողությունն ԻԻՀ-ի պաշտպանական ուժի մասնիկն է: Իրանի հրթիռները նախատեսված չեն միջուկային զենք կրելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2019 08:24 Asia/Tehran
  • Իրանի հրթիռային համակարգի զարգացման սահմանափակումը՝ երազանք, որը երբեք չի իրականանա

Իրանի հրթիռային կարողությունն ԻԻՀ-ի պաշտպանական ուժի մասնիկն է: Իրանի հրթիռները նախատեսված չեն միջուկային զենք կրելու համար:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը և որոշ եվրոպական երկրներ փորձում են իրանաֆոբիայի ալիք բարձրացնելով,  կոալիցիա ստեղծել Իրանի հրթիռային պաշտպանության ծրագրի դեմ:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, հակադարձելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի ուրբաթ երեկոյան կատարած հայտարարությանը, որտեղ վերջինս Իրանին կոչ էր արել դադարեցնել իր հրթիռային ծրագիրն, ընդգծել է. «ԻԻՀ-ի հրթիռային կարողությունը բանակցության առարկա չի կարող լինել»:

Բահրամ Ղասեմին ուրբաթ գիշեր ընդգծել է. «Իրանի հրթիռային կարողությունն ԻԻՀ-ի պաշտպանական օրինական ուժի մի բաժինն է և ԻԻՀ-ի  ազգային անվտանգության երաշխավորը, որը հիմնված է կանխարգելման հայեցակարգի վրա»:

Չնայած Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի պնդումին, Իրանի հրթիռային ծրագիրը չի ստեղծվել ոչ ավանդական նպատակների համար, և Իրանի գիտական և պաշտպանական կարողությունների ամրապնդումը չի հակասում ՄԱԿ-ի թիվ 2231-բանաձևին:

Ի տարբերություն նախորդ բանաձևի (թիվ1929), Իրանի հրթիռային ծրագրի և  հրթիռային փորձարկումների վերաբերյալ այս բանաձևը ոչ պարտադիր բնույթ ունի:

2231 բանաձևն Իրանին կոչ է անում չկիրառել  հրթիռ, որը կարող է միջուկային մարտագլխիկ փոխադրել: 

ԻԻՀ-ի  հրթիռային պաշտպանական կարողությունն ԻԻՀ-ի  ազգային անվտանգության երաշխավորն է:

Միևնույն ժամանակ, եվրոպացիները, հատկապես Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, տարածաշրջանը դարձել են   բոլոր տեսակի առաջադեմ հրթիռների զինանոց և զենքի վաճառքի շուկա:

Ֆրանսիան շատ պատճառներ ունի խթանելու ԱՄՆ-ի դիրքը: Միևնույն ժամանակ այդ երկիրը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանի Արաբական պետություններին զենքի վաճառքից :

Իհարկե, Ֆրանսիան կասկածում է, որ կարող է այնպես անել, որ և միևնուն ժամանակ  պահպանի ՀԳՀԾ-ն, տարածաշրջանային գործընկերներին և Միացյալ Նահանգներին: Բայց այս հաշվարկը միակողմանի է և սխալ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին, լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 29-ամյակին նվիրված ելույթում հայտարարել էղ «Պարտադրյալ պատերազմի ժամանակ Իրանը ոչ մի պաշտպանական զենք և ոչ մի հրթիռ չունեցավ: Իրանը կրակի տակ է եղել սահմանամերձ քաղաքներից մինչև Թեհրան, սակայն այսօր, երիտասարդ մասնագետների ջանքերով, դարձել է տարածաշրջանում առաջին հրթիռային ուժը, և թշնամին գիտի, որ եթե  մեկ հրթիռով հարվածի Իրանին, ապա  պատասխան կստանա տասնյակ հրթիռներով»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին ասել է.«Որոշ եվրոպական կառավարություններ ակնկալում են, որ Իրանի ժողովուրդը պատրաստ է հանդուրժել պատժամիջոցները և   հրաժարվել միջուկային գործունեությունից: Նրանք հույս ունեն, որ կարողանան շարունակել Իրանի դեմ սահմանափակումները, բայց պետք է իմանան, որ այդ երազանքը չը իրականանա»: