Հայաստանի ու ՌԴ-ի վարչապետները հանդիպել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103724-Հայաստանի_ու_ՌԴ_ի_վարչապետները_հանդիպել_են
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ԵԱՏՄ-ի նիստին մասնակցելու և ՌԴ պաշտոնատարների հետ խորհրդակցելու համար Մոսկվա էր մեկնել, հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և վերջինիս հետ զրուցել է երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2019 14:36 Asia/Tehran
  • Հայաստանի ու ՌԴ-ի վարչապետները հանդիպել են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ԵԱՏՄ-ի նիստին մասնակցելու և ՌԴ պաշտոնատարների հետ խորհրդակցելու համար Մոսկվա էր մեկնել, հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և վերջինիս հետ զրուցել է երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ու ՌԴ-ի վարչապետները կարևորել են առևտրական փոխանակմների ծավալների ավելացման անհրաժեշտությունը: 

Մոսկվայի նիստի ընթացքում ԵԱՏՄ-ի 2019-ի նախագահությունը փոխանցվեց Հայաստանին: 

Երևան-Մոսկվա հարաբերությունները մի քանի առումներով կարևոր են Հայաստանի համար: Հայաստանը Ադրբեջանի նման Խորհրդային Միության Հանրապետություններից է եղել: 1991թ. անկախության հռչակումից հետո Մոսկվայի դիվանագետների համար մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի ընկերակցությունը: Հատկապես երբ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕՆ-ն իրենց օրակարգում դրել են դեպի արևելք տարածվելու հարցը ու նրանց նպատակն է ՌԴ-ի շրջակա հանրապետություններում ներկայությունն ու ազդեցությունը: Սա այն դեպքում, երբ Մոսկվային խիստ մտահոգում է արևմուտքի այս քաղաքականությունը և ջանքեր է գործադրում ՌԴ-ի հետ սահմանակից հանրապետությունների հետ առավել սերտ կապեր ստեղծել: Միևնույն ժամանակ, հարևան երկրներում տեղի ունեցած փոփոխությունները մեծ նշանակություն ունեն Մոսկվայի պաշտոնատարների համար: Այդ փոփոխություններից են 2018թ. Նիկիոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերը, ինչի հետևանքով այդ երկրի իշխանությունը ստիպված եղավ իշխանության ղեկը հանձնել ընդդիմադիրներին, քանի որ կարողացան Հայաստանում լուսանցք մղել ՌԴ-ի հետ կապված հոսանքը:

Այդ կապակցությամբ Ռուսաստանի քաղաքական հարցերի փորձագետ Եվգենի Մինչինկոն հիշեցրել է, որ Հայաստանի փողոցային ցույցերի ժամանակ հակառուսկան կարգախոսերի բացակայությունը հույս է առաջացնում, որ այս երկրում տեղի ունենցած իշխանափոխության բերումով լուրջ փոփոխություններ չեն առաջանալու Երևանի արտաքին քաղաքականության մեջ:

Վաշինգտոնում «Գոլֆ Նյուզ» կենտրոնի բարձրակարգ փորձագետ Թեոդոր Կարասիկը այդ կապակցությամբ ասել է.«ՌԴ-ի համար շատ կարևոր է, որ ներկա խճճված պայմաններում, Հայաստանը մնա իր հսկողության շրջանակներում»:

Հայաստանի համար նույնպես ՌԴ-ի հետ միաբանությունը կենսական է ու մեծ նշանակություն ունի: Անկախ ՌԴ-ի տնտեսական ու ռազմական կարողություններից  և այդ երկրից Հայաստանի կախվածության խնդրից, ՌԴ-ն ՄԻՆՍԿ-ի միջնորդ խմբի ամենակարևոր անդամն է: Վերջերս Հայաստանի կառավարության անդամները Ադրբեջանին զենք վաճառելու հարցով քննադատել էին ՌԴ-ին ու այս կապակցությամբ դժգոհություն էին հայտնել: ՌԴ-ն շեշտել էր.«Ադրբեջանից բացի ՌԴ-ն նաև զենք է մատակարարում Հայաստանին ու միևնույն ժամանակ ՌԴ-ի կողմից զենք չմատակարարվելու դեպքում մյուս երկրները կարող են լրացնել այդ բացը»:

Ակնկալվում է, որ Հայաստանի վարչապետի այցը Մոսկվա և Կրեմլի պաշտոնատարների հետ հանդիպումները մեկ քայլով իրար կմոտեցնեն երկու երկների դիրքորոշումները: