Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի հակավենեսուելական պլանի ձախողումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103743-Անվտանգության_խորհրդում_ԱՄՆ_ի_հակավենեսուելական_պլանի_ձախողումը
Վենեսուելայում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները և Միացյալ Նահանգների կողմից այդ երկրի ներքին գործերին միջամտելն արժանացել են համաշխարհային բացասական արձագանքների, մասնավորապես՝ Ռուսաստանի ու Չինաստանի իշխանությունների կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2019 08:13 Asia/Tehran
  • Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի հակավենեսուելական պլանի ձախողումը

Վենեսուելայում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները և Միացյալ Նահանգների կողմից այդ երկրի ներքին գործերին միջամտելն արժանացել են համաշխարհային բացասական արձագանքների, մասնավորապես՝ Ռուսաստանի ու Չինաստանի իշխանությունների կողմից:

Վենեսուելայի կոնգրեսի նախագահ Խուան Գուիդոն իրեն հայտարարել է այդ երկրի նախագահ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անտեսելով ընտրական գործընթացը և Վենեսուելայի պաշտոնական կառավարությունը, Գիդոին ճանաչել է այդ երկրի նախագահ:

Վաշինգտոնը հայտարարել է, որ կօգտագործի բոլոր տնտեսական ու դիվանագիտական միջոցները Վենեսուելայում ժողովրդավարություն հաստատելու համար:

Շաբաթ օրը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Գվիդո Սուեզին աջակցելու համար, Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մի  բանաձև է ներկայացրել:

Նախագծում Վենեսուելայի վերջին նախագահական ընտրությունները համարվում են անօրինական, և Մադուրոյի իշխանությունը մեղադրվում է ընդդիմության դեմ ուժ կիրառելու մեջ: Այնուամենայնիվ, Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել Վաշինգտոնի առաջարկած բանաձևի նախագծի վրա, որը հակասում է ԱՄՆ դիրքորոշմանը:

Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան ասել է. «Ամերիկան աջակցում է Վենեսուելայի հեղաշրջմանը»:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Գուիդոին ճանաչել է որպես  Վենեսուելայի նախագահ, և կոչ է արել աջակցել նրան, սակայն Պոմպեոյի ջանքերը ձախողել են: 

Իրականում, Ամերիկան դեռևս իրեն համարում է աշխարհում միակ գերտերությունը աշխարհում ինչպես հետխորհրդային շրջանում, կարծելով, թե ոչ միայն տարածաշրջանային և միջազգային զարգացումները կազմակերպվեն ըստ իր ցանկությունների, այլ երկրները պետք է անվերապահորեն հետևեն ԱՄՆ-ի քաղաքականություններին: 

Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ այս միակողմանի մոտեցումը հանգեցրել է  քաղաքական, առևտրային ու անվտանգության ոլորտներում գլոբալ ընդդիմության:

Այժմ, միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների առջև ամենակարևոր մրցակիցներն  են Ռուսաստանը և Չինաստանը, որոնք հավատում են, որ Թրամփի ընթացիկ քաղաքականություններն ավելի շատ սպառնում են ՄԱԿ-ի բազմակողմ և առանցքային դերակատարությանը:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը, քննադատելով Վենեսուելայի հանդեպ Վաշինգտոնի քաղաքականություններն, ասել է. «ԱՄՆ-ն վարձկան Վենեսուելա է ցանկանում, որը տարբեր բնագավառներում պիտի աշխատի Վաշինգտոնի հրահանգներով»:

Այնուամենայնիվ, գլոբալ միտումները և ԱՄՆ-ի միջազգային մրցակիցների, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի ուժեղացումը, ըստ էության, խոչընդոտում են Վաշինգտոնի գործողություններին և պահանջներին  և Անվտանգության խորհրդում Վենեսուելայի կառավարության դեմ ԱՄՆ-ի տարած ջանքերը տապալվել են: