Եվրոպական Եռյակի սին խոստումը ֆինանսական հատուկ մեխանիզմի իրագործման մասին
ՀԳՀԾ-ն չափազանց կարևոր միջուկային համաձայնություն է միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման ուղղությամբ: 2018թ. մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով բացասական իրադարձություն տեղի ունեցավ համաձայնության թուլացման ուղղությամբ:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպացիները խոստացան Իրանի տնտեսական շահերն ապահովելով, պահել այդ համաձայնությունը: Այդ իսկ պատճառով Եվրամիությունը տնտեսական ոլորտում Իրանի հետ ֆինանսական գործակցությունը շարունակելու համար առաջարկեց իրագործել SPV-ն: Սակայն Բրյուսելը շարունակում է կրկնել իր խոստումները:
Այդ հարցի բացասաբար է հակադարձել Թեհրանը և Իրանի բարձրաստիճան պաշտոնատարներն զգուշացումներ են արել:
Այս բոլորը վկայում են այն մասին, որ Իրանը չի սպասելու եվրոպացիների սին խոստումների իրագործմանը: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն պահպանելու համար անհրաժեշտ է 4+1 խմբի մյուս անդամների լուրջ ջանքերը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների բացասականհետևանքները նվազեցնելու համար: Եվ այդ ոլորտում ազդեցիկ քայլ չիրագործվելու դեպքում, անտրամաբանական է ՀԳՀԾ-ի կազմում Իրանի մնալն ու այդ շրջանակում հանձնառությունների կատարելը:
Հենց այդ պատճառով եվրոպացիներն ինչ-որ քայլեր են ձեռնարկում: Այդ ուղղությամբ Եվրոպական եռյակի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ներկայացուցիչները երկուշաբթի օրը, Բրյուսելում համատեղ նիստ են անցկացրել, որին ներկա է եղել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին:
Նիստից առաջ, գերմանիայի արտգործնախարար՝ Հայկո Մասը հայտարարել է, որ Եվրամիության նպատակն է վստահանալ, թե ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցի չենթարկված հարաբերությունները կարողանան շարունակվել և մի շահավոտ մեխանիզմ լինի միջազգային փոխանակումների համար:
Եվրամիությունը հայտարարել է, որ ֆինանսական հատուկ այդ մեխանիզմի նկատակն է շրջանցել Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները և դյուրացնել Թեհրանի հետ առևտրային կապերը:
Այս բոլորն այն դեպքում, երբ եվրոպական երկրները մտադիր են ոչ-միջուկային պատրվակներով, այդ թվում հրթիռային ծրագրի ընդլայնման և Եվրոպայում ահաբեկչական քայլեր իրագործելու պատրվակով, նոր պատժամիջոցների թիրախ դարձնելլ Սակայն Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին ՀԳՀԾ-ի չեղարկման մտավախությունից, այդ շրջափակումների կիրառումը հետաձգել է SPV-ի գրանցումից հետո:
Չնայած Եվրամիությունը հրթիռային ծրագրի ընդլայնման և ահաբեկիչության մեջ Իրանին մեղադրելով, ԱՄՆ-ի հետ է քայլ պահում, սակայն Բրյուսելը պետք է գիտակցի, որ միջազգային, այդ թվում նաև Եվրոպայի անվտանգության ու խաղաղության պահպանումը կախված է ՀԳՀԾ-ի իրագործումից : Հետևաբար եթե իրոք այդ միջազգային համաձայնության պահպանման են ձգտում, պետք է լուրջ և հստակ քայլեր ձեռնարկեն իրենց նախատեսած միջոցների, այդ թվում SPV-ի իրագործման համար: