Սիրիայում Իրանի դերակատարությունը՝ ահաբեկչության դեմ պայքարից մինչև մասնակցություն վերակառուցմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103839-Սիրիայում_Իրանի_դերակատարությունը_ահաբեկչության_դեմ_պայքարից_մինչև_մասնակցություն_վերակառուցմանը
Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, երեքշաբթի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրան-Սիրիա համատեղ հանձնաժողովի 14-րդ նստաշրջանում երկու երկրի բանակցություններին, ասել է.«Թեհրանի և Դամասկոսի ռազմավարական տնտեսական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը կնպաստի ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2019 07:36 Asia/Tehran

Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, երեքշաբթի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրան-Սիրիա համատեղ հանձնաժողովի 14-րդ նստաշրջանում երկու երկրի բանակցություններին, ասել է.«Թեհրանի և Դամասկոսի ռազմավարական տնտեսական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը կնպաստի ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»:

Հանդիպման ժամանակ, բարձր գնահատելով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին, Իրանի կառավարությանն ու ժողովրդին, ահաբեկչության դեմ պայքարի և օտարերկրյա միջամտությունների ժամանակ Սիրիային աջակցելու համար, նախագահ Բաշար Ասադն ասել է.«Սիրիայի ամբողջական ազատագրումից հետո, այս երկրի վերակառուցումը կառավարության կարևորագույն գերակայությունն է և ցանկալի է, որպեսզի Իրանի պետական և մասնավոր ընկերությունները  ներկայություն ունենան այս երկրում և համագործակցություն ցուցաբերեն այս բնագավառում»:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի Դամասկոս այցի շրջանակներում, երկու երկրի միջև ստորագրվել են փոխհամագործակցության 11 հուշագրեր:

Սիրիայի հետ երկկողմ համաձայնագրերի ստորագրումից հետո, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Միջազգային հանրությունը թող իմանա, որ եթե չլիներ Սիրիայի ժողովրդի, կառավարության ու բարեկամների դիմադրությունը, այսօր ահաբեկչական խմբավորումներն այդ երկրի որոշ հատվածներում կառավարություն կձևավորին և միջազգային հանրության համար խնդիր կդառնային»:

Սիրիայում Իրանի ներկայության ռազմավարական գլխավոր կողմը, որն իրականացվեց այդ երկրի կառավարության հրավերով, կարելի է վերլուծել ռազմավարական երկու նպատակների շրջանակներում:

Առաջին նպատակը դիմադրության ճակատը թուլացնելու  ուղղությամբ արևմուտքի  նպատակների իրագործման կանխումը և երկրորդ՝ տարածաշրջանը մասնատելու ԱՄՆ-ի ու Իսրայելի նախագծերին ընդդիմանալն է:

Այսօր Սիրիան մի զգայուն փուլից անցում է կատարում դեպի միջսիրիական բանակցությունների շրջանակում խաղաղության և ժողովրդավարության գործընթացների ամրագրում: Այս կողմնորոշումը տարածաշրջանի երկրների աջակցությամբ անկասկած կարող է կարևոր ձեռքբերումներ ունենալ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության համար:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը, Դամասկոսում Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմի հետ հանդիպման ժամանակ կրկին ընդգծեց, որ մինչև ահաբեկիչների դեմ վերջնական հաղթանակ, Իրանի ժողովուրդն ու կառավարությունը կանգնած են  Սիրիայի կառավարության ու ժողովրդի կողքին և Սիրիայի հաղթանակը համարում են իրենց սեփական հաղթանակը:

Այս պատճառով է, որ ԱՄՆ-Իսրայել-Արաբիա չարաբաստիկ եռանկյունին տանել չի  կարողանում Սիրիայում Իրանի դերակատարությունը և փորձում է այդ դերակատարությունից ոչ-իրական պատկերացում ստեղծել: Սիրիայում սադրանքների գլխավոր օղակը լավապես գիտակցում է, որ ահաբեկիչների լիարժեք ոչնչացմամբ ԱՄՆ-ի կողմից պարտադրված  քաղաքական ու ապահովական համակարգերն այլևս որևէ դիրք  չեն վայելելու տարածաշրջանում:

 Քաղաքական ու ռազմական հարցերի վերլուծաբան և տեսաբան Հենրի Քիսինջերն 8 տարի առաջ 2011 թվականի նոյեմբերի 13-ին «Նյույորքեր»-ին տված հարցազրույցում ասել  էր. «Սիրիան պիտի  ներսից վառվի ու ոչնչանա իր ներսում բռնկված կրակում»:

Այս սցենարը սակայն ձախողեց և Սիրիան այսօր տարածաշրջանում դիմադրության կիզակետն է համարվում: Այսօր, թիկունքում թողնելով ԻԼԻՊ-ի ու ահաբեկչության ճգնաժամը, Սիրիան  նույնիսկ ընդունակ է առավել հզոր դերակատարություն ստանձնել տարածաշրջանում: Բայց անկասկած  այս դերակատարությանը զուգահեռ նաև այդ երկիրը պիտի մաքրվի մի քանի տարվա պատերազմի հետևանքներից ու ավերածությունից: Այդ պատճառով էլ ԻԻՀ-ն ինչպես  որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանում կանգնած է եղել Սիրիայի կառավարության ու ժողովրդի կողքին, վերակառուցման շրջանում էլ ընկերակցելու է այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին: