Հայաստանը դժգոհ է, որ չի մասնակցում North Stream 2 նախագծին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103855-Հայաստանը_դժգոհ_է_որ_չի_մասնակցում_north_stream_2_նախագծին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավ է հայտնել, որ իր երկիրը չի մասնակցում North Stream 2 գազամուղի կառուցման նախագծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2019 14:22 Asia/Tehran
  • Հայաստանը դժգոհ է, որ չի մասնակցում North Stream 2 նախագծին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավ է հայտնել, որ իր երկիրը չի մասնակցում North Stream 2 գազամուղի կառուցման նախագծին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է մասնակցելու Ռուսաստանից դեպի  Թուրքիա և Եվրոպա գազի տարանցման խողովակաշարի շինարարությանը, որը կոչվում է «North Stream 2», և ցանկանում է, որպեսզի այդ խողովակաշարն անցնի նաև Հայաստանի տարածքով:

Հաշվի առնելով, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է  ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, թվում է, որ Փաշինյանը պատրաստվում է  բարելավել տնտեսական վիճակը Հայաստանին ներգրավելով տարածաշրջանային տնտեսական ծրագրերում և կատարել Հայաստանի ժողովրդի կենսապայմանների բարելավման ուղղությամբ կատարել  իր խոստումները:

Խոշոր տնտեսական եւ էներգետիկ նախագծերում ներգրավվելու համար, ինչպիսիք են «North Stream 2» գազամուղի նախագիծը, Հայաստանը պետք է կարգավորի իր խնդիրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ավելի վաղ, տարածաշրջանի խոշոր տնտեսական ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը բազմիցս բարձրացվել է որոշ տարածաշրջանային կառավարությունների, հատկապես` Ադրբեջանի, Թուրքիայի և նույնիսկ Ռուսաստանի կողմից: Այդ առաջարկությունների պայմանները ներառում են Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների և միջազգային մակարդակով Թուրքիայի դեմ Հայոց ցեղասպանության հարցի դադարեցումը: Սակայն Երևանի նախորդ իշխանությունները միշտ էլ հակադրվել են այդ առաջարկներին, առաջ քաշելով հայկական տարածաշրջանային և միջազգային նպատակները: Միգուցե հենց այդ պատճառով է, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է Նիկոլ Փաշինյանի գաղափարներին և ծրագրերին: 

Քոչարյանը կալանավայրից իր համակիրներին հղած ուղերձում հայտարարել է, որ Արցախի հարցում Փաշինյանի նահանջն ու թույլ տված սխալները անփոխարինելի հետևանքներ են ունենալու երկրի համար: Փաշինյանի վարչապետ նշանակվելու օրից մինչ այսօր, նրա բոլոր քաղաքականությունները ձախողել են  և նա անկարող է եղել կառավարել երկիրը:

Ռոբերտ Քոչարյանի խիստ դիրքորոշումը ցույց է տալիս, որ Երևանի կառավարության ընդդիմադիր քաղաքական ուժերը և շատ անկախ հայ քաղաքական գործիչներ, դեմ են Ադրբեջանի հանդեպ հանդուրժողականության և տարածքների հանձնման ու Թուրքիայի հետ հայոց ցեղասպանության հարցի կարգավորման քաղաքականություններին, և այդ շրջաններում ցանկացած  զիջում  դավաճանություն են համարում:

ԱՄՆ-ը խիստ դեմ է Ռուսաստանից դեպի  Թուրքիա և Եվրոպա գազի տարանցման «North Stream 2» խողովակաշարի շինարարությանը:

Խողովակաշարի շինարարությունը սկսվել է 2016 թվականին, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնյաները նշում են, որ այս նախագծի շինարարությունը կարևոր է տարածաշրջանային զարգացումների և հարևան երկրների հետ հարաբերություններում:

ԱՄՆ-ը դեմ է գազային տարանցման խողովակաշարի կառուցմանը և ասում է, որ Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի տարանցման  TAP և TANAP երթուղիները ավելի գերադասելի են «North Stream 2» խողովակաշարի շինարարությունից: