Իրանը նախազգուշացրել է Եվրոպային
Այս օրերին, երբ Եվրոպան հայտարարում է, որ Իրանի հետ առևտրի ֆինանսական փոխանակումների համար մոտ օրերս գորղադրվելու է ֆինանսական մեխանիզմը, Իրանը Եվրոպային նախազգուշացրել է խոստմնազանցության կապակցությամբ:
Ռուսիա Ալ-Յոմ հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Եթե եվրոպական երկրները չգործադրեն ՀԳՀԾ-ի ոլորտում իրենց տված խոստումները, Իրանը կվերանայի միջուկային համաձայնությանը հավատարիմ մնալու հարցը»:
Մինչ այժմ Եվրոպան տարբեր խոստումներ է տվել ՀԳՀԾ-ի ոլորտում իր խոստումները գործադրելու համար, սակայն միշտ հետաձգել է դրանք: Չորեքշաբթի օրը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի կողմից հնչեցված ամենավերջին խոստումն այն էր, որ Իրանի հետ առևտրի համար հատուկ ֆինանսական կանալի գործարկման համար գործադրվող ջաները գտնվում են վերջին փուլում:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց շուրջ 9 ամիս հետո, եվրոպացիները դեռևս ջանքեր են գործադրում ՀԳՀԾ-ից Իրանին հասանելի շահույթն ապահովելու համար ստեղծել մի մեխանիզմ: 2018թ. մայիսի 8-ին, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ միջուկային համաձայնությունից, երոպացիները դիվանագիտրական ոլորտում կայացած պատմական համաձայնության պահպանման համար, Իրանից խնդրեցին մնալ այս համաձայնության մեջ:
Այս պահանջը պայմանավորվոց այն բանով, որ եվրոպացիները նախագծեն մի մեխանիզմ, որի միջոցով Իրանն ու Եվրոպան կկարողանան շրջանցել ԱՄՆ-ի շրջափակումները: Այդ շրջանակներում, Իրանը մեծահոգաբար Եվրոպային առիթ տվեց Իրանի հետ տնտեսական համագործակցությունների շարունակման համար նոր մեխանիզմ նախագծել:
ՀԳՀԾ-ի տնտեսական արտոնություններից օգտվելը Իրանի օրինական իրավունքն է և սա այն չէ, որ Եվրոպան նոր ֆինանսական մեխանիզմ ստեղծելով ապահովի Իրանի համար: ՀԳՀԾ-ն ստորագրվել է այն նախապայմանով, որ վերացվեն Իրանի դեմ սահմանված բոլոր շրջափակումները և դյուրություններ ստեղծվեն Իրանի տնտեսական միջազգային գործունեության հարցում: Այժմ, եթե Եվրոպայի խոստմնազանցության բերումով բարդություններ են ստեղծվել այս գործընթացում, Իրանը իարվունք ունի փոխել առկա իրավիճակը:
Իր արտաքին տնտեսական համագործակցություններն ապահովող մեխանիզմի գործադրման հարցում, Իրանը չափազանց բարյացակամ է եղել և այժմ Եվրոպային տրված ժամկետն ավարտվում է:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և Իրանի հետ տնտեսական համագործակցությունների ապահովման հարցով Եվրոպայի տված խոստումների անորոշ հեռանկարը ցույց են տալիս, որ ներքին կարողություններին հենվելը և տեղական բոլոր կարողությունների օգտագործումը, առկա մարտահրավերները հաղթահարելու ամենավստահելի ելքն է Իրանի համար:
ՀԳՀԾ-ի պահպանման գինը վճարելու հարցում եվրոպացիները կասկածամտության շարունակումը ապացուցել է, որ ազգային շահերի ապահովման հարցում չի կարելի հույսը ուրշների վրա դնել, քանի որ եվրոպացիներն իրենք շահերը ապահովելու համար վտանգի տակ չեն դնի իրենց շահերը: Անկախ որոշումները կայացնելը իր գինն ունի և Իրանն անցնող 40 տարիների ընթացքում վճարել է այդ գինը, մշտապես ենթարկվելով տնտեսական ու քաղաքական ճնշումների:
Իսլամական հեղափոխության հաղթանակինց 40 տարի անց, Իրանն անկախ քաղաքականությամբ ու ռազմավարությամբ, դարձել է տարածաշրջանի ազդեցիկ դեերակատարներից մեկը, որ անկախ ու բարեկամ երկրների հետ համագործակցելով ու ներքին կարողությունների վրա հենվելով, անցնող 40 տարիների նման դժվարությունները հաղթահարելու կարողություն ունի:
Այդ կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նշել է.«Իրանի ազգային կարողությունը և տնտեսական հնարավորությունները այնպիսին են, որ անկախ երկրների օգնությամբ, Թեհրանը կարող է ապահովել իր անհրաժեշտ կարիքները և այս փուլն էլ թիկունքում թողնել»: