Իրանի հետ Եվրոպայի առևտրի հատուկ մեխանիզմի մեկնարկը, ուշացած սակայն հուսադրող քայլ
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալն ասել է. « Իրանի հետ ֆինանսական հատուկ մեխանիզմի գրանցումը Եվրոպայի առաջին քայլն է, որը, հուսով ենք, լիովին հաստատվել է»:
Աբաս Արաղչին հույս է հայտնել, որ եվրոպական ֆինանսական մեխանիզմը լիովին գործադրվելու է, ընդգրկում է բոլոր ապրանքները եւ թերի չէ:
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդգծել է. «Այս ֆինանսական մեխանիզմը, լիովին ձեռնտու կլինի Իրանի համար, երբ ոչ- եվրոպական երկրների ընկերությունների համար ևս հասանելի լինի:
Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հեյկո Մասը, Ջերեմի Հանթնն ու Ժան-Իվ Լը Դրիանը, Բուխարեստում ԵՄ ԱԳ նախարարների նիստից հետո հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ պաշտոնապես հայտարարեցին Իրանի հետ ԵՄ-ի ֆինանսական մեխանիզմը՝ INSTEX-ը շահագործման հանձնվելու մասին:
INSTEX-ը Եվրոպայի ու Իրանի տնտեսական գործարարների միջև օրինական առևտուրը հեշտացնող հատուկ մեխանիզմ է: Մեխանիզմի գործադրման նպատակն է անհրաժեշտ ազդեցիկ ու թափանցիկ կառույցի ստեղծման շուրջ եվրոպական երկրների համագործակցության հնարավորությունն Իրանի հետ:
Առաջին փուլում ֆինանսական մեխանիզմը ներառելու է սննդամթերքը, դեղորայքը և բժշկական սարքավորումները և ապագայում կարող է ընդլայնել իր գործունեության ծավալները:
Եվրոպական ֆինանսական մեխանիզմը հաջորդ քայլը պատժամիջոցներում ներգրավված ապրանքների ներգրավումն է: Ընդհանուր առմամբ, այս մեխանիզմի նպատակը ներգրավում է պատժամիջոցների ենլարկված արտադրանքը:
2018 թ. մայիսի 8-ին միացյալ Նահանգները ՀԳՀԾ-ից դուրս գալով երկու տարբեր փուլերում, այդ թվում նավթային և բանկային ոլորտներում պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: ԱՄՆ-ի այս գործողությունների նպատակն է տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա:
Նման իրավիճակում, եթե պատժամիջոցների ապրանքները չեն մտնում եվրոպական ֆինանսական մեխանիզմի ցանկի մեջ եւ եվրոպական ընկերությունները չեն խրախուսվում համագործակցել Իրանի հետ, հնարավոր չէ այդ մեխանիզմով շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Բուխարեստում ԵՄ ԱԳ նախարարների նիստից հետո Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների կողմից հաստատված եվրոպական ֆինանսական մեխանիզմը դեռ առաջին փուլում է գտնվում և դրա ընդլայնման համար շատ տեխնիկական աշխատանք կա անելու:
Իրանի արրգործնախարարության միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Ռիզա Նաջաֆին ասել է. «Իրանի հետ ֆինանսական մեխանիզմի ստեղծումն առաջին քայլն է եվրոպացիների համար, որոնք աջակցում են ՀԳՀԾ-ի իրագործմանը»:
Եվրոպայի այս քայլը համարվում է դրական քայլ: Եվրոպան համոզված է, որ պետք է պահպանել ՀԳՀԾ-ն: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հինգշաբթի օրը մի հաղորդագրությամբ ողջունել է Իրանի հետ Եվրոպայի առևտրի հատուկ մեխանիզմի՝ INSTEX-ի գործադրումը, դա համարելով ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի պարտավորությունների ուղղությամբ վերցված կարևոր քայլ:
ՀԳՀԾ-ն եվրոպացիների համար հեղինակության հարց է և եվրոպացիների քաղաքական դիրքորոշումն այդ ուղղությամբ նույն շրջանակում պետք է դիտարկել: Այնուամենայնիվ, հարց է թե արդյոք եվրոպական եւ ոչ եվրոպական ընկերությունները պատրաստ են աշխատել այս մեխանիզմի շրջանակներում խուսափելով ԱՄՆ-ի պատիժներից:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, որը հակասում է Եվրոպայի եւ Իրանի ֆինանսական ռեգիստրի գրանցմանը, հավանական է, որ այս մեխանիզմի գործադրումը լուրջ խնդիր դառնա Վաշինգտոնի եւ Եվրոպայի միջեւ:
Bloomberg վերլուծական կայքը գրել է, որ INSTEX-ի գործադրումը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի տնտեսական ուժի հաղթահարման ուղղությամբ Եվրոպայի ջանքերում: