ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնու Իրան վերադառնալու 40-ամյակը
Իրանական բահման ամսվա 12-ը՝ փետրվարի 1-ը, ԻԻՀ հիմնադիր, լուսահոգի իմամ Խոմեյնու Իրան վերադառնալու պատմական օրվա տարեդարձն է: Այս օրը շրջադարձային է եղել իսլամական հեղափոխության հաղթանակի համար:
40 տարի առաջ՝ 1979 թվականի փետրվարի 1-ին, ԻԻՀ հիմնադիր, լուսահոգի իմամ Խոմեյնին, 15 տարի աքսորում և հայրենիքից հեռու մնալուց հետո, Իրան ժամանեց:
Իմամի հաղթական վերադարձը հայրենիք, արդյունքն էր շահի բռնապետական ռեժիմի դեմ Իրանի ժողովրդի դիմադրության:
Իմամի հայրենիք վերադառնալով, ժողովրդի հեղափոխական պայքարը գագաթնակետին հասավ և իսլամակն հեղափոխությունը հաղթեց:
Իսլամական հեղափոխությունը հենց սկզբից դիմակայել է բռնատիրական համակարգի բռնություններին: Այսօր, 40-ամյա հեղափոխությունը քայլում է զարգացման ու բարգավաճման ուղով՝ առանց նահանջելու իր սկզբունքներից ու հեղափոխության արժեքներից:
Հեղափոխության 40-ամյա վիճակացույցը վկայում է այն իրողության մասին, որ ԻԻՀ համակարգը արժանապատվությամբ ու պարծանքով հաջողել է դիմակայել բոլոր դավադրություններին՝ սկսած ծանր պատերազմից մինչև փափուկ պատերազմ:
Իսլամական հեղափոխության 40-րդ գարունն սկսվում է այն պայմաններում, երբ Իրանը բոլոր ոլորտներում ավելի հզոր ու վճռակամ է առաջ ընթանում:
Բոլոր այս տարիներին, իսլամական հանրապետության համակարգի թշնամիները տարբեր դավադրություններով փորձել են մեկուսացնել Իրանին և հուսախաբ անել ժողովրդին, սակայն չեն հաջողել վնաս պատճառել իսլամական հանրապետության համակարգին ու հեղափոխությանը:
Բրնապետական երկրների նկատմամբ Իրանի ժողովրդի դիմակայությունը բացահայտեց իսլամական հեղափոխության պոտենցիալները և աշխարհին ապացուցեց, որ ԻԻՀ-ը որպես հեղափոխության ու կրոնական արժեքների վրա հիմնված իշխանություն, վստահ քայլերով ընթանում է իր նպատակների ուղղությամբ :
Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ԱՄՆ-ն դավեր է նյութում Իրանի դեմ: Եվ այդ տեղաշարժերը միայն ավելացրել են Իրանի վեհությունն ու պարծանքը, ինչը խոստովանել են անգամ Իրանի թշնամիները:
Հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի ժողովուրդը խափանել է թշնամիների բոլոր հաշվարկներն ու հավասարությունները:
Թշնամիների դավադրությունների դիմաց Իրանի ժողովուրդը երբեք թուլություն ու հոգնածություն չի զգացել ու չի նահանջել: Այդ անպարտելիությունը նկատելի է եղել իսլամական հեղափոխության հաղթանակում, սրբազան պաշտպանության տարիներին, և այս 40 տարիների ընթացքում նյութված դավադրություններում:
Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել.«Դավադրությունների, սպառնալիքների ու ճնշումների դիմաց Իրանի ժողովրդի անպարտելիությունը իսլամի շնորհիվ է»:
Իրանի իսլամական հեղափոխությունն ապացուցեց, որ եթե որևէ ժողովուրդ ցանկանա պաշտպանել իր ինքնությունը, արժանապատվությունը, շահերն ու անվտանգությունը, պետք է զոհողություն անի և ինքն իրեն հավատա:
Բահմանի 12-ը որպես իսլամական հեղափոխության հաղթանակի և այգաբացի տասնօրյակի սկիզբ, այդ պատգամն է փոխանցում: