ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնու Իրան վերադառնալու 40-ամյակը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103938-ԻԻՀ_հիմնադիր_լուսահոգի_իմամ_Խոմեյնու_Իրան_վերադառնալու_40_ամյակը
Իրանական բահման ամսվա 12-ը՝ փետրվարի 1-ը, ԻԻՀ հիմնադիր, լուսահոգի իմամ Խոմեյնու Իրան վերադառնալու պատմական օրվա տարեդարձն է: Այս օրը շրջադարձային է եղել իսլամական հեղափոխության հաղթանակի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2019 14:42 Asia/Tehran
  • ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնու Իրան վերադառնալու 40-ամյակը

Իրանական բահման ամսվա 12-ը՝ փետրվարի 1-ը, ԻԻՀ հիմնադիր, լուսահոգի իմամ Խոմեյնու Իրան վերադառնալու պատմական օրվա տարեդարձն է: Այս օրը շրջադարձային է եղել իսլամական հեղափոխության հաղթանակի համար:

40 տարի առաջ՝ 1979 թվականի փետրվարի 1-ին, ԻԻՀ հիմնադիր, լուսահոգի իմամ Խոմեյնին, 15 տարի աքսորում և հայրենիքից հեռու մնալուց հետո,  Իրան ժամանեց:

Իմամի հաղթական վերադարձը հայրենիք, արդյունքն էր շահի բռնապետական ռեժիմի դեմ Իրանի ժողովրդի   դիմադրության:

Իմամի հայրենիք վերադառնալով, ժողովրդի հեղափոխական պայքարը գագաթնակետին հասավ և իսլամակն հեղափոխությունը հաղթեց:

Իսլամական հեղափոխությունը հենց սկզբից դիմակայել է բռնատիրական համակարգի  բռնություններին: Այսօր, 40-ամյա հեղափոխությունը քայլում է զարգացման ու բարգավաճման ուղով՝ առանց նահանջելու իր սկզբունքներից ու հեղափոխության արժեքներից:

Հեղափոխության 40-ամյա վիճակացույցը վկայում է այն իրողության մասին, որ ԻԻՀ համակարգը արժանապատվությամբ ու պարծանքով հաջողել է դիմակայել բոլոր դավադրություններին՝ սկսած ծանր պատերազմից մինչև փափուկ պատերազմ:

Իսլամական հեղափոխության 40-րդ գարունն սկսվում է այն պայմաններում, երբ Իրանը բոլոր ոլորտներում ավելի հզոր ու վճռակամ է առաջ ընթանում:

Բոլոր այս տարիներին, իսլամական հանրապետության համակարգի թշնամիները տարբեր դավադրություններով փորձել են մեկուսացնել Իրանին և հուսախաբ անել ժողովրդին, սակայն չեն հաջողել վնաս պատճառել իսլամական հանրապետության համակարգին ու հեղափոխությանը:

Բրնապետական երկրների նկատմամբ Իրանի ժողովրդի դիմակայությունը բացահայտեց իսլամական հեղափոխության պոտենցիալները և աշխարհին ապացուցեց, որ ԻԻՀ-ը որպես հեղափոխության ու կրոնական արժեքների վրա հիմնված իշխանություն, վստահ քայլերով ընթանում է իր նպատակների ուղղությամբ :

Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ԱՄՆ-ն դավեր է նյութում Իրանի դեմ: Եվ այդ տեղաշարժերը միայն ավելացրել են Իրանի վեհությունն ու պարծանքը, ինչը խոստովանել են անգամ Իրանի թշնամիները:

Հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի ժողովուրդը խափանել է թշնամիների բոլոր հաշվարկներն ու հավասարությունները:

Թշնամիների դավադրությունների դիմաց Իրանի ժողովուրդը երբեք թուլություն ու հոգնածություն չի զգացել ու չի նահանջել: Այդ անպարտելիությունը նկատելի է եղել իսլամական հեղափոխության հաղթանակում, սրբազան պաշտպանության տարիներին, և այս 40 տարիների ընթացքում նյութված դավադրություններում:

Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել.«Դավադրությունների, սպառնալիքների ու ճնշումների դիմաց Իրանի ժողովրդի անպարտելիությունը իսլամի շնորհիվ է»:

Իրանի իսլամական հեղափոխությունն ապացուցեց, որ եթե որևէ ժողովուրդ ցանկանա պաշտպանել իր ինքնությունը, արժանապատվությունը, շահերն ու անվտանգությունը, պետք է զոհողություն անի և ինքն իրեն հավատա:

Բահմանի 12-ը որպես իսլամական հեղափոխության հաղթանակի և այգաբացի տասնօրյակի սկիզբ, այդ պատգամն է փոխանցում: