Լիբանանի կառավարության ձևավորումը և նոր մարտահրավերները
Լիբանանի կառավարությունը ձևավորվեց 9 ամիս տարաձայնություններից հետո: Լիբանանի խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին 2018 թ. մայիսին, 9 տարի դադարից հետո:
Լիբանանի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին 2013 թվականին, սակայն քաղաքական վեճերը, մասնավորապես` 30 ամսով նախագահի ընտրության հետաձգումը, 5 տարով ձգձգեցին խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններից հետո, Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրորդ անգամ Սաադ Հարիրին հանձնարարեց ձևավորել նոր կառավարությունը:
Սակայն քաղաքական վեճերը, հատկապես քաղաքական խմբերի և թևերի անհամաձայնությունները, խոչընդոտեցին Լիբանանի նոր կառավարության ստեղծմանը:
Նոր կառավարության ձևավորումը պարունակում է մի քանի կարևոր կետեր:
Նախ, Լիբանանի նոր կառավարության կազմում ընդգրկված են 30 անդամներ, որոնց մեծ մասը հանդիսանում են դիմադրության առանցքին մոտ կանգնած նախարարությունները: Դրանք են՝ արտաքին գորերի , պաշտպանության, ֆինանսների և ներքին գործերի նախարարությունները:
Երկրորդ, նոր կառավարությունը Սաադ Հարիրիի պարտությունն էր: Լիբանանի նոր կառավարության ձևավորման 9-ամսյա փակուղու պատճառներից մեկն այն էր, որ Հարիրին պահանջեց, որ սունիների բոլոր տեղերը տրամադրվեն Ալ-Մուստալբալ կուսակցության, որին դեմ էին սունի բոլոր կուսակցությունները: 2018 թ.-ի խորհրդարանական ընտրություններում Ալ-Մուստալբալ կուսակցությունը կորցրեց խորհրդարանական տեղերի մեկ երրորդը: Այնուամենայնիվ, Ալ Հարիրիի ընկալումն այն էր, որ սուննիական խմբերն իրենից բացի չեն ճանաչի որեւէ մեկին որպես վարչապետ և առանց հաշվի առնելու ժողովրդի ձայները, նա փորձեց մենաշնորհել սուննիների նախարարության քվոտան: Ի վերջո, անկախ պատգամավորները մտան կառավարության մեջ և Հարիրին կորցրեց սուննիների մենաշնորհը:
Երրորդ, Լիբանանի կաբինետում չորս կին կա և առաջին անգամ այս երկրում Ներքին գործերի նախարարը կին է:
Չորրորդ, տնտեսական մարտահրավերները, կարծես, ամենակարեւոր մարտահրավերներն են, որոնք կանգնած են Սաադ Հարիրիի առաջ: Լիբանանի պարտքը գնահատվում է ՀՆԱ-ի շուրջ 150 տոկոսի չափով, իսկ Հարիրիի կառավարությունը պետք է նվազեցնի այդ պարտքը:
Լիբանանի վարչապետը կարևորել է երկրի տնտեսական խնդիրների լուծում և արդյունաբերության ոլորտի զարցագմանն ուղղված ջանքերը, նշելով, որ նոր կառավարությունը «ներդրումային կառավարություն» է:
Հիգերորդ.Լիբանանի նոր կառավարության առջև ծառացած ևս մեկ մարտահրավեր է հանդիսանում տարածաշրջանի վիճակը, հատկապես ահաբեկչությունը և Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևը և Լիբանանի ինքնիշխանությունը: Այդ կապակցությամբ Սաադ Հարիրին ասել է, որ երկիրը դիմագրավում է անվտանգության, սոցիալական և տնտեսական մարտահրավերներ: Բացի այդ, մեր տարածշրջանում առկա են նաև սահմանների վիճակը և Իսրայելի սպառնալիքները:
Վեցերորդ. Խնդիրները կարգավորելու կամ նվազեցնելու համար ամենից շատ պետք է ամրապնդել Լիբանանի կառավարության անդամների միջև համագործակցությունը: Կուսակցական շահերի առաջնայնությունը կվնասի ազգային շահերին և կարող է մեծացնել նոր կառավարության առջև ծառացած մարտահրավերները: