ԵՄ-ի դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտությանը վերջ տալու վերաբերյալ
Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է համարել:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Բրյուսելում կայացած «Ղարաբաղյան հակամարտությունը և խաղաղության հաստատման օգուտները» նիստի ընթացքում, կարևորել է այս հակամարտության խաղաղ կարգավորման հարցով գործադրվող ջանքերի շարունակման անհրաժեշտությունը: Բրյուսելի նիստը անցկացվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ հարցով առկա հակամարտության խաղաղ կարգավորման ելքերը քննարկելու նպատակով:
Ղարաբաղյան հակամարտության շարունակման հարցում, անկախ տարածաշրջանային ու համաշխարհային ուժերի դերակատարությունից, կասկած չկա, որ Երևանի ու Բաքվի պետայրերի վճռականությունը կհանգեցնի այս հակամարտության կարգավորմանը:
Հակամարտող կողմերի ղեկավարների դրական կամքը կարող է երաշխավորել խաղաղության հասնելու գործընթացը:
Հատկանշական է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահական ընտրությունների թեկնածուները եվ երկու երկրի խորհրդարանի պատգամավորները, որպես նախընտրական քարոզարշավի հիմնական կարգախոս, ընտրում են Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման:
Ակնհայտ է, որ մինչ այն պահը, քանի դեռ ԼՂ-ի վիճելի տարածաշրջանի վերաբերյալ հայ ու ազերի դիավանագետների հայացքները չեն փոխվել, անհնար է կարգավորել այս երկարատև հակամարտությունը:
Դա այն դեպքում, երբ հակամարտող կողմերը դեռ հեռու են ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորումից, սակայն խնդրի լուծման հարցում տարածաշրջանային ու համաշխարհային ուժերի դիրքորոշումները նույպես շատ կարևոր են:
Այս կապակցությամբ, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, Երևան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ ճեխազրույցում ասել է.«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պատրաստ լինեն երախշավորել բանակցությունների արդյունավետությունն ու շարունակականությունը»:
Ողջունելով Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ նիստը, Գրիգորի Կարասինը շեշտել է.«Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական տարբերակը պետք է ջնջվի և բանակցությունները պետք է շարունակվեն կողմերի՝ միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի հիմունքով, նրանով հանդերձ, որ միջազգային հանրությունը նույնպես խնդրի կարգավորման հարցով պետք է համագործակցի Բաքվի ու Երևանի հետ»:
Ռուս պաշտոնյայի այս հայտարարությունները ցույց են տալիս, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվելու են հակամատող կողմերի միջև:
Չնայած ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագաները շրունակ ընդգծում են հակամարտության կարգավորման ու Ադրբեջանից գրավված տարածքները վերադարձնելու խնդիրը, թվում է թե այս կարգի դիրքորոշումները այնքան էլ լուրջ չեն: Փաստորեն ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցում թափանցիկ ու լուրջ մոտեցում չեն ցուցաբերում: Այդ պատճառով է, որ հակամարտությունը արդեն թևակոխում է իր գոյության երրորդ տասնամյակը:
Թվում է, որ ԵՄ-ը, որոշ նիստերի անցկացմամբ, երբեմն ձգտում է, ձգձգել հայ-ադրբեջանական հակամարտությունը:
Փորձագետներն ասում են անհնար է, որպեսզի արևմտյան երկները կարողանան դրական ու կառուցողական դերակատարություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, մինչդեռ ԵՄ-ը կարող է դերակատար լինել հակամարտության շարունակման հարցում: