Մամուլի տեսություն 03-02-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103999-Մամուլի_տեսություն_03_02_2019
Իրանի հետ ԵՄ-ի նկատի ունեցած ֆինանսական մեխանիզմի գործարկումն ԻԻՀ-ին դիմակայելու ճամբին ԱՄՆ-ի համար նոր պարտություն է համարվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2019 09:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03-02-2019

Իրանի հետ ԵՄ-ի նկատի ունեցած ֆինանսական մեխանիզմի գործարկումն ԻԻՀ-ին դիմակայելու ճամբին ԱՄՆ-ի համար նոր պարտություն է համարվում:

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ի կամայականության թուլացումը

 

Իրանի հետ ԵՄ-ի նկատի ունեցած ֆինանսական մեխանիզմի գործարկումն ԻԻՀ-ին դիմակայելու ճամբին ԱՄՆ-ի համար նոր պարտություն է համարվում: Համաձայն այս նախագծի նույն անունով ընկերություն է գրանցվելու Փարիզում: Բանկային մի փորձագետ Գերմանիայից նախագահելու է այն, իսկ հսկիչ կազմի պատասխանատվությունն իր վրա է վերցնում Բրիտանիան:

Իրանի հետ եվրոպական ընկերությունների առևտրական բոլոր գործարքներն իրականացվելու են եվրոյով: Այսպիսով այս պահից Իրանի հետ ԵՄ-ի առևտրաշրջանառությունից հանվում է դոլարը: Սա ինքնին մեծ հարված է համարվում ԱՄՆ-ի համար և այս ընթացքը շարունակվելով սարսափելի հարված է ստանալու նաև ԱՄՆ-ի բանկային-առևտրական տնտեսությունը: Սա կարևոր է այն տեսակետից, որ երկար ժամանակ է ինչ աշխարհի երկրները հետզհետե բազմաթիվ համաձայնագրեր ստորագրելով հանգել են այն եզրակացության, որ իրենց ֆինանսական ու առևտրական շրջանառությունն իրականացնեն ազգային արժույթով կամ մյուս արտարժույթներով, հետևաբար դոլարը կրճատել իրենց առևտրաշրջանառությունից:

Միևնույն ժամանակ Իրանի հետ ԵՄ-ի ֆինանսական մեխանիզմը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար: Մյուս կարևոր հարցը առևտրական գործարքների գրանցման և արտարժույթի փոխանցման համար «Սուիֆթ»-ից բացի այլ համակարգի ստեղծումն է, որն աշխատում է դոլարից բացի այլ արտարժույթների հիման վրա և դուրս է գտնվում ԱՄՆ-ի անդրսահմանային որոշումների տիրույթից: Այսպիսով ԱՄՆ-ն հետզհետե սակայն անշրջելիորեն աշխատել է իր վնասին և գործնական կորցրել է ու շարունակում է կորցնել միջազգային մասշտաբով ֆինանսական գործարքների վրա իր վերահսկողությունը:

 

 

Խոռասան

Սառը պատերազմի ձգան արձակվեց

 

ԱՄՆ-ի կողմից Միջին հեռահարության միջուկային հրթիռների արգելման մասին պայմանագրի INF-ի առկախման առաջին իսկ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ երկրի ԱԳ և պաշտպանության նախարարների մասնակցությամբ նիստում ասաց. «ԱՄՆ-ն հայտարարել է, որ առկախում է Միջին հեռահարության միջուկային հրթիռների արգելման մասին պայմանագրին իր անդամակցությունը: Մենք էլ փոխադարձաբար նույնն ենք անում»: Սա այն քայլն էր, որի մասին Դոնալդ Թրամփը չէր պատկերացնում և ենթադրում էր, որ այս 32-ամյա պայմանագրի առկախմամբ կկարողանա բանակցության նստել իր ռուս պաշտոնակցի հետ: Թրամփը Ռուսաստանին մեղադրում է այն հարցում, որ միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ բալիստիկ հրթիռներ արտադրելով, որոնց հեռահարությունը գերազանցում է 500կմ-ը խախտել է հիշյալ պայմանագիրը մինչդեռ Ռուսաստանը հայտարարել է, որ «Իսկանդեր Էմ» հրթիռի հեռահարությունը 480կմ է հետև աբար հիշյալ պայմանագիրը չի ոտնահարել: Հիմա Սառը պատերազմի ավարտը խորհրդանշող պայմանագրի վեցամսյա առկախումը կարող է երկրորդ Սառը պատերազմի մեկնարկը դառնալ: ԵՄ-ն ցանկանում է կանխել 1983 թվականի ծագած ճգնաժամի նման մեկ այլ ճգնաժամի առաջացումը: Այդ ժամանակ Եվրոպայի արևելքում ԽՍՀՄ-ի «Էս Էս 20» հրթիռների տեղակայման շուրջ Մոսկվայի հետ Վաշինգտոնի բանակցությունները ձախողեցին և  ԱՄՆ-ն էլ, որպես պատասխան իր «Փերշինգ 2» հրթիռները տեղադրեց արևմտյան Եվրոպայում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը գերմանական ZDF հեռուստակայանին տված հարցազրույցում ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն դեմ է Եվրոպայի տարածքում միջուկային սպառազինության տեղակայմանը: ԵՄ ԱԳ նախարարներն էլ Բուխարեստում գումարված նիստում Միջին հեռահարության միջուկային հրթիռների արգելման մասին պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարման հետ կապված իրենց մտահոգությունը հայտնեցին: Նրանք Վաշինգտոնին ու Մոսկվային կոչ արեցին վերսկսել բանակցությունները: ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներն այդ մայրցամաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության և միջուկային հրթիռների տեղադրման շուրջ համակարծիք չեն: Արևելյան Եվրոպայի ու Բալկանյան տարածաշրջանի երկրներն ապահովական մտահոգություններից ելնելով պաշտպանում են Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ընդլայնված ներկայությունը: Դա ի տես այն բանի, որ Թրամփի նախագահության երկու տարիների ընթացքում նրա հրահրիչ հայտարարությունները Թրամփի ընդունած որոշումների հանդեպ նրանց անվստահության կամ առնվազն պահպանողական մոտեցման պատճառ են դարձել: Թրամփն ավելի վաղ հայտարարել էր. «ՆԱՏՕ-ն մեր հանդեպ լավ վերաբերմունք չի ցուցաբերե: Մենք չափից ավելի են դրամ վճարում, իսկ մյուսները պահանջվածից ավելի քիչ»:   

 

Ալիք

Սորոսը՝ ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման մասին

 

Բաց հասարակության հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ։

«Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»,- նշել է միլիարդատերը։

Ջորջ Սորոսը նաև կիսվել է «Ինչպես ԱՄՆ-ն կարող է սատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» հոդվածով, որը հրապարակվել է Սորոսի հիմնադրամի կայքում։ Հոդվածի հեղինակը լրագրող Տաթևիկ Խաչատրյանն է, ով անդրադարձել է թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ հետագա զարգացման հնարավորությանը։

 

Սպուտնիկ Արմենիա

Նավթամուղի և գազամուղի հայկական այլընտրանքը. կունենա՞նք ջրատար դեպի Արաբական թերակղզի

 

Ավելի քան 1.5 դար առաջ սակավաջուր Երևանում ամենուր լսելի էր ջրավաճառ տղաների կանչը. «Ջուր եմ ծախում, սառը ջուր»։ Քաղցրահամ ջրերի մեծ պաշար ունեցող երկրում ամենատարածված բիզնեսը ջրի վաճառքն էր։

100 տարի անց` 1988թ–ին, Խորհրդային երկրից առանձնացող ու ինքնուրույն կյանքի պատրաստվող Հայաստանի հույսը դարձյալ ջուրն էր։ Թունավոր արտադրության դեմ պայքարող ակտիվիստ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարում էր` Հայաստանը ջերմուկով կպահենք։

Եվս 10 տարի անց, երբ պարզ դարձավ, որ միայն ջերմուկը Հայաստանը չի կերակրում, կազմվեց մեկ այլ ծրագիր ու դարձյալ Հայաստանից ջուր արտահանելու ու վաճառելու վերաբերյալ։

Ծրագրով, բացի գիտա–հետազոտական ուսումնասիրություններից ու հիմնավորումներից, նախատեսվում էր Արաքս գետի Մեղրիի կիրճի հատվածից կառուցել ջրատար խողովակաշար, որով պետք է քաղցրահամ ջուր արտահանվեր դեպի Արաբական թերակղզի։

1997 թվականին մշակված ռազմավարական ծրագիրը ներկայացվեց կառավարության քննարկմանն ու նույնիսկ հավանության արժանացավ։ Բայց այդպես էլ չիրականացավ։ Մնաց, մոռացվեց ու փոշոտվեց կառավարական գրասեղանների դարակներում։

Ծրագրի մասին չմոռացավ միայն դրա հեղինակ Հարություն Առաքելյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնեց, որ այսօր էլ եվրոպացի գործընկերների հետ քննարկում է 20–ամյա վաղեմությամբ ծրագրի արդեն նորացված տարբերակը։

Մեր զրուցակցի համոզմամբ, Հայաստանի այսօրվա իշխանությունները չպիտի կրկնեն նախորդների պասիվ կեցվածքը ջրային պաշարների կառավարման հարցում։

Որքան էլ տարօրինակ հնչի, աշխարհին իշխող գազամուղներին ու նավթամուղներին մեր ջրատար խողովակը հակադրելու գաղափարին սկզբունքորեն դեմ չէ նաև բնապահպան Կարինե Դանիելյանը, հատկապես, որ 90-ականներին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած մասնագետն այսօր շատ լավ հիշում է ժամանակին լայնորեն քննարկված այդ նախագիծը։

Չնայած Հայաստանում ջրի պաշարների անխնա շահագործման հետևանքով  վերջին տարիներին առաջացած ու տարեցտարի խորացող  խնդիրներին, Կարինե Դանիելյանը կարծում է, որ մեր երկրի ներկայիս պաշարները թույլ տալիս են իրականացնել թղթի վրա մնացած հայկական երազանքը։

Ջրի խնդիրն այսօր աշխարհում ամենաքննարկվողներից է։ Վերլուծաբաններն արդեն ահազանգում են, որ ապագայում աշխարհի տերերը լինելու են ոչ թե նավթ ու գազ, այլ խմելու ջուր ունեցող երկրները։