Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է INF պայմանագրի խախտման մասին
2017 թ.-ին հունվարին Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո, մեծացել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում առկա լարվածությունը :
Ամերիկյան ճնշումը կիրառվում է Ռուսաստանի դեմ տարբեր քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում: Ասպեկտներից մեկն էլ ԱՄՆ-ի փորձն է՝ դիմակայել Ռուսաստանին և հասնել ռազմական գերակայության: Այդ պատճառով, Դոնալդ Թրամփը որոշել է դուրս գալ միջին հեռահարության միջուկային սպառազինության արգելման պայմանագրից: 2018 թվականի հոկտեմբերին 20-ին, Թրամփը հայտարարեց որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս է գալիս INF-ի համաձայնագրից:
Այս ռազմավարական եւ կարեւոր պակտից դուրս գալու ԱՄՆ-ի հիմնական պատրվակն այն է, որ Ռուսաստանը խախտում է պայմանագրի դրույթները: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը հայտարարեց, որ Վաշինգտոնը շաբաթ օրվանից առկախում է INF-ի շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունների գործադրումը և սկսում է դրանից հրաժարվելու գործընթացը: Արձագանքելով Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից (INF) դուրս գալու ԱՄՆ-ի հայտարարությանը, Վլադիմիր Պուտինը կասեցրել է Մոսկվայի անդամակցությունն այդ պայմանագրին: Սակայն ռուսներին մտահոգում է կարճ եւ միջին հեռահարության հրթիռներ արտադրելու ԱՄՆ-ի նպատակը:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Վաշինգտոնը գաղտնի կերպով զարգացնում եւ կառուցում է հրթիռներ, Արիզոնա նահանգի Tucson քաղաքի Raytheon ընկերությունում: Այս քայլը խիստ անհանգստացրել է Ռուսաստանին, քանի որ ԱՄՆ-ն պնդում է, որ ռուսների կողմից 9M729 միջուկային քրուզ հրթիռների արտադրությունն ու տեղակայումը խախտում է INF պայմանագիրը: ԱՄՆ-ը պնդում է, որ 9M729 միջուկային քրուզ հրթիռի հեռահարությունը 500 կմ է, այն դեպքում, երբ Ռուսաստանը հայտարարել է, որ հրթիռի հեռահարությունը 480 կմ է: ՌԴ ԱԳՆ-ն մի հաղորդագրություն տարածելով հայտնել է, որ այդ երկիրը ապագայում իրավունք ունի պատասխանելու կարճ եւ միջին հեռահարության հրթիռների արտադրության և տեղակայման քայլերին: Մոսկվան կարծում է, որ Միացյալ Նահանգները, դուրս գալով INF- ի պայմանագրից, հարվածել է զենքի վերահսկման ամբողջ համակարգին:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 6 ամիս ժամկետ է սահմանել Մոսկվայի համար՝ «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման համար: Հակառակ դեպքում, Վաշինգտոնը սպառնում է լքել պայմանագիրն ու նոր հրթիռներ ստեղծելու, փորձարկելու, տեղակայելու հնարավորություն ստանալ: Իհարկե, Միացյալ Նահանգները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցում մենակ չէ, եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ նույնպես նման մոտեցում է ընդունել:
Այս կապակցությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքը փորձում է պահպանել INF- ի պայմանագիրը, սակայն պայմանագրի չկատարման դեպքում, բոլոր, այդ թվում՝ ռազմական տարբերակները սեղանի վրա են:
ՆԱՏՕ-ի ավագ պաշտոնյաները պնդում են, որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը, իսկ Ռուսաստանը հստակ փաստեր է ներկայացրել INF- ի պայմանագիրը հարգելու մասին:
Սպառազինության պայմանագրերում Ռուսաստան-ԱՄՆ դիմակայության շարունակությունը կհանգի անկայունության եւ անապահովության միջազգային ասպարեզում, որն աննախադեպ է հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում: