Իրանի պաշտպանական կարողության ընդլայնումը՝ Իրանի անփոփոխ ռազմավարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104027-Իրանի_պաշտպանական_կարողության_ընդլայնումը_Իրանի_անփոփոխ_ռազմավարությունը
ԻԻՀ-ն իր պաշտպանական կարողությունն ընդլայնելու համար, ոչ մի երկրից չի սարսափում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2019 08:50 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանական կարողության ընդլայնումը՝ Իրանի անփոփոխ ռազմավարությունը

ԻԻՀ-ն իր պաշտպանական կարողությունն ընդլայնելու համար, ոչ մի երկրից չի սարսափում:

Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով ունեցած ելույթում, Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«ԻԻՀ զինված ուժերը միասնության, համերաշխության ու ջիհադական կառավարման խորհրդանիշ են և այսօր այդ ուժերին հաջողվել է գիտական, տեխնոլոգիական ու ռազմական ոլորտներում հաջողությամբ անցնել թշնամու պարտադրած դժվարին պայմաններից և նվաճել արժանապատվության բարձունքները»:

Ռազմական ու կանխարգելիչ հզորությունը ոչ միայն դեմ չէ որևէ համաձայնության, այլև բոլոր երկրների օրինական իրավունքն է համարվում:

Իսլամական հեղափոխության առաջնորդ, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Եվրոպացիները չպետք է ԱՄՆ-ի հետ համաքայլ լինեն Իրանի պաշտպանական հզորության ու տարածաշրջանում Իրանի ներկայության հարցում, որովհետև մենք դա չենք հանդուրժելու»:

Իրանի հրթիռային գործողությունները Իրանի պաշտպանական օրինական իրավունքն է համարվում և դա ԻԻՀ համար կարմիր գիծ է համարվում: Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Սալամին ասել է.«Եթե եվրոպացիները ցանկանան դավադրությամբ հետևել Իրանի հրթիռային զինաթափման ծրագրին, Իրանը հարկադրված ստրատեգիական մի թռիչք կիրականացնի»:

Նշելով, որ Իրանի հրթիռային կարողությունը տարածաշրջանի անվտանգության է ծառայում, գեներալ սալամին արևմուտքցիներին խորհուրդ է տվել հրթիռային հարցում ոչ մի պահանջ չունենալ Իրանից:

Պաշտպանության նպատակով սովորական ու ընդունված զենքեր ունենալը անկախ պետությունների իրավունքն է: Այդ իրավունքի հիմամբ, Իրանն իր տեղացի մասնագետների օգնությամբ հաջողել է ձեռք բերել ռազմավարական նշանակության պաշտպանական բոլոր բաղադրիչները և որքան հարկ լինի կմեծացնի իր ռազմական կարողությունը:

Ինչպես ասում է ԻԻՀ պաշտպանության նախարարը, Իրանն Իրան-Իրաք պատերազմից սովորեց, որ բացի իրենից, ուրիշին չի կարող ապավինել:

Ավելի վաղ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել էր.«Թշնամիների ռազմավարությունն է թուլացնել Իրանի ազգային հզորությունն ու պաշտպանական կարողությունը, սակայն իսլամական հանրապետությունը ոչ մի կերպ ոչ մեկին թույլ չի տա հարվածել Իրանի պաշտպանական կարողությանը»:

Երկրները պետք է պատրաստ լինեն սպառնալիքների դիմաց պաշտպանել իրենց երկիրն ու ապահովել անվտանգությունը: Այդ հիմամբ, պաշտպանական ու կանխարգելիչ կարողության ընդլայնումն Իրանի անփոփոխ առաջնահերթությունն է համարվում: