Մամուլի տեսություն 04.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104030-Մամուլի_տեսություն_04.02.2019
Ամիսներ անպարզությունից հետո, ի վերջո վերջանականցվել է Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական հատուկ ալիքը: Գաղափար, որը ներկայացվել է ՀԳՀԾ-ում ներկա եվրոպական երեք երկրների կողմից ՝ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի ընչաքաղցության ծանր ստվերը հեռու պահելու համար:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 04, 2019 12:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  04.02.2019

Ամիսներ անպարզությունից հետո, ի վերջո վերջանականցվել է Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական հատուկ ալիքը: Գաղափար, որը ներկայացվել է ՀԳՀԾ-ում ներկա եվրոպական երեք երկրների կողմից ՝ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի ընչաքաղցության ծանր ստվերը հեռու պահելու համար:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական հատուկ մեխանիզմը՝ եվրոպական անկախության ու ինքնության փորձություն

 

Ամիսներ տևած ձգձգումներից հետո, ի վերջո վերջանականցվել է Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական հատուկ մեխանիզմը: Գաղափար, որը ներկայացվել է ՀԳՀԾ-ում ներկա եվրոպական երեք երկրների կողմից ՝ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի ընչաքաղցության ծանր ստվերը հեռու պահելու համար: Դա կարող է լինել կարևոր քայլ՝ նվազագույնը ֆինանսական ոլորտում ԱՄՆ-ից անկախանալու համար:

«Վաշինգտոն փոստ» օրաթերթը գրել է, որ Եվրոպան քիչ ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար: Ամերիկյան օրաթերթի հաղորդմամբ, արդյունաբերական ոլորտի փորձագետների, վերլուծաբանների և առևտրական ընկերությունների ներկայացուցիչների համոզմամբ, Եվրոպայի ջանքերը համեմատաբար շատ ավելի քիչ են, քան Իրանից հեռանալու համար ԱՄՆ-ի կողմից իրենց նկատմամբ գործադրվող ճնշումները:

Գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալմանիե» օրաթերթը գրել է, որ Իրանի հետ առևտրի հարցում ամերիկյան պատժամիջոցների շրջանցումն ինքնին հետաքրքիր գաղափար է, սակայն պետք է սպասել և տեսնել, թե արդյոք այդ գաղափարն իրականանալո՞ւ է թե՞ ոչ: Այնուամենայնիվ Իրանի հետ առևտուրը հնարավոր դարձնող օրինական մեխանիզմի ստեղծումը վկայում է այն մասին, որ եվրոպացիներն այլևս չեն ցանկանում հանդուրժել ԱՄՆ-ի պահանջները:

 

Քեյհան

ՄԱԿ : Երեք տասնամյակի ընթացքում Իրանում աղքատության մակարդակն իջել է 85 տոկոսով

 

ՄԱԿ-ի 2018 թվականի զեկույցի համաձայն, Իրանում օրական 1.3 դոլարից քիչ եկամուտ ունեցողների թիվը 1991 թվականին կազմել է աշխատող բանվորների 2.7 տոկոսը: Այս տոկոսը 2017 թվականին նվազել է ՝ հասնելով 1.1 տոկոսի : Դա նշանակում է , որ աղքատ խավի թիվը նվազել է 85 տոկոսով:

Ըստ այդ զեկույցի, աղյուսակում դասակարգված աշխարհի 134 երկրների խմբում, Իրանում աղքատների թվերն ավելի քիչ են 11 այլ երկրների համեմատությամբ: Բարձր եկամուտների առումով Իրանը գտնվում է 22-րդ հորիզոնականում:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է երկրում ուրանի, երկաթի և ցինկի հանքեր հայտնաբերվելու մասին

 

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է, որ ավիացիոն հայտնաբերումների ժամանակ, երկրում ուրանի, երկաթի և ցինկի հանքեր հայտնաբերվելու մասին:

Հեղափոխության 40 տարիների ընթացքում միջուկային արդյունաբերության ձեռքբերումների մասին նա ասել է.«Մեզ հաջողվել է բոլոր ոլորտներում՝ արդյունահանման, հայտնաբերման, նաև միջուկային վառելիքի ցիկլի, ուրանի հարստացման, ծանր ջրի արտադրության և հետազոտական ռեակտորի նախագծման բնագավառներում քայլեր անել»:

Ալի Աքբար Սալեհին ասել է, որ ամբողջովին տեղայնական են ավիացիոն հայտնաբերումները, ցամաքային հետազոտությունները և արդյունահանման տարբեր փուլերը:

 

«Իրան» օրաթերթ

Իրանական «Դուսթի» արբանյակը մոտ ապագայում տիեզերք է նետվելու

 

Իրանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը մասնակցել է «Բարեկամության ու խաղաղության ուղերձը տիեզերքում՝ չորս տասնամյակի ինքնավստահության ձեռքբերումը» խորագրով միջոցառմանը, նշել է.«Առաջիկա շաբաթներին Շարիֆի համալսարանի «Դուսթի» արբանյակը տիեզերք է նետվելու: Հստակ թվականը հայտարարվելու է պաշտպանության նախարարության կողմից: Արբանյակը ողջ աշխարհին լսելի է դարձնելու իրանցիների ձայնը»:

 

 

Ալիք

«Հենց որ ամերիկյան բանակը հարձակվի մեզ վրա, մենք ստիպված կպաշտպանվենք». Մադուրո

 

168.am- Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կոչ է արել ավելի մեծ վնաս չհասցնել երկրին եւ հրաժարվել իր ներկա ռազմավարությունից: Պետության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է փետրվարի 3-ի երեկոյան Իսպանիայի La Sexta հեռուստաալիքով ցուցադրված հարցազրույցում:

Մադուրոն հավաստիացրել է, որ հանդես է գալիս ընդդիմության հետ երկխոսության օգտին: Նախագահը դիմել է Գուայդոյին՝  նրան կոչ անելով «լավ մտածել, թե ինքն ինչ է անում»:

«Թող ավելի մեծ վնաս չհասցնի երկրին, թող հրաժարվի խռովարարական ռազմավարությունից,- նշել է պետության ղեկավարը:- Եթե նա (Գուայդոն) ցանկանում է դրական ինչ-որ բան անել, թող (զրույցի համար) դեմ առ դեմ նստի սեղանի շուրջ»:

Մեկնաբանելով նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելու Եվրամիության մի շարք երկրների պահանջը, պետության ղեկավարը հիշեցրել է, որ կամաարտահայտությունը նախատեսված է 2024 թվականին:

«Ես կարծում եմ, որ Վենեսուելան խորհրդարանի ընտրությունների կարիք ունի»,- հավելել է նա: «Մենք այն արշավի զոհերն ենք, որտեղ ԱՄՆ-ը մեզ վերածել է թիվ մեկ թշնամու»,- ընդգծել է նախագահը՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին կոչ անելով սխալներ չկատարել Վենեսուելայի նկատմամբ:

«Հենց որ ամերիկյան բանակը հարձակվի մեզ վրա, մենք ստիպված կպաշտպանվենք: Մենք չենք հանձնի Վենեսուելան,- նշել է նախագահը:- Վատթարագույն այլընտրանքը պատերազմն է, եւ մենք այն չենք սկսի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

panorama.am

Թրամփը մտածում է Վենեսուելա զորք ուղարկելու մասին

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում ամերիկացի զինվորականներին Վենեսուելա ուղարկելը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի հարցազրույցում։

«Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Բայց, իհարկե, դա հնարավոր է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչը կդրդեր ԱՄՆ վարչակազմին զինվորականներ ուղարկել Վենեսուելա։

 

Թրամփի խոսքով, զինված ուժերի օգտագործումն առկա իրավիճակում «տարբերակներից մեկն է»։ ԱՄՆ նախագահը նաև պատմել է, որ Վենեսուելայի գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոն մի քանի ամիս առաջ դիմել էր իրեն՝ հանդիպման խնդրանքով, բայց ինքը մերժել էր։ Թրամփը պարզաբանել է, որ իր մերժումը կապված է նրա հետ, որ իրավիճակն արդեն «շատ հեռու է գնացել»։