Իրանի նկատմամբ Եվրամիության իրարամերժ դիրքորոշումները
Եվրամիությունն ու եվրոպական եռյակը, որպես 4+1 խմբի անդամներ, իրենց հովանավորությունն են հայտնել ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության նկատմամբ և քննադատել են կարևոր այս համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը: Եվրոպացիները նաև քայլեր են ձեռնարկել Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների բացասական հետևանքները նվազեցնելու ուղղությամբ:
Այդ քայլերից են INSTEX կոչվող առևտրական գործարքների պաշտպան մեխանիզմը և արգելափակման օրենքի իրագործումը: Սակայն երկուշաբթի օրը, Իրանի մասին Եվրամիության հրապարակած հաղորդագրությունը իրարամերժ կետեր է պարունակում, որոնք հարցականի տակ են դնում Իրանի նկատմամբ եվրոպական այդ կառույցի համերաշխություն ու համակարգված լինելը:
Հաղորդագրության մեջ Եվրամիությունը խոստովանել է, որ չնայած ԱՄՆ-ի կողմից աննախադեպ շրջափակումների իրագործմանը, Իրանը հարգում է ՀԳՀԾ-ի համաձայնությունը և կատարում է իր բոլոր միջազգային հանձնառությունները:
Չնայած եվրոպացիները խոստացել էին Վաշինգտոնի թշնամական քայլերը հատուցելու համար անհապաղ անհրաժեշտ քայլեր իրագործել, սակայն INSTEX-ն իրագործվեց որոշ սահմանափակումներով և ամիսներ ձգձգվելուց հետո: Եվրոպացիներն անգամ այդ քայլի իրագործումը պայմանավորեցին FATF-ի իրագործմամբ:
ԵՄ-ն մտահոգություն հայտնելով տարածաշրջանում լարվածությունները սրվելու ու այդ կապակցությամբ ԻԻՀ-ի դերակատարության կապակցությամբ, հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Սիրիայում ու Լիբանանում, ռազմական, ֆինանսական ու քաղաքական աջակցություն է ցուցաբերում ոչ-պետական խմբերին:
ԵՄ-ն ի դեպ, մտահոգություն է հայտնել Իրանի հրթիռային պաշտպանական ծրագրի կապակցությամբ և հայտարարել է, որ այն ոտնահարում է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը: Եվրոպական միությունը նաև մտահոգություն է հայտնել Իրանում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ:
Չնայած Եվրոպայի դիրքորոշումը դրական է ՀԳՀԾ-ւժի պահպանման հարցով, սակայն Իրանի տարածաշրջանային քաղաքականության և հրթիռային կարողության հարցով ԱՄՆ-ի հետ քայլ պահելը կատարելապես սխալ է:
Եվրոպացիները լավ գիտեն, որ Իրանի հրթիռային կարողությունը կանխարգելիչ բնույթ է կրում և Իրանը երբեք տարածաշրջանում պատերազմ սկսող չի եղել :
Այդ կապակցությամբ, Իրանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ ասվել է.«Իրանի պաշտպանական քայլերը կանխարգելիչ ու տեղական են: Տարածաշրջանային այս պայմաններում ԻԻՀ ազգային անվտանգության դեմ սպառնալիքներ հնչեցնելը արդյունավետ ու կառուցողական չի կարող լինել: Դա հակասում է Եվրոպայի իրական շահերին և վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը»:
Եվրոպացիներն այն պայմաններում են Իրանին մեղադրում Սիրիայում ու Լիբանանում միջամտություն կատարելու մեջ, երբ ԱՄՆ-ը 2011թվականից ակտիվորեն հովանավորում է ահաբեկչական խմբավորումներին և սպառազինում է նրանց՝ Սիրիայի օրինական կառավարությունը կործանելու նպատակով: Չնայած մի քանի տարի անցնելով բացահայտ է դարձել այդ քաղաքականության ձախողումը:
Ի դեպ, եվրոպական խոշոր պետությունները, 2015 թվականից Եմենում պատերազմ հրահրած Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին ամենամեծ զենք վաճառողներից են:
Ընդհանուր առմամբ, Եվրամիության հաղորդագրությունը չնայած դրական կետեր է պարունակում, որոնցից է ՀԳՀԾ-ի համաձայնության հովանավորումը, սակայն պարունակում է նաև սին մեղադրանքներ ու քննադատություններ, որոնք անընդունելի են Իրանի համար: