Գեներալ Բաղերի.«Իրանի ժողովուրդն անցյալից ավելի լավ կշարունակի իր ուղին»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104073-Գեներալ_Բաղերի._Իրանի_ժողովուրդն_անցյալից_ավելի_լավ_կշարունակի_իր_ուղին
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին ասել է.«Չնայած Իսլամական հեղափոխության թշնամիների սադրանքներին, անցած 40 տարիների ընթացքում Իրանի ժողովուրդն ավելի լավ քան անցյալում, կշարունակի իր ուղին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2019 14:06 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի.«Իրանի ժողովուրդն անցյալից ավելի լավ  կշարունակի իր ուղին»

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին ասել է.«Չնայած Իսլամական հեղափոխության թշնամիների սադրանքներին, անցած 40 տարիների ընթացքում Իրանի ժողովուրդն ավելի լավ քան անցյալում, կշարունակի իր ուղին»:

Գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին, երեքշաբթի օրը նշել է.«Թշնամիներն անցած 40 տարիների ընթացքում, տարբեր սադրանքներով, ինչպես ահաբեկչության, պատերազմի, հեղաշրջման, ուղղակի սպառնալիքով և լրտեսությամբ, Իրանի ժողովրդի դեմ  քայլեր են իրականացրել, սակայն ձախողել են»:

Նշելով, որ ԱՄՆ-ն ու նրա տարածաշրջանային հետևորդներն, ինչպես՝ Արաբիան և Էմիրությունները, տարեկան մի քանի հարյուր միլիարդ դոլար են ծախսում իսլամին ու իսլամական հեղափոխությանը դիմակայելու համար,  գեներալ Բաղերին հստակեցրել է.«Իրանի Զինված ուժերի ծախսը կազմել է 7-8 միլիարդ դոլար, և այս քիչ ծախսով այդ ուժերը դիմակայել են թշնամիների հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող ծախսերին»:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հավելել է.«Իսլամական հեղափոխությունն իր հետ անկախություն ու ինքնաբավություն բերեց և Իրանի Զինված ուժերին սովորեցրեց ինքնաբավության հասնելու  ճանապարհը»: