Իրանի իսլամական հանրապետությունում քաղաքական քննադատությունը հանցագործություն չէ
Իրանի դատական իշխանության ղեկավարը երեկ տեղեկացրել է Իսլամական հեղափոխության 40-ամյակի առիթով մեծ թվով դատապարտյալների համաներման մասին:
Երկուշաբիթ օրը, դատական իշխանության բարձրաստիճան պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իսլամական հեղափոխության 40-ամյակի առիթով մեծ թվով դատապարտյալների ներում շնորհելու մասին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին ներկայացրած իր դիմումին և առաջնորդի տված նախնական համաձայնությանը, Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեղ Ամոլի Լարիջանին հստակեցրել է.«Ցավոք ոմանք այս մեծ քայլը ևս քաղաքականացնում են»:
Դատական իշխանության ղեկավարը հավելել է.«Մի խումբ հայտարարել է, որ ավելի լավ կլինի եթե այդ համաներման մեջ ընդգրկված լինեն նաև քաղբանտարկյալներ: Դա այն դեպքում, երբ «քաղբանտարկյալ» անվամբ դատապարտյալ չունենք: Եթե որևէ մեկը երկրի անվտանգության դեմ ինչ-որ քայլ արած լինի, առանձին հանցագործություն է համարվում, որին պետք է հետամուտ լինել: Քաղաքական հանցագործությունը ևս սահմանվում է օրենքով, որը ևս ունի իր օրինական մեխանիզմները, բայց ներկայումս մենք նման դատապարտյալներ չունենք»:
Այս համաներումը, որում ընդգրկված է մոտավորապես 50 հազար մարդ, հանդիսանում է մարդկային, դատական և իրավական քայլ՝ կապված հանցագործության և հանցագործների դատապարտման հետ: Այս առաջարկի սկզբունքը հիմնված է Իսլամական Հանրապետության հզորության ու բարության վրա, և այս հարցում որևէ այլ մեկնաբանություն սխալ ու ապարդյուն քայլ կլինի»:
Իսլամական հանրապետության համակարգում ամուր կապ կա մարդկային արժեքների և Սահմանադրության մեջ նշված իրավունքների ու ազատությունների միջև: Այս առումով սահման է ճշտված հասարակության մեջ հանցագործության և նրա միջև, որ համակարգի հիմքերն ու սոցիալական անվտանգությունն է թիրախ դարձնում ,ուստի այս բնագավառում ցանկացած կասկած առաջացնելը չի համապատասխանում իրականությանը»:
Իրանի դատական իշխանության ղեկավարն ընդգծել է.«Դատական մարմինը երբեք որևէ մեկի լոկ քննադատության համար քրեական հետապնդման չի ենթարկում: Նման հայտարարություններն արվում են առանց հաշվի առնելու այն փաստը, որ անարգելը տարբերվում է քննադատությունից և այս տարբերությունն էլ օրենսդիրն է սահմանել: Հստակորեն հայտարարում եմ, որ Իսլամական հանրապետությունում քննադատությունը երբեք հանցագործություն չի համարվել»:
Այն մեծ հնարավորությունները որ Իսլամական հեղափոխությունն ստեղծել է քաղաքական ասպարեզում, ապացուցել են, որ նույնիսկ ամենազգայուն ժամանակահատվածներում ևս ունի քաղաքական հանդուրժողականություն:
Իսլամական հանրապետության համակարգն այս հանդուրժողականությունը բազմիցս ապացուցել է հանրաքվեի և ընտրությունների անցկացման միջոցով:
Այն կարևոր արժեքներից մեկը,որ հեղափոխության հաղթանակով հիմնավորվեց Իսլամական հանրապետության համակարգում, դա քաղաքական ասպարեզում Իրանի ժողովրդին ինքնություն շնորհելն է: Ուրեմն բացահայտ են իրական ու կառուցողական քննադատությունների ու հանցագործության միջև տարբերությունները: Այն շրջանակները, որ ցանկացած պատրվակով փորձել են ու փորձում են վարկաբեկել Իրանի իսլամական հանրապետությանը, ներկայումս ևս նույն նպատակով փորձում են քաղաքականացնել մի իրավական ու դատական քայլ»:
Այդ քայլով նրանք նպատակ ունեն մեկ գնդակով երկու նապաստակ որսալ:Մի կողմից այնպիսի պատկերացում ստեղծել, որ Իրանում կան քաղբանտարկյալներ և մյուս կողմից համոզել, որ Իրանի հասարակությունը դեմ է քաղաքական քննադատություններին: