ԱՄՆ-ն կանգնած է պառակտման ու ճեղքվածքի առաջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104097-ԱՄՆ_ն_կանգնած_է_պառակտման_ու_ճեղքվածքի_առաջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Միասնականության վիճակ» խորագրով իր ամենամյա ելույթում ընդգծել, է որ երկիրը միասնական է և կրկին սպառնացել է Կոնգրեսին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2019 08:34 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն կանգնած է պառակտման ու ճեղքվածքի առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Միասնականության վիճակ» խորագրով իր ամենամյա ելույթում ընդգծել, է որ երկիրը միասնական է և կրկին սպառնացել է Կոնգրեսին:

Թրամփը կրկին ընդգծել է, որ կառուցելու է Մեքսիկայի սահմանի աղմկահարույց պատը կառուցելու է: Նա ասել է. «Կոնգրեսը 10 օր ժամանակ ունի վավերացնելու ԱՄՆ-ի տարածքը պաշտպանող օրենքը»:

Իհարկե ԱՄՆ նախագահը չի հայտարարել, որ եթե ժամկետի ավարտին Կոնգրեսը հրաժարվի սահմանային պատի կառուցման բյուջեն վավերացնելուց, ինչ է պատահելու:

Այդուհանդերձ ակնկալվում է, որ  կամ ֆեդերալ կառավարության որոշ բաժինների աշխատանքը դադարեցվի և Թրամփն ազգային արտակարգ իրավիճակ հայտարարի: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ նախագահը Կոնգրեսում իր ամենամյա երկրորդ ելույթի սկզբնական բաժնում դեմոկրատականներին ու հանրապետականներին կոչ արեց միավորվել ԱՄՆ-ի դիմաց ծառացած բազմաթիվ բարդությունների կարգավորման համար:

«Միասնականության իրավիճակ» խորագրով ելույթը լսածդեմոկրատականների ու հանրապետականների տարբեր արձագանքները վկայում են ԱՄՆ-ում խորացող պառակտման ու ճեղքվածքի մասին: Օրինակ, շատ դեպքերում, երբ հանրապետականները ծափերով ողջունում ու հաստատում էին Թրամփի արտահայտությունները դեմոկրատականները լռում էին, կամ նրանց դեմքին քմծիծաղ էր հայտնվում:

Կոնգրեսում «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի թղթակից Մորադ Հաշեմն ասում է. «Կոնգրեսի դահլիճում ակնհայտ էր լարվածություններն ու պառակտումը և այն դեպքում, երբ կառավարության անդամներն ու հանրապետական ներկայացուցիչները ողջունում էին Թրամփին, դեմոկրատական ներկայացուցիչները շատ դեպքերում նստած մնացին իրենց աթոռներին ու նրանց դեմքերին Թրամփի հայտարարություններից դժգոհության նշաններ երևացին»:

Իհարկե անցյալում էլ «Միասնականության իրավիճակ» անվամբ ԱՄՆ նախագահի ելույթների ժամանակ Սպիտակ տունը ղեկավարող կուսակցության ընդդիմադիր ներկայացուցիչների նման պահվածքը նախադեպ է ունեցել:

Եթե մինչև 10 օր կառավարության բյուջեի ապահովման համար երկու կուսակցությունների ջանքերն արդյունքի չհանգեն, ԱՄՆ-ի հասարակությունը կրկին որոշումների կայացման գործընթացը փակուղի մտնելու ականատես կլինի ու նորից մի քանի հարյուր հազար պետական աշխատողներ կզրկվեն աշխատավարձից:

ԱՄՆ պետքարտուղարության նախկին խոսնակ Ադամ Էրելին ասում է. «Երկու կուսակցություններին համագործակցության կոչ անելով, Թրամփը բոլորին անակնկալի բերեց, սակայն առանց դեմոկրատականների անունը հիշատակելու գրոհեց նրանց դեմ»:

Այդուհանդերձ, պատի կառուցումը դեմոկրատականների ու հանրապետականների միջև տարաձայնության միակ թեման չի համարվում: Սպիտակ տանն ու Ներկայացուցիչների պալատում իշխող ուժերը ամենատարբեր հարցերի, հարկերից սկսած մինչև բժշկական ապահովագրության առևտրի, անվտանգության ու ԱՄՆ արտաքին քաղաքականության կողմնորոշման շուրջ տարաձայնություններ ունեն:

Վերջին երկու տարիների ընթացքում այս տարաձայնությունները կողմերի միջև քաղաքական ու անձնական կամակորության ու հաշվեհարդարի պատճառ են դարձել, այն աստիճան, որ Թրամփը դեմոկրատականների ղեկավարներին մեղադրել է ժողովրդին դավաճանության և թմրաբիզնեսի ոճրագործ բանդաների վարձկանը լինելու մեջ, իսկ դեմոկրատականներն էլ Թրամփին ռուսների խամաճիկն են համարել:

Այս իրավիճակը 2020 թվականի նախագահական ու նաև Կոնգրեսի թվականը մոտենալով առավել սուր կողմեր է ստանալու: