Թրամփի հայտարարություններն ուղղված են ԻԻՀ թուլացման և տապլման նպատակով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104115-Թրամփի_հայտարարություններն_ուղղված_են_ԻԻՀ_թուլացման_և_տապլման_նպատակով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ն հստակ դիրքորոշում է որդեգրել ԻԻՀ թուլացման և տապալման ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2019 14:24 Asia/Tehran
  • Թրամփի հայտարարություններն ուղղված են ԻԻՀ թուլացման և տապլման նպատակով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ն հստակ դիրքորոշում է որդեգրել ԻԻՀ թուլացման և տապալման ուղղությամբ:

Այս կապակցությամբ Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալով և Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները վերականգնելով, տնտեսական պատերազմ է  հայտարարել Իրանի դեմ, նպատակ ունենալով երկրում տարածել  աղքատությունը և ճնշել  Իրանին: Սակայն տարածաշրջանային հարթությունում Թրամփի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել Իրանի դեմ տարածաշրջանային դաշինքների ստեղծման ուղղությամբ եւ փորձում է ճնշում գրծադրելով Իրանի վրա, Թեհրանին ստիպել փոխել իր քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում:

Դոնալդ Թրամփը,  չորեքշաբթի օրը, Կոնգրեսում իր ամենամյա երկրորդ ելույթում, կրկնել է Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները: ԱՄՆ-ի նախագահն Իրանին համարել է ահաբեկչության ամենամեծ աջակիցը: Սա այն դեպքում, երբ Թրամփը ենթադրաբար մոռացել է, որ ինքը նախագահ Օբամայի վարչակազմին մեղադրում էր ահաբեկչական խմբերի ստեղծման մեջ:

Թրամփը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու իր որոշման կապակցությամբ ասել է. «Այս քայլը վերցվել է, որպեսզի վստահ լինենք, որ Իրանն ատոմային զենք չի արտադրի»: Միևնույն ժամանակ, 5+1 խումբը և ՄԱԳԱՏԷ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի նախագահի պնդումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և հայտարարել են, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին:

Թրամփը նշել է, որ նախորդ աշնանից սկսած Վաշինգտոնը Իրանի դեմ կիրառել է ամենաուժեղ պատժամիջոցները: Թրամփը բազմիցս քննադատել ՀԳՀԾ-ն և Թեհրանին կոչ է արել  ընդունել Վաշինգտոնի պահանջները:

Այնուամենայնիվ, Իրանի դեմ որդեգրած ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը լիովին ձախողել է: Հատկապես երբ միջազգային կառույցներն, այդ թվում 4+1 ծումբի անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Եվրամիությունը իրենց զեկույցներում բազմիցս ընդգծել են, որ դեմ են Իրանի պատժամիջոցներին:

Թրամփը բազմիցս Իրանին մեղադրել է հակասեմականության մեջ: Սակայն Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ պետք է տարբերություն դնել հրեաների և սիոնիստների միջև:

Իրանը հակադրվում է սիոնիստական ռեժիմին, որը մի քանի տասնամյակ շարունակ իր քաղաքականությունը վարում է պաղեստինյան տարածքների օկուպացման վրա և  Արևմուտքի, հատկապես՝ Միացյալ Նահանգների ակնհայտ աջակցությամբ  ճնծում է պաղեստինցիներին և ներխուժում հարևան երկրներ:

Թրամփը լիովին համաձայն է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հակաիրանական դիրքորոշման հետ և ընդգծում տարածաշրջանում ԱՄՆ-ի Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի հակաիրանական եռակողմ դաշինքի  ձևավորման անհրաժեշտությունը:

Չնայած Իրանին աշխարհում մեկուսացնելու  Դոնալդ Թրամփի ջանքերին,  աշխարհը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում Իրանի նկատմամբ Թրամփի կառավարության կողմից, որը բխում է Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամությունից, քանի որ Իրանը դիմադրում է Վաշինգտոնի  տարածաշրջանային միջամտողական քաղաքանություններին:

ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը միայն բարձրացրել է Իրանի ազգային համախմբումը և ավելացրել հակաիմպերիալիստական պայքարի ոգին: