Ադրբեջանին զենք վաճառելու հարցով Հայաստանը նախազգուշացրել է Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104132-Ադրբեջանին_զենք_վաճառելու_հարցով_Հայաստանը_նախազգուշացրել_է_Իսրայելին
Հայաստանի ԱԳ նախարարություն, տարածաշրջանում սպառազինության մրցավազք հրահրելու կապակցությամբ նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2019 07:34 Asia/Tehran
  • Ադրբեջանին զենք վաճառելու հարցով Հայաստանը նախազգուշացրել է Իսրայելին

Հայաստանի ԱԳ նախարարություն, տարածաշրջանում սպառազինության մրցավազք հրահրելու կապակցությամբ նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմին:

Անդրադառնալով Ադրբեջանին իսրայելական անօդաչու թռչող սարքերի վաճառքին, Հայաստանի Հանրապետության  ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է.«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է»: Հայ դիվանագետը հստակեցրել է.«Բարձրաձայնելու ենք այս խնդրի մասին ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Այս հարցը ևս բացառություն չի լինելու»:

Չնայած որ Հայաստանի և Իսրայելի դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1992թ. այսինքն՝ Հայաստանի անկախության հռչակումից որոշ ժամանակ անց, սակայն կողմերի հարաբերությունները բազում վայրիվերումներ են ունեցել: Երկկողմ տարաձայնությունների մեծ մասը կապված է եղել Հայոց Ցեղասպանաության խնդրի, Իլհամ Ալիևի կառավարության հետ Իսրայելի զարգացող հարբերության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության հարցով Իսրայելի հակասական դիրքորոշումների հետ: Որպես օրինակ, Բաքվում Խոջալուի կոտորածի հիշատակին օրվա միջոցառմանն Իսրայելի պատերազմի նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի ներկայությանը բացասաբար էին արձագանքել Հայաստանի ժամանակի կառավարության պաշտոնյաները: Արմենպրեսին տված հարցազրույցում, անդրադառնալով իսրայելացի պաշտոնյայի այդ քայլին, Հայաստանի ԱԳ նախարարության նախկին խոսնակ ու քաղաքական գործիչ Տիգրան Բալայանն ասել էր.«Ադրբեջանի քարոզչական մեխանիզմի կողմից կազմակերպված էժանագին քայլերին մի քաղաքական գործչի մասնակցությունը անարժան քայլ է համարվում»:

Ադրբեջանի հանրապետությունը, որ Իսրայելի ռեժիմի անմշակ նավթն ապահովող երկիրն է, վերջին տարիներին դարձել է այդ ռեժիմի արտադրած զինամթերքի գլխավոր գնորդը: Դա այն դպքում, երբ Իսրայելից բացի Ադրբեջանը նաև զենք է գնում ՌԴ-ից, Ուկրաինայից, Հարավային Կորեայից, Պակիստանից և Թուրքիայից: Վերջերս ԱՄՆ-ն նույնպես ջանքեր է գործադրում, որպեսզի կարողանա իր զենքերն արտահանել Հարավային Կովկասի տարածաշրջան՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Սակայն մինչ այժմ Երևանի պաշտոնատարները բացասաբար են արձագանքել այդ երկրների կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի խնդրին: Հնարավոր է, որ դա սկիզբ է առնում Հայաստանի ու Ղոդսն օկուպացնուղ ռեժիմի տարաձայնություններից:

Փետրվարի 4-ին Իսրայելի պատերազմի նախարարությունը հայտարարել է.«Իսրայելական ընկերություններից մեկի արտադրած անօդաչու թռչող սարքը կվաճառվի Ադրբեջանին»: Նշվում է, որ իսրայելական այդ տեսակի ԱԹՍ-ն 2016թ. ապրիլին օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի դեմ:

Չնայած որ անցյալ տարի Իսրայելի ռեժիմը պաշտոնապես հայտարարել էր, որ առանց թույլտվության Ադրբեջանին վաճառված իսրայելական զանգվածային կոտորածի զենքերը կիրառելի չեն, սակայն ակնհայտ է, որ դեպի Ադրբեջան զենքի արտահանման շարունակումը կհանգեցնի ԼՂ-ի հակամարտության կողմերի միջև սպառազինական մրցակցության: Այդ շրջանակներում Հայաստանը նույպես ավելի քան մեկ տասնամյակից հետո 2017թ. ավելացրել է իր ռազմական բյուջեն: