Մամուլի տեսություն 07.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104151-Մամուլի_տեսություն_07.02.2019
Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի սեմին, երկրի պետայրերը , հոգևոր առաջնորդները և քաղաքական գործիչները, ժողովրդին կոչ են արել մասնակցել բահմանի 22-ի քայլարշավին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2019 13:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  07.02.2019

Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի սեմին, երկրի պետայրերը , հոգևոր առաջնորդները և քաղաքական գործիչները, ժողովրդին կոչ են արել մասնակցել բահմանի 22-ի քայլարշավին:

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Իրանի պետայրերի կոչը՝ բահմանի 22-ի քայլարշավին մասնակցելու համար

 

Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի սեմին, երկրի պետայրերը , հոգևոր առաջնորդները և քաղաքական գործիչները ժողովրդին կոչ են արել մասնակցել բահմանի 22-ի քայլարշավին:

Իրանի իսլամական քարոզչության համադրման վարչության փոխնախագահ և հեղափոխության հաղթանակի 40-ամյակի միջոցառումների կազմակերպման շտաբի պետ Նոսրաթոլլահ Լոթֆին ասել է.«Այս տարվա բահմանի 22-ի քայլարշավը կայանում է ավելի քան հազար քաղաքներում ու տասը հազար գյուղերում»:

Իսլամական հեղափոխության հաղթանակի քառասնամյակի կարգախոսն է «Հպարտանում ենք անցյալով, հույս ունենք ապագայի նկատմամբ»:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Ռոհանի: Եվրոպան թերացել է իր հանձնառությունների կատարման մեջ

 

ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանը հնչեցնում է միջուկային ու զանգվածային սպանության զենքերից զերծ Միջին Արևելք և առանց բռնության ու ծայրահեղականության աշխարհ կարգախոսները: «Եթե ԱՄՆ-ը զղջա անցյալում գործած սխալների համար և հարգանքով խոսի մեզ հետ, մենք պատրաստ ենք ներել նրան».-ասել է Հասան Ռոհանին:

Թեհրանում բնակվող արտասահմանյան կազմակերպությունների ներկյացուցիչների և դեսպանների հետ  հանդիպման ժամանակ, նախագահ Ռոհանին ասել է .«ԱՄՆ-ն իր ողջ ջանքը գործադրում է Իրանին ճնշելու  և հուսահատություն պատճառելու համար: Սակայն մեր ժողովուրդն անցյալից ավելին միասնական է լինելու»:

 

«Քեյհան» օրաթերթ

Իրանը միացել է ջեթ ինքնաթիռի վառելիքի նանոֆիլտրերի երեք արտադրողներին

 

Իրանցի գիտնականները պատրաստել են ջեթ ինքնաթիռի վառելիքի նանոֆիլտրեր և այդպիսով միացել են նման ֆիլտրեր երեք արտադրողների խմբին:

Մինչ այդ, ֆիլտրերն արտադրում  էին ամերիկյան երկու ընկերություններ: Այդ ֆիլտրերի արտադրման արդյունքում, կանխվելու է տարեկան չորս միլիոն դոլարի արտարժույթի դուրսբերումը:

 

«Ղանուն» օրաթերթ

Փորձարկում ենք ցենտրիֆուգների 8-րդ սերունդը

 

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Այսօր Իրանն ունի ուրանի ցանկացած բարձր մակարդակով հարստացման կարողություն և միջուկային համաձայնությունն ավարտվելուց հետո, կարող ենք արտադրել մեզ անհրաժեշտ ցենտրիֆուգները»:

Սալեհին ասել է, որ Իրանը փորձարկում է ցենտրիֆուգների 8-րդ սերունդը: «Մեր գործունեությունը շարունակվում է միջուկային համաձայնության շրջանակում և չի խոչընդոտում արդիական ցենտրիֆուգներում հետազոտական գործունությունը».-ասել է Սալեհին:

Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, Իրանը տեխնիկական առումով ոչինչ չի կորցրել: Հենց դա էլ զայրացրել է Թրամփին: Ալի Աքբար Սալեհին շեշտել է, որ կան սահմանափակումներ, որոնք Իրանն ընդունել է, սակայն դրանք չեն ազդելու միջուկային ինդուստրիայի զարգացման վրա:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Հաղթելու ենք թշնամու հակաիրանական ռազմավարությանը

 

ԻԻՀ բանակի համադրման հարցերով տեղակալն ասել է.«Այսօր թշնամին տնտեսական և փափուկ պատերազմի  ռազմավարություններն է կիրառում Իրանի դեմ, սակայն անկասկած հաղթահարելու ենք նաև այդ ծրագրին և քայլելու ենք առաջ»:

Ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին ասել է.«40 տարիներին ԻԻՀ-ի ձեռքբերումները եղել են հեղափոխության պահպանումը, ԻԻՀ-ի արժանապատվությունը, երկրի տարածքային ամբողջականության ու անկախության պահպանումը, նաև ԻԻՀ-ի դիրքերի բարձրացումը»:

 

 

slaq.am

ՄԱԿ. Մինչեւ 2020 թվականը Աֆրիկան կազատվի հակամարտություններից

 

Աֆրիկայի մի շարք երկրներում շարունակվում են արյունոտ հակամարտությունները, մեծաթիվ երկրներ` տառապում են մարդու ու բնության կողմից հարուցված խնդիրների պատճառով: Սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հավատում է, որ իր կազմակերպության եւ Աֆրիկյան միության միջեւ ավելի սերտ հարաբերությունները կարող են կարեւոր դեր խաղալ այս մայրցմաքում առկա խնդիրները լուծելու գործում:

‘’Մենք ուզում ենք, որ Աֆրիկան հաղթահարի իր դժվարությունները, որ այս մայրցամաքում արթնանա ապագայի նկատմամբ հույս, որ խնդիրներին փոխարինելու գան հնարավորությունները’’, ասում է նա:

Քաղաքական խնդիրներից է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության նախագահական ընտրությունները, երբ շատերի համոզմամբ նախագահ է դարձել ավելի քիչ ձայն ստացած թեկնածուն:

Ու քանի որ անցած 60 տարիների ընթացքում իշխանափոխությունն այստեղ առաջին անգամ է տեղի ունենում առանց արյունահեղության, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտում է նոր կառավարության կողմից բոլոր կողմերի հետ երկխոսություն սկսելու կարեւորությունը:

‘’Ուզում ենք այստեղ տեսնել իշխանության խաղաղ փոխանցում, որը երկրին թույլ կտա շարժվել առաջ, իսկ ՄԱԿ-ին կտա այս երկրին աջակցելու լայն հնարավորություն’’, ասում է Գուտերեսը:

Նրա խոսքերով, իր կազմակերպությունն աշխատում է ‘’խաղաղության դիվանագիտության’’ միջոցով հասնել նրան, որ մինչեւ 2020 թվականն ավարտվեն աֆրիկյան մայրցամաքի բոլոր պատերազմները:

Նա այս առումով նշում է Հարավային Սուդանում հակամարտ Սալվա Քիիր եւ Ռիեք Մաչար ցեղախմբերի միջեւ խաղաղության հաստատումը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետության կառավարության եւ զինված մի քանի խմբավորումների միջեւ համաձայնության կայացումը: Դիվանագիտության հաջողություն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համարում Եթովպիայի եւ Էրիթրիայի միջեւ վերջերս կայացված հաշտության համաձայնությունը:

Նրա խոսքերով, Աֆրիկայի այլ հատվածներում եւս նկատվում են դրական տեղաշարժեր: ‘’Եվ մենք ունենք մեծ պատրաստակամություն` աշխատելու Աֆրիկյան միության ու այլ կազմակերպությունների հետ` իրականություն դարձնելու համար շատերի երազանքը եւ վստահ լինելու համար, որ այստեղ հակամարտությունները կմարեն մինչեւ 2020 թվականը’’, ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

 

Խաղաղության, կայունության եւ զարգացման ուղերձով է նա մեկնում Ադիս Աբեբա` մասնակցելու Աֆրիկյան միության գագաթաժողովին: