Իրանն ուղեծիր է դուրս բերել «բարեկամություն» արբանյակը
Արձագանքելով Իրանի արբանյակի մեկնարկին, ԱՄՆ պետքարտուղարը հերթական անգամ կոչ է արել խստագույն միջազգային սահմանափակումներ սահմանել Իրանի հրթիռային ծրագրի դեմ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Twitter- ում գրել է,որ Իրանը եւս մեկ անգամ ապացուցում է, որ միջուկային գործարք կնքելու դեպքում անգամ, չի դադարեցնի իր հրթիռային ծրագիրը:
Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի փոխնախարար Գեներալ Ղասեմ Թաղիզադեն հայտարարել է, որ իրանցի գիտնակաների ջանքերի արդյունքում, Իրանի «Բարեկամություն» արբանյակը հաջողությամբ ուղեծիր է տեղադրվել «Սաֆիր» արբանյակատար հրթիռի միջոցով: Նրա խոսքերով, դա վկայում է Իրանի արդյունաբերական ուժի մասին:
Իրանը դրական առաջընթաց է արձանագրել տիեզերական եւ հրթիռային արդյունաբերության ոլորտներում, որոնք փոխկապակցված են, եւ այդ զարգացումն Իսլամական հեղափոխության 40-ամյակին ավելի է կատարելագործվել:
Այսօր, երիտասարդ գիտնականների շնորհիվ, արբանյակային արտադրությունն ունի աճող ընթացք, եւ արբանյակային տեխնոլոգիան լիովին հասանելի է իրանցի երիտասարդ գիտնականների համար:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, 771 տեսակի պաշտպանական սարքերի արտադրությամբ, ապահովել է երկրի պաշտպանական կարիքների 95% տոկոսն առանց հենվելոո արտաքին աջակցության վրա:
Իրանի հրթիռային ծրագիրը որևէ առնչություն չունի ՀԳՀԾ-ի հետ և ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը չի արգելում Իրանի հրթիռային ու տիեզերական նախագծերի իրականացումը:
ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական երկրների պաշտոնյաներ, փորձում են Իրանի տիեզերական և հրթիռային խաղաղանպատակ գործողությունները ներկայացնել որպես անվտանգության դեմ ուղղված և ՀԳՀԾ-ին խախտող գործողություններ:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, վերջերս, ընդգծելով, որ Իրանի տիեզերական գործաողությունները չեն հակասում միջազգային օրենքներին, ասել է, որ Իրանի տիեզերական և հրթիռային ծրագիրը քննադատելու պատճառ չկա:
Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նրանք, ովքեր ծանոթ են ՀԳՀԾ-ի արդյունքին, գիտեն, որ Իրանի արբանյակային եւ հրթիռային փորձարկումները չեն հակասում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձեւին:
ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն այն պայմաններում են Իրանին մեղադրում ՀԳՀԾ-ն խախտելու մեջ, երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից և Եվրոպան, չնայած Իրանի միջուկային գործարքի քաղաքական աջակցությանը, չի կատարում իր պարտավորությունները:
Իրանի դեմ ուղղված թշնամանքը պայմանավորված է նրա գիտական հաջողություններով ու ազդեցությամբ տարբեր, այդ թվում տիեզերական եւ հրթիռային ծրագրերի հաջողություններով, որոնց Իրանը հասել է առանց Արևմուտքից կախվածության:
Իրանի Իսլամական Հանրապետությունը աշխարհում անկախ պետություն է, եւ այլ երկրների նման իրավուք ունի կիրառել տարբեր տեխնոլոգիաներ:
Միեւնույն ժամանակ, սպառնալիքները, ճնշումները եւ պատժամիջոցները չեն կարող ազդել Իրանի Իսլամական Հանրապետության գիտական զարգացման վրա: