Իսրայելական ԱԹՍ-երի վաճառքի արտոնություն Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104218-Իսրայելական_ԱԹՍ_երի_վաճառքի_արտոնություն_Ադրբեջանին
Իսրայելի պատերազմի նախարարությունը հայտարարել է.«Վերականգնել ենք ADS ընկերության արտադրած լրտեսական ԱԹՍ-երը Ադրբեջանին վաճառելու ընթացքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2019 13:21 Asia/Tehran
  • Իսրայելական ԱԹՍ-երի վաճառքի արտոնություն Ադրբեջանին

Իսրայելի պատերազմի նախարարությունը հայտարարել է.«Վերականգնել ենք ADS ընկերության արտադրած լրտեսական ԱԹՍ-երը Ադրբեջանին վաճառելու ընթացքը»:

Իսրայելի պատերազմի նախարարությունը հայտարարել է.«ADS ընկերության կողմից իսրայելական ԱԹՍ-երը Ադրբեջանին վաճառեու արտոնությունը տրվել է»: Իսրայելական այս ընկերությունը 2018թ. օգոստոսին չեղարկել էր «Orbiter 1K» ԱԹՍ-երը Ադրբեջանին վաճառելու պայմանագիրը»:

Հայաստանի կառավարությունը պաշտոնապես Իսրայելին մեղադրել է տարածաշրջանում սպառազինությունների մրցակցություն հրահրելու մեջ: Այս ուղղությամբ, արձագանքելով Իսրայելի կողմից Ադրբեջանին ԱԹՍ վաճառելու նոր պայմանագրի ստորագրման խնդրին Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է.«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է և մենք բարձրաձայնելու ենք այս խնդրի մասին ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Այս հարցը ևս բացառություն չի լինելու»:

Հայաստանի կողմից Իսրայելի դեմ հնչեցվող բողոքներով հանդերձ, այս ռեժիմի պաշտոնյաները շարունակում են տարատեսակ սպառազինությունների վաճառքը Ադրբեջանի Հանրապետությանը: Հետևաբար կարող ենք ասել, որ Սիոնիստական ռեժիմն էլ միացել է Հարավային Կովկասում սպառազինությունների մրցակցություն հրահրող երկրների շարքին: 

Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քայլը տեղի է ունենում այն դեպքում, երբ իսրայելական կողմը պատրաստ չէ զենք վաճառել Հայաստանին:

Սա այն սակավաթիվ դեպքերից է, երբ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին վաճառվող զենքի հարցով բողոքում է Իսրայելի դեմ: Հայաստանի նախորդ կառավարություններում այս դեպքը ավելի քիչ էր տեղի ունենում: Հայաստանի նախորդ կառավարությունները ԼՂ-ի հակամարտության շարունակման հարցում վստահ էին և փորձում էին ծածկել իրենց թույլ կողմերը: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի նոր կառավարությունը իր բոլոր ջանքերն իգործ է դրել, որպեսզի կարողանա միջազային կառույցների օգնությամբ շարունակել Ադրբեջանի դեմ պատերազմը: Դրանով հանդերձ, որ միջազգային հանրությունը անտարբեր է ԼՂ-ի հակամարտության նկատմամբ, Փաշինյանի կառավարությունը ջանքեր է գործադրում այս գործընթացը միջազգային քաղաքական շրջանակների քննարկման օրակարգ դարձնելու համար:

Միևնույն ժամական ադրբեջանական կողմից զենքի գնման դեմ հնչեցվող բողոքները անուղղակիորեն բողոքող կողմի թուլության մասին են խոսում: Այնուամենայնիվ Փաշինյանի կառավարությունը այդ հարցով բողոքել է Իսրայելի դեմ:

Ավելի վաղ Իսրայելի պատերազմի նախարարությունը հայտարարել էր.«Իսրայելական ընկերություններից մեկի արտադրած անօդաչու թռչող սարքը կվաճառվի Ադրբեջանին»: Նշվում է, որ իսրայելական այդ տեսակի ԱԹՍ-ն 2016թ. ապրիլին օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի դեմ:

Պետք է ասել, որ Սիոնիստական ռեժիմի կողմից հակամարտող կողմերից մեկին այսինքն Ադրբեջանին սպառազինության վաճառքը առավել անհանդարտություն կստեղծի տարածաշրջանում և չի բացառվում, որ հայ-ադրբեջանական պատերազմը տարածվի ամբողջ տարածաշրջանում: