Մամուլի տեսություն 09.02.2019
ԻԻՀ ԱԳ նախարարությունը կարևորել է առանց տիրապետության ու գերակայության աշխարհի հետ խաղաղ գործակցությունը
«Իրան» օրաթերթ
ԻԻՀ ԱԳ նախարարությունը կարևորել է առանց տիրապետության ու գերակայության աշխարհի հետ խաղաղ գործակցությունը
Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով տարածած հաղորդագրությունում, ԻԻՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է.««Իսլամական հեղափոխության առաջին օրվանից սկսած, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարության կողմից բոլոր որոշումներն ու արտաքին քաղաքականությունը եղել են աշխարհի հետ լավ, խաղաղ եւ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումն ու կայացումը»:
«Ֆաջրի տասնօրյակն այն պատմություն և մշակույթ ունեցող մեծ ժողովրդի վերջնական բյուրեղացումն ու կամքն է, որը վերածնվում է տարբեր սոցիալական, մշակութային, միջազգային, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում», - ասված է ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Իրանի մեծ ժողովուրդը վայրիվերումներով լի տարիներ է թիկունքում թողել և իր դիմադրության , միասնականության ու արժանապատվության շնորհիվ, այսօր իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակը նշում է անկախ դավերից ու թշնամանքից: Քառասուն տարի անց, այս ժողովուրդն այնքան մեծ է ու հզոր , որ այս շքեղ ու փառահեղ հեղափոխության արդյունքում, այսօր ունի կրոնական ու ազգային խորն արմատներ :
«Ջամե ջամ» օրաթերթ
Եվրոպացիները չեն ցանկանում մասնակցել Իրանի դեմ Թրամփի խաղին
Վարշավայի հակաիրանական համաժողովի մասին ավստրիական «Շտանդարտ» օրաթերթը գրել է.«Թրամփն Իրանին տեսնում է քաղաքական միակ գործոնը, որտեղ կա միասնություն, սակայն այդ համաժողովում չկար նույնիսկ քաղաքական նպատակների ուղղությամբ ռազմավարության միասնությունը: Եթե Վարշավայի համաժողովի նպատակն Իրանի մասին Եվրամիության քաղաքականությունում միասնականություն մտցնելն է, այս դեպքում կարելի է ասել, որ այդ քաղաքականությունը ձախողել է : Եվրոպացիները ցանկանում են պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը և նույնիսկ համաժողովը հյուրընկալող Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ի հետ կապերը պահպանելու հաշվին, հեռանալ եվրոպական ընտանիքից»:
«Իրան» օրաթերթ
Շահագործման են հանձնվել Իրանի բանակի ցամաքուժի նոր ԱԹՍ-երը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքուժի հրամանատար գեներալ Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ այդ ուժի նոր ԱԹՍ-երը զորավարժության ընթացքում շահագործման են հանձնվել: Բահման ամսի սկզբին Սպահանում կայացած զորավարժությունում տեղի է ունեցել այդ ուժի նոր զորամիավորների շնորհանդեսը: ԻԻՀ ԶՈւ-ը շահագործման են հանձնել երկու նոր մոդելներ, նաև ցուցահանդեսի շրջանակում ցուցադրել են իրենց ԱԹՍ-երի նոր օրինակները:
«Համշահրի» օրաթերթ
Որոշվել են Թրամփի և Ինի երկրորդ հանդիպման վայրն ու թվականը
Թրամփը հայտնել է իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպման վայրը: Այն տեղի կունենա փետրվարի 27-ին և 28-ին՝ Վիետնամի Հանոյ քաղաքում:
Երկու երկրների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին 2018-ի հունիսի 12-ին Սինգապուրում, որտեղ քննարկվել էր Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման հարցը:
ԱՄՆ նախագահի խոսքերով, Հյուսիսային Կորեայում հանդիպումները եղել են չափազանց կառուցողական ու արդյունավետ: Թրամփը մեծ հույսեր է կապում սպասվող հանդիպմանը խաղաղության հարցի արդյունավետ քննարկումների հետ:
«Ջամե ջամ» օրաթերթ
Մարոկկոյի ֆուտբոլի ազգային հավաքականը պայման է դրել Արգենտինայի դեմ խաղալու համար ՝ Մարոկոն 450 հազար դոլար է վճարելու Մեսսիի ներկայության դիմաց
Արգենտինայի հետ բարեկամական խաղի համար, Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է մեծ գումար վճարել՝ Մեսսիի ներկայության դիմաց:
panarmenian.net
Թրամփ. Կիմ Չեն Ինի ղեկավարությամբ Հս. Կորեան մեծ տնտեսական տերություն կդառնա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կհանդիպեն փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: Այդ մասին Թրամփը հայտնել է փետրվարի 9-ին՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
«Կիմ Չեն Ինի ղեկավարությամբ Հյուսիսային Կորեան մեծ տնտեսական տերություն կդառնա», -հայտարարել է Թրամփը:
Նա հավելել է, որ անհամբեր սպասում է հանդիպման և «խաղաղության գործի առաջընթացին», ինչպես նաև ընդգծել այդ բանակցությունների շատ արդյունավետ բնույթը, գրում է Deutsche Welle-ն:
«Կիմը կարող է զարմացնել ոմանց, բայց ոչ ինձ, քանի որ ես նրան ավելի մոտիկից ճանաչեցի և լիովին հասկանում եմ, թե ինչի է նա ընդունակ»,-հավաստիացրել է ԱՄՆ նախագահը:
Ըստ նրա, Հյուսիային Կորեան «տնտեսական հրթիռ» կդառնա:
Թրամփի և Կիմ Չեն Ինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սինգապուրում՝ 2018-ի հունիսին: Հանդիպման ավարտին կողմերն ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է լիակատար միջուկային զինաթափման: Ի պատասխան ԱՄՆ-ն պարտավորվել է անվտանգության երաշխիքներ տրամադրել Փհենյանին:
slaq.am
Գուայդոն չի բացառել Վենեսուելայում իրավիճակին ԱՄՆ-ի ռազմական միջամտության հնարավորությունը
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն հայտարարել է, որ չի բացառում երկրում իրավիճակին ամերիկյան ռազմական միջամտության հնարավորությւոնը, գրում է rt.com-ը: Ընդդիմադիր առաջնորդի խոսքով՝ ինքն ամեն ինչ անելու է մարդկային կյանքեր փրկելու համար, և չի բացառում օտարերկրյա, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների միջամտության հնարավորությունը, որը «շատ վիճելի թեմա» է: ԱՄՆ-ն և շուրջ 40 այլ երկրներ արդեն ճանաչել են 35-ամյա Գուաիդոյին՝ որպես Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գուաիդոն երկրում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար ԱՄՆ-ից օգնություն էր խնդրել, որը, սակայն, մնում է Կոլումբիայում, քանի որ Վենեսուելայի զինուժն արգելափակել է Միացյալ Նահանգներից հումանիտար օգնության մուտքը երկիր: