Մամուլի տեսություն 10.02.2019
Իրանում իսլամական քարոզչության համադրման խորհուրդը մի հաղորդագրությամբ, Իրանի մեծ ժողովրդին , իսլամական հեղափոխության իդեալներին հավատարիմ բոլոր խմբակցությունենրին ու կուսակցություններին կոչ է արել կրկին բուռն մասնակցություն բերել իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի քայլարշավին
«Իրան» օրաթերթ
Բոլորս միասին մասնակցելու ենք բահմանի 22-ի քայլարշավին
«Ջամե ջամ» օրաթերթ
Իրանը պատրաստ է իրականացնել 190 հազար սու ուրանի հարստացումը
«Համշահրի» օրաթերթ
Իրանը ծրագրեր է մշակել հնդկական օվկիանոսի տարածքից դուրս զորավարժության անցակացման համար
«Իրան» օրաթերթ
Թաիլանդի թագավորը դեմ է իր քրոջ թեկնածությանը
«Ջամե ջամ» օրաթերթ
Սիոնիստները սարսափում են Սիրիայի «Ս-300» համակարգից
«Իրան» օրաթերթ
Ցնցող թվեր ՝ աշխարհի աղքատության մասին
«Իրան» օրաթերթ
Բոլորս միասին մասնակցելու ենք բահմանի 22-ի քայլարշավին
Իրանում իսլամական քարոզչության համադրման խորհուրդը մի հաղորդագրությամբ, Իրանի մեծ ժողովրդին, իսլամական հեղափոխության իդեալներին հավատարիմ բոլոր խմբակցությունենրին ու կուսակցություններին կոչ է արել, կրկին բուռն մասնակցություն բերել իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի քայլարշավին, ցուցադրելու իրենց ազգային արժանապատվությունը, փառքն ու հզորությունը և իրենց ուխտը վերանորոգել իսլամական հանրապետության լուսահոգի հիմնադրի, նահատակների ու մեծարգո առաջնորդի վեհ գաղափարներին:
Հաղորդագրությունում նշված է, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը նշվում է մեծ շուքով: Քայլարշավը կայանալու է հազար քաղաքներում ու 10 հազար գյուղերում: Ելույթ է ունենալու ԻԻՀ նախագահը:
Իսլամական Իրանի բոլոր քաղաքներում հեղափոխական քայլարշավը մեկնարկելու է առավոտյան 09:00 –ին: Երթն ընթանալու է 12 նախանշված ուղիներով:
«Ջամե ջամ» օրաթերթ
Իրանը պատրաստ է իրականացնել 190 հազար սու ուրանի հարստացումը
Ատոմային էներգիայի կազմակերպության միջազգային հարցերով փոխնախագահն ասել է.«Մեծարգո առաջնորդի հրամանագրով և ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի ընդգծմամբ, Իրանը պատրաստ է իրականացնել 190 հազար սու ուրանի հարստացումը»:
«Համշահրի» օրաթերթ
Իրանը ծրագրեր է մշակել հնդկական օվկիանոսի տարածքից դուրս զորավարժության անցակացնելու համար
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ ծովակալ Թուրաջ Հասանի Մողադդամը տեղեկացրել է, որ հնդկական օվկիանոսի տարածքից դուրս բարեկամ երկրներ՝ Ռուսաստանն ու Չինաստանը զորավարժություններ անցկացնելու ցանկություն են հայտնել: Նրա խոսքերով, հրամանատարության կողմից նշված կարգերին համաձայնելու դեպքում իրականացնելու է զորավարժությունը:
«Իրան» օրաթերթ
Թաիլանդի թագավորը դեմ է իր քրոջ թեկնածությանը
Կուսակցությունը, որը ներկայացրել էր երկրի վարչապետ Ռատատայի թեկնածությունը , հայտարարել է , որ ընդունում է թագավորի որոշումը:
«Թաիլանդի ժողովրդի փրկությունը» կուսակցությունը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ սպասվող ընտրություններին մասնակցելու համար, առաջարկում է թագավորի քրոջ թեկնածությունը:
«Ջամե ջամ» օրաթերթ
Սիոնիստները սարսափում են Սիրիայի «Ս-300» համակարգից
Ամերիկյան ռազմական մի պարբերական հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի «Ս-300» համակարգը լուրջ սպառնալիք է ներկայացնում Սիոնիստական ռեժիմի ռազմաօդային ուժերի համար և նույնիսկ կարող է ռեժիմի դեմ ճնշման լծակ համարվել:
«Իրան» օրաթերթ
Ցնցող թվեր ՝ աշխարհի աղքատության մասին
Աշխարհի աղքատների կեսն ապրում է հինգ երկրում:
Համաշխարհային բանկը հայտարարել է, որ մինչև 2015 թվականն ամենաաղքատ երկիրը եղել է Հնդկաստանը, որտեղ ապրում է աշխարհի աղքատ բնակչության 24 տոկոսը: Հաջորդ տեղերում են Նիգերիան , Կոնգոյի հանրապետությունը, Եթովպիան, Բանգլադեշը ՝ համապատասխանաբար՝ 12, 7,4 և 3 տոկոսներով:
Արիկյան անապատում ապրում է աղքատ բնակչության 33 տոկոսը: Հարավային Ասիայում, հարավային Ամերիկայում և Միջին Արևելքում ապրում է աղքատների 6, 4 և 3 տոկոսը: Եվրոպայում, կենտրոնական Ասիայում և հյուսիսային Ամերիկայում ապրում է աղքատների միայն մեկ տոկոսը:
shamshyan.com
Հավատացած ենք, որ Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք. Պյոտր Սվիտալսկի
Եվրամիությունը կշարունակի բազմաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանում. մշակված ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակ, Լոռի և Տավուշ: Դրանք բազմաբնույթ են և ներառում են տուրիզմի, տեղեկատվության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներ: ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կաջակցի նաև հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարցում:
Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ճամանակ նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հայաստանի կառավարության հետ Եվրամիությունը կնքել է այսպես կոչված «շրջանակային» համաձայնագիր: Այդ համաձայնագրով նախատեսված են հիմնական ուղղությունները, որոնցով Եվրամիությունը պետք է Հայաստանին աջակցություն տրամադրի, և որոշ ժամանակ անց կհատկորոշենք կոնկրետ այն ծրագրերը, որոնք Հայաստանի կառավարություն հետ համատեղ իրականացնում ենք Հայաստանի 3 հյուսիսային մարզերում: Հուսով եմ որ լավ գաղափարներ, լավ ծրագրեր կներակայացվեն»,- նշել է դեսպանը՝ կարևորելով հենց այդ մարզերի բնակչության կողմից ներկայացվող ստեղծարար ծրագրերը:
Եվրամիության կողմից տրամադրվող գումարի մեծ մասը ուղղվելու է բիզնես գաղափարների ֆինանսավորմանը՝ մասնավորապես, փոքր բիզնես ձեռնարկությունների ծրագրերի իրականացմանը: «Հետևաբար, ակնկալում ենք, որ բոլոր ներգրավված կողմերը կներկայացնեն լավ գաղափարներ. խոսքը միայն զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ, մենք նախաձեռնել ենք նաև ֆինանսավորում այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը, մշակույթը: Միաժամանակ կշարունակենք իրականացնել նաև այն ծրագրերը, որոնք սկսել ենք. օրինակ՝ դահուկային և բրդի վերամշակման կենտրոնների ծրագրերը»,- նշել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը:
Եվրամիությունը կշարունակի նաև աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու գործում: «Այդ ուղղությամբ աջակցություն տրամադրելու ենք՝ հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, և այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք: Բայց այդ նախաձեռնությունն, անշուշտ, պահանաջում է հանրության կողմից աջակցություն և՛ ինստիտուցիոնալ, և՛ օրենսդրական կառույցների առկայություն»,- ընդգծել է Սվիտալսկին: