Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձին նվիրված Բահմանի 22-ի քայլարշավը
Բահմանի 22-ի քայլարշավին ժողովրդի միասնական մասնակցությունն այս 40 տարիների ընթացքում դարձել է դիմադրության, միասնության ու բռնատեր համակարգի դեմ Իրանի ժողովրդի հաղթանակը տոնելու խորհրդանիշը:
Այս տարի ևս Իրանի ժողովուրդը միասնությամբ ու համերաշխությամբ վերահաստատում է իր ուխտը իսլամական հեղափոխության գաղափարների հետ: Իրանի ժողովրդի թշնամիները ծանոթ են այս իրողությանը և ոչ մի ջանք չեն խնայում հեղափոխության նկատմամբ Իրանի ժողովրդին հուսախաբ անելու ուղղությամբ:
Իսլամական համակարգի և փափուկ պատերազմի ոլորտում ԱՄՆ-ը երեք ռազմավարության է հետևում.
Առաջինը՝ տարբեր հանցանքներում անհիմն մեղադրելով, հեղինակազրկել իսլամական համակարգին:
Երկրորդ՝ ոչ-գործուն ներկայացնելով, մարել վստահությունը իսլամական համակարգի նկատմամբ:
Երրորդ՝ տնտեսական շրջափակումներով սոցիալական դժգոհություն առաջացնել և խափանել ժողովրդի ու իսլամական համակարգի միջև գոյություն ունեցող կապը:
Անցած 40 տարիների ընթացքում Իրանի ժողովուրդը արժանապատվությամբ ու հաջողությամբ է անցել տարբեր փորտձությունների, այդ թվում՝ պատերազմի ու տնտեսական շրջափակումների միջից: Այդ տարիների ընթացքում ոչինչ չկարողացավ թուլացնել հեղափոխության ուղին շարունակելու Իրանի ժողովրդի կամքն ու վճռականությունը:
Ինչպես ասում է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը.«Հեղափոխության շարքերից ոմանք պակասել են, բայց ավելացողների թիվը մի քանի անգամ ավելին է, ինչը հեղափոխության հրաշքն է»:
Սխալ է այս հեղափոխության և Իրանի ժողովրդի ուժը նորից փորձելը:
Իրանի ժողովուրդը, հանուն իր անկախության ու արժանապատվության է հեղափոխություն արել: Ոչ մի ազգի անկախությունն ու արժանապատվությունը չի կարելի սահմանափակել տնտեսական ու կենցաղային հարցերով: Հեղափոխությունը մեծ քայլերի շարժառիթ է և միայն դիմադրությամբ ու ճնշումների նկատմամբ չհանձնվելով է հնարավոր իրագործել այդ քայլերը: Իրանի ժողովուրդն իր ներքին կարողություններին կառչելով, հաջողեց ամրապնդել իր հեղափոխական դիրքը և այսօր էլ մեծ աշխուժությամբ հետևում է իր գաղափարներին:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իր ելույթներից մեկում, անդրադառնալով երկրում տիրող տնտեսական խնդիրներին, ասել է.«Ամերիկացիներն այդ խնդիրներին ապավինելով, սին մտադրություններ ունեն իրենց անխոհեմ ուղեղում»:
Վերջերս ԱՄՆ-ի նախագահը մի շարք եվրոպացի պաշտոնատարների ասել էր, որ եթե մի 2-3 ամիս էլ սպասեն, կտեսնեն ԻԻՀ վերջը: Այդ սին երազանքները հիշեցնում են ամերիկացիների ու նրանց ծառաների 40 տարի առաջվա խոսքերը, որոնք միմյանց ասում էին, թե իսլամական հանրապետությունը վեց ամիս է գոյատևելու, սակայն այսօր 40 տասնամյակ է անցնում իսլամական հանրապետության համակարգի կյանքից:
Այսօր Բահմանի 22-ի քայլարշավին ժողովրդի աշխույժ ու խուռներամ մասնակցությունը պատգամում է, որ Իրանի ժողովուրդը կանգնած է տիրակալ ուժերի դիմաց և չի հանձնվելու Սպիտակ Տան սպառնալիքներին ու նրանց սեղանի վրա դրված տարբերակներին:
Սա շքեղ սկիզբ է լինելու Իրանի իսլամական հեղափոխության 5-րդ տասնամյակի համար և շրջադարձային նոր կետ է Իրանի ժողովրդի արժանապատվության ու հաղթանակի համար: