Մամուլի տեսություն 11.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104273-Մամուլի_տեսություն_11.02.2019
ԻԻՀ նախագահ .«Թշնամին երբեք չի հասնելու Իրանում իր նպատակներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2019 11:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  11.02.2019

ԻԻՀ նախագահ .«Թշնամին երբեք չի հասնելու Իրանում իր նպատակներին»:

«Համշահրի» օրաթերթ

Հաարեց. «Իսլամական հեղափոխության 40-ամյակին, իսլամական հանրապետության կործանման նշույլներ չկան»

 

Սիոնիստական օրաթերթի հաղորդմամբ, չնայած Իրանում քաղաքական ու տնտեսական խնդիրների առկայությանը, այդ երկրի եզակի համակարգը ոչնչացման կամ կործանման ոչ մի նշույլ ցույց չի տալիս:

«Թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ջոն Բոլթոնը հրաժարվել են Իրանում իշխանափոխության իրենց ցանկությունից, սակայն Մոնաֆեղին խմբավորում շարունակում է պնդել այդ հարցի վրա: Այդ նպատակը շարունակում է անփոփոխ մնալ նաև ԱՄՆ Լոս Անջելեսի իրանական համայնքում, որի ներկայացուցիչները ցանկանում են Իրան վերադարձնել թագավորական կարգերը և շահի որդուն: Սակայն ներկայումս, Բոլթոնը և նրանք, ովքեր հետևում են այդ երազանքին, պետք է հետաձգեն այդ ծրագրի իրականացումը: Երկուշաբթի օրը Իրանը նշում է Այաթոլլահ Խոմեյնիի առաջնորդությամբ իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակը, մինչդեռ չնայած երկրում քաղաքական ու տնտեսական խնդիրների առկայությանը, այդ կառավարության եզակի համակարգը ոչնչացման ու կործանման նշաններ չի կրում». գրել է սիոնիստական օրաթերթը:

Հաարեց օրաթերթը հավելել է.«Այս համակարգը կարող է պատասխանել հասարակական ու դիվանագիտական միջավայրի փոփոխություններին: Իսլամական հեղափոխությունն իր մեջ ընդգրկում է ժողովրդի տարբեր խավերի: Հեղափոխությունը ղեկավարվել է կրոնական ու աշխարհիկ կանանց ու տղամարդկանց կողմից: Իրանի հասարակության բոլոր խավերում առկա էին տնտեսական խնդիրները և բռնապետի նկատմամբ ատելությունը: Բռնապետությունը խոչընդոտում էր խոսքի ազատությունը, քաղաքական կուսակցությունների ձևավորմանը, շահի և թագավորական ընտանիքի քննադատումները». հաղորդում է սիոնիստական օրաթերթը:

 

«Իրան» օրաթերթ

Բահմանի 22-ի քայլարշավին նախագահ Ռոհանին ասել է.«Հրթիռներ արտադրելու համար ոչ մեկից թույլտվություն չենք ստացել և չենք ստանալու : Հեղափոխության հաղթանակի քայլարշավին ներկայությունն ունի այն պատգամը, որ  թշնամին երբեք չի հասնելու Իրանում իր նպատակներին»:

 

«Ֆարհիխթեգան» օրաթերթ

Փետրվարի 11-ի քայլարշավին նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Այս տարի այն պայմաններում ենք նշում հեղափոխության հաղթանակի տարեդարձը, երբ մեր ժողովուրդը ԱՄՆ-ի և սիոնիզմի կողմից օնշման տակ է  հայտնվել»:

ԻԻՀ նախագահի խոսքերով, ժողովրդի ներկայությունը քայլարշավին, թշնամու ծրագրերը հոդս կցնդեցնի:

 

«Ջամե ջամ» օրաթերթ

«Նյույորքեր» պարբերականին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Հեղափոխության ամենամեծ հաղթանակը եղել է ներքին ու արտաքին հարցերը բարձրաձայնելու ժողովրդին տրված իրավունքը»:

«Եթե մեզ համեմատեք տարածաշրջանում այլ երկրների հետ, կտեսնեք, որ չափազանց լավ արդյունք ենք ունեցել».ասել է նա:

 

«Ջամե Ջամ» օրաթերթ

Հավանաբար առաջիկա շաբաթների ընթացքում սկսվելու է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

 

Ամերկացի ավագ հրամանատարի խոսքերով, իր երկրի բանակայինները հավանաբար առաջիկա շաբաթներին սկսելու են հեռանալ Սիրիայից:

 

«Իրան» օրաթերթ

ԻԼԻՊ-ի պարագլխի ձախողած մահափորձը

 

Արևմտյան լրատվամիջոցը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխը փրկվել է իր դեմ կազմակերպված մահափորձից:

«Գարդիան» օրաթերթի հաղորդմամբ, ականատեսները նշել են, որ արտասահմանցի իլիպականները երկու օր պայքարել են Ալբաղդադիի թիկնապահների հետ, սակայն ի վերջո պարտվել են: Վերջիններս սպանվել են: Ալբաղդադին սեպտեմբերին եղել է Ալքաշամեում. Մի խումբ արտասահմանցի իլիպականներ նրա դեմ հեղաշրջում են կազմակերպել : Տեղի են ունեցել ծանր բախումներ : Ավելի վաղ նրա դեմ հեղաշրջում կազմակերպած ահաբեկիչներն ազգությամբ Թունիսցի էին: Ավելի ուշ Ալբաղդադին Բաղուզ է տեղափոխվել:

 

168.am

 

Իրանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը և կզարգացնի հրթիռային ծրագիրը. Ռոուհանի

 

Թեհրանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը եւ կզարգացնի հրթիռային ծրագիրը: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ հանդես գալով Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնական միջոցառումներից մեկի ժամանակ:

«Մենք կշարունակենք մեծացնել ռազմական հզորությունը: 40 տարվա ընթացքում եւ հատկապես վերջին հինգ տարում այդ բնագավառում մեր հնարավորություններն ապշեցնում են ամբողջ աշխարհին»,-ասել է Ռոուհանին: Նա հավելել է, որ «Իրանին թույլտվություն հարկավոր չէ իր հրթիռային ծրագիրը զարգացնելու համար»: Նախագահի խոսքով՝ «այսօր երկիրն արտադրում է հրթիռներ, մարտական ինքնաթիռներ, նավեր եւ սուզանավեր, զրահափոխադրիչներ, այսինքն՝ այն ամենը, ինչը պահանջվում է Իրանի զինված ուժերին»:

Իրանը 1990-ական թվականներից զբաղվում է իր հրթիռային ծրագրի զարգացմամբ: Նա որոշակի հաջողությունների է հասել բալիստիկ հրթիռների մշակման բնագավառում: Դրա հետ մեկտեղ Թեհրանը հրաժարվում է բանակցություններ վարել հրթիռային ճյուղի սահմանափակման շուրջ՝ պատճառաբանելով, որ տարածաշրջանում իր մրցակիցների զինանոցում նույնպես առկա են բալիստիկ հրթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

yerkir.am

Բելգիայում «դեղին բաճկոններ»-ը հարձակվել են երկրի նախկին վարչապետի տան վրա

 

Բելգիայում «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները հարձակվել են երկրի նախկին վարչապետ Էլիո Դի Ռուպոյի տան վրա:

Ցուցարարները թակել են դուռը, ապա ճայթուցիկներ նետել  տան ուղղությամբ` վնաս հասցնելով շինությանը: Ոստիկանությունն արձագանքել է միջադեպին և ձերբակալել ակցիայի ավելի քան 30 մասնակցի:

Ցույցերն անցկացվել են Բելգիայի Մոնս քաղաքում: