Թրամփի զայրույթն Իրանի ժողովրի նկատմամբ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, թե իր նախընտրական քարոզարշավի ժամանակ և թե 2017թ. հունվարին Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, որդեգրել է ԻԻՀ համակարգը թուլացնելու և կործանելու քաղաքականությունը:
ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հայտարարելով և Իրանի դեմ միջուկային շրջափակումները վերսկսելով, ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ այս երկրում համատարած աղքատություն ու խռովություններ տարածելու նպատակով: 2017թ. ազգային անվտանգության ստրատեգիական փաստաթղթի շրջանակում, Թրամփի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել Իրանի դեմ տարածաշրջանային կոալիցիա ձևավորելու համար:
Սակայն Իրանի իսլամական հանրապետությանը պարտության մատնելու Թրամփի կառավարության քայլերը ձախողել են: Հատկապես փետրվարի 11-ի քայլարշավին Իրանի ժողովրդի խուռներամ մասնակցությունից հետո, բացահայտ էր Իրանի նկատմամբ Թրամփի անճարությունն ու անկարողությունը:
Այդ ուղղությամբ, ԱՄՆ նախագահը, Թուիթերում անգլերեն ու պարսկերեն լեզուներով կատարած գրառումներով, իր զայրույթն է արտահայտել բահմանի 22-ի մեծ քայլարշավին Իրանի ժողովրդի խուռներամ մասնակցության կապակցությամբ:
Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը կրկին Իրանին մեղադրել է ահաբեկչությանը հովանավորելու մեջ և հայտարարել, որ իրանցիներն արդեն երկար ժամանակ է տառապում են և արժանի են ավելի լավ ապագայի:
Թրամփն այն պայմաններում է Իրանի ժողովրդի հանդեպ սրտացավություն դրսեվորում, երբ պատմության ընթացքում ամենածանր շրջափակումներն է կիրառել Իրանի դեմ, որպեսզի կարողանա ծնկի բերել Իրանին:
Իրանի ժողովուրդը, վերջին 40 տարիների ընթացքում ապացուցել է, որ ԱՄՆ-ի ճնշումների ու հակաքարոզչությունների ազդեցության տակ, երբեք երես չի թեքելու իսլամական հանրապետության համակարգից և չի կորցնելու իր անկախությունը:
ԱՄՆ-ը ենթադրում է, որ քարոզչական պատերազմով և Իրանի դեմ աննախադեպ տնտեսական ճնշում գործադրելով, կարող է իրանցիներին պարտադրել հանձնվել իր պահանջներին:
ԱՄՆ-ի այս քաղաքականությունը, նշանակում է միջամտել Իրանի ներքին հարցերին և անօրինական է միջազգային իրավունքների, կանոնների ու ՄԱԿ-ի հռչակագրի տեսակետից:
Թրամփի այս մոտեցումը վկայում է այն մասին, որ նրա ճիշտ պատկերացում չունի իրանցիների մասին: Վերջին 40 տարիների փորձը ցույց է տվել, որ որքան մեծացել է Իրանի դեմ արտաքին ճնշումը, նույնքան ավելացել է իրանցիների միասնությունն ու համերաշխությունը:
Թուիթերում գրառում կատարելով, Իրանի արտգործնախարարն ասել է.«40 տարի սխալ ընտրություններից հետո, ժամանակն է եկել, որպեսզի Դոնալդ Թրամփը վերանայի ԱՄՆ-ի ձախողած քաղաքականությունները»:
Չնայած Իրանին մեկուսացված ու խիստ ճնշված ներկայացնելու Թրամփի ջանքերին, աշխարհը ծանոթ է Իրանի նակտմամբ Թրամփի կառավարության թշնամական քաղաքականություններին, որոնք առաջացել են Վաշինգտոնի միջամտությունների ու ընչաքաղցությունների դիմաց ԻԻՀ ցուցաբերած դիմադրության պատճառով:
ԻԻՀ համակարգը կործանելու ԱՄՆ-ի քաղաքականությունը միայն ավելի է մեծացրել իրանցիների ազգային համերաշխությունն ու բարձրացրել բռնությունը մերժելու իրանցիների ոգին: