Մամուլի տեսություն 12.02.2019
Այսօր իրանական մամուլի գլխագրերը վերաբերում էին բահմանի 22-ի շքեղ քայլարշավին ժողովրդի ակտիվ ու բուռն մասնակցությանը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Իրանի ժողովրդի հերոսական մասնակցությունը բահմանի 22-ի քայլարշավին՝ Իրանի մեծությամբ տոնախմբություն
Բահմանի 22-ի քայլարշավն արձագանք է գտել արտասահմանյան ԶԼՄ-ներում
«Արմանե էմրուզ» օրաթերթ
Փոփոխությունն իրականացվում է միայն քվեատուփերի մոտ
Երկուշաբթի օրը Թեհրանի «Ազադի» հրապարակում կայացած շքեղ քայլարշավի ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իսլամական Իրանի տարբեր քաղաքներում ժողովրդի ներկայությունը նշանակում է, որ թշնամու բոլոր ծրագրերը հօդս են ցնդել և նա չի հասնելու իր նենգ նպատակներին , իսկ մենք շարունակելու ենք մեր ուղին ՝ սրանից 40 տարի առաջ ընտրած ճանապարհով»:
«Թող աշխարհն իմանա, որ ԻԻՀ-ի ուժը գերազանցում է Սրբազան պաշտպանության օրերի ուժին».-ասել է նախագահ Ռոհանին, հավելել է .«Մեր 40 տարիների, և վերջին հինգ տարիների ռաազմական ուժը զարմացրել է աշխարհին: Մենք մեծ նվաճումներ ենք ունեցել նաև տանկերի, կործանիչների, ուղղաթիռների, սուզանավերի և այլ զինտեխնիկայի արտադրության ոլորտում: Միջազգային հանրությունը ականատես է եղել մեր զարգացմանը, ձեռներեցությանն ու հերոսությանը»:
«Քեյհան» օրաթերթ
Հաճելի տեսարան ՝ 40-րդ ապտակը Թրամփի դեմքին
«Քեյհան» օրաթերթ
Վալիֆաղիհի ստվերի ներքո Իրանի առաջընթացը զարմացրել է աշխարհի մտավորականներին
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրոլլահն անդրադարձել է «40 գարուն» խորագրով կայացած իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառմանը, որն ըստ նրա, նախկինից տարբերվող էր իր բովանդակությամբ: «Իրանի մասին խոսենք վիճակագրական լեզվով» Նասրոլլահի ելույթում ներկայացվել են Իրանի հեղափոխության 40 տարիների ձեռքբերումները:
Ըստ Նասրոլլահի, վալիֆաղիհի ստվերի ներքո Իրանի առաջընթացը զարմացրել է աշխարհի մտավորականներին :
«Շարղ» օրաթերթ
Նոր էջ՝ Իրանի նավթային եկամուտներում
«Դոնյայե էղթեսադ» օրաթերթ
«Ատլանտիկ» պարբերականը գրել է .«ԱՄՆ քաղաքականությունում շրջանառվող փողերը կեղտոտ են»
«Խորասան» օրաթերթ
Վենեսուելայի 200-ամյա պատմության խոշորագույն զորավարժությունը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ մեկնարկել է այդ երկրի պատմության խոշորագույն հնգօրյա զորավարժությունը: Մադուրոն այդ զորավարժությունը որակել է երկրի 200-ամյա պատմության ամենամեծ զորավարժությունը: Նպատակը՝ արտաքին միջամտությունների դեմ երկրի տարածքային ամբողջականության, անկախության ու ինքնիշխանության պահպանումն է: Խոսքն ուղղելով ԱՄՆ-ին, Մադուրոն ասել է. «Այսօր կայսրի կողմից սպառնալիքի ենք ենթարկվել: Սա կարևորագույն զորավարժությունն է քանի որ հազարավոր կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ , փորձում ենք երկրի պաշտպանունակությունը»:
ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ դեմոկրատներ ևս դեմ են Վենեսուելայում ԱՄՆ-ի միջամտություններին: Կոնգրեսում Կալիֆորնիայի պատգամավոր Ռու անան զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ընդդիմադիրների առաջնորդին, ասելով.«Պրն. Գուայդո, դու կարող ես քեզ Վենեսուելայի առաջնորդ համարել, սակայն չես կարող ԱՄՆ-ին ռազմական միջամտության հրահանգ տալ: Դա կարող է միայն Կոնգրեսը և մենք նման քայլի չենք գնալու»:
«Ջահանե սանաթ» օրաթերթ
Պոմպեոն սկսել է դեպի Եվրոպա իր հակաիրանական շրջագայությունը
«Իրան» օրաթերթ
Կապեր Եվրոպայի հետ այո ՝ նրանց վստահել ՝ ոչ
«Աֆթաբ» օրաթերթ
Ֆաջրի 37-րդ կինոփառատոնը ՝ փոթորիկ , որն ավարտվեց լուսնի բոլորման օրը
«Ալիք» օրաթերթ
Իրանի խորհրդարանը շուտով կվավերացնի ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը
168.am
Իրանի խորհրդարանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրասիական տնտեսական միության ու պաշտոնական Թեհրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը: Այս մասին ասել է Իրանի դեսպան Մեհդի Սանաին:
«Շատ շուտով համաձայնագիրը կվավերացվի»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ համաձայնագիրն արդեն Իրանի խորհրդարանում է: Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններն արդեն վավերացրել են այն:
«Իրանում, Հայաստանում և Ղրղզստանում վավերացման գործընթացը շարունակվում է»,- ասել է Մեհդի Սանաին: Նա հույս է հայտնել, որ վավերացման գործընթացը կարևոր քայլ է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական տեսանկյունից: «Մենք պետք է բարձրացնենք Ռուսաստանի և մյուս երկրների հետ առևտրային հարաբերությունների մակարդակը: Հուսով եմ, որ Իրանի հետ նոր ազատ առևտրի գոտու ստեղծումը օգնում է այս հարցում»,- նշել է դիվանագետը:
aysor.am
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի կայուն ու փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը: Նա համոզմունք է հայտնել, որ դրա համար երկուստեք կներդրվեն նորանոր ջանքեր և ռեսուրսներ:
Նախագահ Արմեն Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և հետագա բարգավաճում:
yerkir.am
Մեյը հնարավոր է հրաժարական տա ամռանը
Բրիտանիայի կառավարության անդամները ենթադրում են, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյը կարող է հրաժարական տալ այս տարվա ամռանը: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, գրում է The Sun-ը:
Պահպանողականների ներկայացուցչի խոսքով` երկրի արտաքին առևտրի նախարար Լիամ Ֆոքսը վստահ է, որ նա հրաժարական կտա:
«Նա որոշել է հավաստիանալ, որ իրեն կփոխարինի ճիշտ մարդ, չէ՞ որ նա ընդհանրապես ձայնի իրավունք չի ունենա, եթե գործը հասնի այն բանին, որ նրան սկսեն դուրս մղել»,- ասել է աղբյուրը:
Նշվում է, որ վարչապետը ցանկանում է հասնել Brexit-ի գործարքին, ինչը նրան հնարավորություն կտա մասնակցելու պահպանողականներից իրավահաջորդի ընտրությանը: