Մամուլի տեսություն 13.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104343-Մամուլի_տեսություն_13.02.2019
Իրանական մամուլն այսօր գլխավորապես անդրադարձել էին Վարշավայի հակաիրական համաժողովին և Թրամփի վերջին հայտարարություններին ԻԻՀ ԱԳ նախարարի տված կտրուկ պատասխանին:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Փետրվար 13, 2019 13:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  13.02.2019

Իրանական մամուլն այսօր գլխավորապես անդրադարձել էին Վարշավայի հակաիրական համաժողովին և Թրամփի վերջին հայտարարություններին ԻԻՀ ԱԳ նախարարի տված կտրուկ պատասխանին:

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Իրանի կտրուկ պատասխանը ԱՄՆ նախագահի զայրույթով լցված հայտարարություններին

Զարիֆ.«Թրամփը պետք է վերանայի ԱՄՆ-ի քառասնամյա ձախողած քաղաքականությունը»

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Լեհաստանի մեկուսացումը Կանաչ մայրցամաքում

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Բրիտանիա «ԱՄՆ-ն անկարող է շրջափակել Եվրոպայի ֆինանսական մեխանիզմներից օգտվողներին»

 

«Քեյհան» օրաթերթ

Պահակազորի ռազմածովային ուժերն օժտվել են 80 կմ. արագությամբ նոր հրթիռանետ լողամիջոցներով

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

ԻԻՀ-ի քառասնամյա արտաքին քաղաքականության քննարկմանը նվիրված նիստին Դկտ. Զարիֆն ասել է.«Ոչ մի երկրի հետ պատերազմելու ցանկություն չունենք, սակայն ողջ կարողությամբ ինքնապաշտպանվելու ենք»:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Լեհաստանի մեկուսացումը Կանաչ մայրցամաքում

 

Հյուրընկալելով Միջին Արևելքի մասին միջազգային համաժողովը, Լեհաստանի կառավարությունը հույսով է ամրապնդել Վաշինգտոնի հետ իր հարաբերությունները, սակայն այդ քայլը վտանգում է մյուս երկրների հետ Վարշավայի հարաբերությունները:

Անդրադառնալով Լեհաստանի հյուրընկալությամբ Միջին Արևելքի մասին միջազգային համաժողովին, «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հաղորդել է.«Իրանի կառավարությունն այդ համաժողովը թշնամական քայլ է գնահատում և զգուշացրել է, որ համաժողովի անցկացումը ծանր հետևանքներ է ունենալու Վարշավայի համար»: Քաղաքագետները մտահոգված են, որ Վաշինգտոնի հետ կապերն ամրապնդելով, Լեհաստանի կառավարությունը մեկուսանալու է Եվրոպայում ՝ մասնավորապես Թրամփի քաղաքականությունը քննադատող եվրոպական երկրների կողմից: Եվրոխորհրդարանում Վարշավայի գրասենյակի վարիչ Պյուտեր Բուրասը հայտարարել է.«Ինձ մտահոգում է այն, որ Վարշավան փորձում է բոլոր ձվերը դնել ոչ թե նույնիսկ ԱՄՆ-ի , այլև Թրամփի զամբյուղում»:

«Սա եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունների, նույնիսկ ՆԱՏՕ-ի միացման գնով է ավարտվելու».-ասել է նա: Եվրոպացի ավագ դիվանագետը ՄԱԿ-ում ասել է, որ միության պաշտոնյաները դեմ են Վարշավայի համաժողովի կայացմանը: Վարշավայի համաժողովն ԱՄՆ-ի և Լեհաստանի հյուրընկալությամբ կայանալու է փետրվարի 13-ին և 14-ին: համաժողովի առանցքը լինելու է Միջին Արևելքում խաղաղության ու անվտանգության հարցի քննարկումը:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

ԻԻՀ-ի քառասնամյա արտաքին քաղաքականության քննարկմանը նվիրված նիստում, դկտ. Զարիֆն ասել է.«Ոչ մի երկրի հետ պատերազմելու ցանկություն չունենք, սակայն ողջ կարողությամբ ինքնապաշտպանվելու ենք»:

 

Նշելով, որ ԻԻՀ-ը նպատակահարմարություն, արժանապատվություն և իմաստնություն երեք սկզբունքներից բացի, կարևորում է նաև աշխարհի մակարդակում ներծին ու արտաքին արդյունավետությունը, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է .«ԻԻՀ-ը ողջունում է միջազգային կապերը և ոչ մի երկրի դեմ սպառնալիք չի ներկայացնում, սակայն հայտարարում ենք,որ ոչ մի երկրի հետ պատերազմելու ցանկություն չունենք, սակայն ողջ կարողությամբ ինքնապաշտպանվելու ենք»:

 

«Քեյհան» օրաթերթ

Ամերիկացի սենատոր. «Պաշարումը, սովն ու հիվանդությունը 85 հազար եմենցի երեխաների մահվան պատճառ են դարձել»

 

Արաբիան և Էմիրությունները Եմենին օդային, ծովային ու ցամաքային հարձակումների են ենթարկել: Ագրեսիայի պատճառով, հազարավոր մարդիկ Եմենում սովի են մատնվել: Մեծ թվով եմենցիներ հայտնվել են դեղորայքի պակասի ու տարբեր համաճարակների առջև: Գլխավոր զոհերը երեխաներն են: ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Քրիս Մորֆին հայտարարել է, որ սաուդական կոալիցիայի ագրեսիայի պատճառով, նվազագույնը 85 հազար եմենցի երեխաներ, սովի ու հիվանդության զոհ են գնացել: Նրա խոսքերով, չնայած այդ իրողությանը, որոշ իրավապահներ պահանջում են, որ ԱՄՆ-ն չկատարի այդ քաոսը դադարեցնելուն ուղղված  իր  պարտականությունը: Հատկանշական է, որ Սպիտակ տունը հայտարարել է, որ քանի որ Արաբիայի կարիքն ունի,  վետո է դնելու Արաբիայի դեմ այդ երկրի Կոնգրեսի բոլոր հաղորդագրությունների վրա:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Ռոհանիի, Պուտինի և Էրդողանի համատեղ նիստը ՝ Սիրիայի մասին

 

ԻԻՀ նախագահը փետրվարի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի հրավերով Սոչի է այցելելու՝ Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի նախագահների նիստին մասնակցելու նպատակով:

Սոչիի նիստը համարվում է տարածաշրջանային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի և Սիրիայում քաղաքական կայունությունը վերադարձնելու առանցքայնությամբ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների 4-րդ հանդիպումը:

 

168.am

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կարող են ձեռնտու լինել Իրանին. The Wall Street Journal

 

Իրանը կարող է անսպասելի օգուտ ստանալ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից: Մի շարք վերլուծաբանների կարծիքով, Վաշինգտոնն ստիպված կլինի առանձին երկրների թույլատրել հետագայում էլ իրանական նավթ գնելու դրանով իսկ խուսափել գների կտրուկ բարձրացումից: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը (WSJ):

Սկզբնապես ԱՄՆ-ը ձգտում էր զրոյացնել իրանական նավթի գնումներն այլ երկրների կողմից, թեեւ նոյեմբերին ութ ներմուծող պետությունների մի շարք զիջումներ արեց այն պայմանով, որ նրանք աստիճանաբար կրճատեն ներկրման ծավալները:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը WSJ-ին հայտարարել է, որ նույնիսկ հունվարի վերջին Վենեսուելայի դեմ պատժամիջոցների սահմանելուց հետո «մեր նպատակը մնում է Իրանից նավթի գնումների շուտափույթ կրճատումը մինչեւ զրո»:

Սակայն, ինչպես կարծումէ SVB Energy International-ի ղեկավար Սառա Վահշուրին, Վաշիգնտոնին, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի երկարացնել պատժամիջոցներից եթե ոչ բոլոր ազատումները, այլեւ դրանց առնվազն մի մասը, որոնց ժամկետը լրանում է ապրիլին:

«Վենեսուելայի դեմ պատժամիջոցները եւ ծանր նավթի պահանջարկի ու առաջարկի միջեւ խզման նեղացումը կհանգեցնեն Իրանի նավթի արտահանման նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներից բացառումների եւս մեկ փուլի»,-ասել է նա: Վահշուրիի խոսքով՝ հունվարին Իրանն օրական արտահանել է մոտավորապես 1,1 մլն բարել նավթ՝ մեկ տարի առաջվա 2,3 մլն բարելի համեմատությամբ:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտում գտնում են, որ Իրանից նավթի արտահանումը պետք է կրճատվի եւս 45 տոկոսով կամ օրական 500-600 հազար բարելով, որպեսզի տնտեսության անկումն անշրջելի դառնա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: