Մամուլի տեսություն 14.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104377-Մամուլի_տեսություն_14.02.2019
Իրանի օրվա մամուլը լայն անդրադարձ է կատարել «Հեղափոխության երկրորդ քայլը» խորագրով հեղափոխության մեծարգո առաջնորդի տարածած հաղորդագրությանը և Վարշավայում ԱՄՆ-ի կազմակերպած հակաիրանական ժողովի ձախողմանը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Փետրվար 14, 2019 12:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  14.02.2019

Իրանի օրվա մամուլը լայն անդրադարձ է կատարել «Հեղափոխության երկրորդ քայլը» խորագրով հեղափոխության մեծարգո առաջնորդի տարածած հաղորդագրությանը և Վարշավայում ԱՄՆ-ի կազմակերպած հակաիրանական ժողովի ձախողմանը:

«Քեյհան» օրաթերթ

Բարձր քայլերով սխրանքներ գործեք, բոլոր լուծումները երկրում են

 

«Խորասան» օրաթերթ

«Երկրորդ քայլի» նախադրյալները և նպատակների ու իրողության միաձուլումը

 

Ինչպես կենդանի մյուս էակները, հեղափոխությունն էլ երբ հասնում է 40 տարեկանի սեմին, պետք է հետադարձ հայացք նետի իր անցյալին: Ուշադրությամբ քննարկի անցած ուղին, վերհիշի իր թերությունները, նվաճումները, գնահատի հնարավորություններն ու խոչընդոտները: Երբ մարդը իրադարձությունների բոհում իր ձեռքբերումները փոխանցում է հաջորդ սերնդին՝ նրանից ունենում է ավելի մեծ անակնկալներ: Այդ երևույթը կարող է լինել մեծ ձեռքբերում, սակայն ճիշտ պատկերացումն ու ժամանակին ընդունած որոշումները կարող են հուշել միջանկյալ ուղին: Հատկապես այն ժամանակ, երբ հանրությունը հայտնվում է խեղումների ու մոլորության առջև : 

Նման քայլի շրջանակը ձևավորելու նպատակով, Այաթոլլահ Խամենեին ուղերձ է հղել «Երկրորդ քայլը» խորագրով, որտեղ 6000 բառերով լուսաբանել է առաջիկա 40 տարիների իսլամական հեղափոխության երկրորդ քայլի կոչը: Շրջանակի հիմքն իմաստնությունն է, որը մի կողմից համեմատում է սեփական ուժերը և այլոց, նաև ներկան ու անցյալը, իսկ մյուս կողմից, տարբերակում է իմաստուն  ռազմավարությունը: Ի վերջո դա ՝ քաղաքական վերլուծության դեմ իրական մտավորական զարգացման կոչ է: Ուղերձի գլխավոր հասցեատերը Իրանի ժողովուրդն է ՝ անկախ քաղաքական ու կրոնական հակումներից:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Մեծ ջիհանդ ՝ Իրանը կառուցելու համար

 

«Քեյհան» օրաթերթ

Խաշ-Զահեդան ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են մի խումբ պահակազորայիններ

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Վարշավայի ժողովի ձախողումը

 

«Գարդիան» օրաթերթը գրել է.«Եվրոպայի գլխավոր երկրները սահմանափակ մակարդակում են մասնակցելու Թրամփի կազմակերպած ժողովին: Դա վկայում է Իրանի և Սիրիայի դեմ Վաշինգտոնի քաղաքականությունների հանդեպ զայրույթի մասին»:

Եվրոպացիները, հատկապես՝ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան երկու տարի է, ինչ Թրամփի դեմ թշնամական և միաժամանակ տարածաշրջանային ու միջազգային բաժիններում անկախ դիրքորորշում են ընդունել: Դա խիստ մտահոգում է ԱՄՆ-ին: Ուստի անհիմն է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև Լեհաստանի միջնորդության մասին լեհական օրաթերթի հայտարարությունը: Վարշավայի նիստը կարող է ինչ-որ տեղ մտահոգել Իրանին, իսկ Եվրոպայի մտահոգության պատճառը Լեհաստանն է: Թրամփը մշտապես փորձել է ՀԳՀԾ-ի դեմ տրամադրվելու հարցում,  շահել Եվրոպայի համաձայնությունը: Այդ ուղղությամբ նա դիմեց ամենաանհավանական քայլերի և բացի միջուկային համաձայնությունը ստորագրած եվրոպական երեք երկրներից, այսօր Չինաստանը, Ռուսաստանը, որպես ԱԽ-ի մշտական անդամներ, այսօր կագնել են ԱՄՆ-ի դեմ:

 

«Շահրվանդ» օրաթերթ

Հաագան Իրանի օգտին  դատավճիռ է կայացրել. ԱՄՆ-ի բողոքին լսող չկա

 

«Քեյհան» օրաթերթ

ՄԱԿ : Մյանմայի բանակայինները մուսուլման երեխաներին կրակի մեջ են նետում

 

«Շահրվանդ» օրաթերթ

Ռոհանի : Միշտ պատրաստ ենք բանակցել

 

«Ալիք» օրաթերթ

Մոսկվան եւ Թեհրանը երկկողմ փոխհաշվարկներում հրաժարվում են դոլարից

 

armtimes.com-Մոսկվան եւ Թեհրանը հրաժարվում են դոլարից իրենց փոխհաշվարկներում: Այդ մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանը:

Նրա խոսքով, Իրանը եւ Ռուսաստանը կփորձեն վճարումներ կատարել ազգային արժույթներով կամ եվրոյով, հաղորդում է TASS- ը:

«Մենք, ըստ էության, հրաժարվել ենք դոլարից իրանցիների հետ համագործակցության կոնտեքստում, եւ հենվելու ենք ռուսական ռուբլու եւ իրանական ռիալին, իսկ հրատապ անհրաժեշտության դեպքում ` եվրոյին», - ասել է Իրանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը:

Անցյալ տարի Միացյալ Նահանգները մեղադրեցին Իրանի Կենտրոնական բանկին Սիրիային նավթ մատակարարելու համար Ռուսաստանին գումար փոխանցելու համար:

 

yerkir.am

Լեհաստանն առաջարկում է Մերձավոր Արևելքի հարցերով «Վարշավյան գործընթաց» ստեղծել

Լեհաստանն առաջարկում է Մերձավոր Արևելքի հարցերով «Վարշավյան գործընթաց» ստեղծել: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Յացեկ Չապուտովիչը Վարշավայում ընթացող համաժողովի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` լեհական կողմը կցանկանար աշխատանքային խմբեր ստեղծել, հնարավոր է` «Վարշավյան գործընթաց» անվանումով:

Չապուտովիչը մանրամասնել է, որ այդ առաջարկի նպատակն է տարածաշրջանում կայունության հասնելուն ուղղված ջանքերի շարունակությունը:

Մերձավոր Արևելքի հարցով համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ-ի և Լեհաստանի կողմից:

 

slaq.am

Թրամփը դժգոհ է պատի կառուցման հարցում Կոնգրեսի ղեկավարների միջեւ ձեռքբերված գործարքից

 

Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու հարցում ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների միջեւ ձեռքբերված փոխզիջումային գործարքում խոսք չկա սահմանին 35Օ կմ երկարությամբ պատ կառուցելու համար 5 միլիարդ 7ՕՕ միլիոն դոլար հատկացնելու մասին։ Ըստ գործարքի, հատկացվում է 1 միլիարդ 4ՕՕ միլիոն դոլար 9Օ կիլոմետրի վրա պողպատե արգելագծեր կառուցելու համար։

Նախագահ Թրամփն ասել է, թե ինքը դժգոհ է կողմերի միջեւ ձեռքբերված համաձայնությունից եւ այժմ ինչ որ կետեր է ավելացնում փաստաթղթում։ ՝՝Մենք ի վերջո ունենալու ենք գեղեցիկ, մեծ ու ամուր պատ՝ թույլ չտալու, որ հանցագործ տարրերը մուտք գործեն մեր երկիր՛՛, ասել է նա։

Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը լավատես է, որ նախագահը կստորագրի այս փաստաթուղթը։

Սենատի փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն էլ հորդորում է Թրամփին ստորագրել այն՝ հայտարարելով, թե նա չպետք է կրկնի մի քանի ամիս առաջ թույլ տրված սխալը, ինչի պատճառով մասնակիորեն փակվել էին դաշնային հաստատությունները։

Թրամփն ասել է, թե չէր ուզենա, որ դաշնային հաստատությունները նորից փակվեին։ Սակայն շեշտել է նաեւ, թե քննարկելու է այն բոլոր տարբերակները, որոնց արդյունքում պատը կկառուցվի։ Նա նկատի ունի նաեւ երկրում արտակարգ իրադրություն հայտարարելու հնարավորությունը, որն իրեն թույլ կտա պատի կառուցման համար բյուջե հատկացնել առանց Կոնգրեսի համաձայնության։

Իսկ մինչեւ նախագահի սեղանին դրվելը, Կոնգրեսի ղեկավարների միջեւ ձեռքբերված համաձայնությունը անցնելու է Կոնգրեսի երկու պալատներով։