Սոչիի գագաթնաժողովը. Իրանի ու Ռուսաստանի կառուցողական համագործակցությունը Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104389-Սոչիի_գագաթնաժողովը._Իրանի_ու_Ռուսաստանի_կառուցողական_համագործակցությունը_Սիրիայում
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով, Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի գլխավորած ռազմական բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Ռուսաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2019 15:05 Asia/Tehran
  • Սոչիի գագաթնաժողովը. Իրանի ու Ռուսաստանի կառուցողական համագործակցությունը Սիրիայում

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով, Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի գլխավորած ռազմական բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Ռուսաստան:

Գեներալ-մայոր Բաղերին Ռուսաստանի պաշտպանության նախարարի և այլ ռազմական պաշտոնյաների հետ հանդիպում ու բանակցություն ունենալուց բացի, կմասնակցի Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների  եռակողմ գագաթնաժողովին, որի առանցքն է ահաբեկչության դեմ պայքարը: Գագաթնաժողովը կանցկացվի Սոչիում: 

Սիրիային նվիրված Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի չորրորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու Սոչիում՝ Աստանայի գործընթացի շրջանակում: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նույնպես մեկնել է Ռուսաստան՝ գագաթնաժողովին մասնակցելու համար:

Սոչիում անցկացվելիք գագաթնաժողովում, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները Աստանայի գործընթացի շրջանակում քննարկելու են Սիրիայի վերջին քաղաքական զարգացումները:

Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների առաջին գագաթնաժողովը տեղի ունեցավ 2017 թվականի նոյեմբերի 22-ին Սոչիում, երկրորդը՝ 2018 թվականի ապրիլի 4-ին Անկարայում, իսկ երրորդը՝ 2018 թ. սեպտեմբերի 7-ին՝ Թեհրանում:

Այդ նիստերից յուրաքանչյուրի անցկացումը մի քանի քայլ առաջ է մղել Աստանայի գործընթացը: Սիրիայում խաղաղության հաստատման նպատակով «Աստանայի գործընթաց» կոչվող բանակցությունները  մեկնարկել են 2017 թվականի հունվարին՝ Իրանի իսլամական հանրապետության նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ: Այս գործընթացը մինչ այժմ զգալի հաջողություններ է ունեցել:

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին թափ հաղորդելը, հումանիտար աղետի կանխումը, այդ երկրում «ապաէսկալացման գոտիներ»-ի ստեղծումը, և 2019 թվականի սկզբին Սիրիայի Սահմանադրության կոմիտեի առաջին նիստի անցկացումը, Աստանայի գործընթացի ձեռքբերումներից են եղել:

Աստանայի գործընթացը ԱՄՆ-ի կամքից անկախ քաղաքական գործընթաց է, ինչը նպաստել է Սիրիայում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի եռակողմ համագործակցության առաջընթացին:

Սիրիայի ներկա իրավիճակում, որտեղ ավարտվել են ահաբեկիչների գործողությունները, արաբական տարբեր երկրներ փորձում են վերաբացել Դամասկոսում իրենց դեսպանատունը և Սիրիային Արաբական պետությունների լիգա վերադարձնել: Եվ այս բոլորը Աստանայի գործընթացի արդյունքն է:

Ի դեպ, Ռուսաստանի ու Իրանի իսլամական հանրապետության դերն ավելի մեծ է Սիրիայի իրադարձություններում: Թեհրանն ու Մոսկվան Բաշար Ասադի կառավարությանն աջակցելով և Սիրիայի զինծառայողներին ռազմական ու խորհրդատվական օգնություն ցուցաբերելով, այդ երկրից հեռացրել են ահաբեկչության վտանգը:

Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի կառուցողական համագործակցությունն այդ երկրում փոխեց քաղաքական հավասարումները  Բաշար Ասադի կառավարության օգտին: Այդ համագործակցության արդյունքում, արաբական երկրները մեկը մյուսի հետևից վերադարձան Դամասկոս և վերաբացեցին իրենց դեսպանատները:

Ահաբեկչության դեմ մղվող պայքարում Իրան-Ռուսաստան համագործակցությունը և արևմտյան Ասիայում այս չարաբաստիկ երևույթի թուլացումը, վկայում են Թեհրան-Մոսկվա համագործակցության նշանակության մասին:

Սիրիայում և ընդհանրապես արևմտյան Ասիայում ահաբեկչության ամբողջական վերացումը, պահանջում է Իրանի ու Ռուսաստանի շարունակական համագործակցությունը: 

Գեներալ Բաղերիի և ԻԻՀ նախագահի Ռուսաստան կատարած այցը և Սոչիի գագաթնաժողովին մասնակցությունը վկայում է արևմտյան Ասիայի տարածաշրջանում երկու երկրի ռազմակավարական ազդեցիկ համագործակցության մասին: