Աստանայի գործընթացը՝ Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104405-Աստանայի_գործընթացը_Սիրիայի_տարածքային_ամբողջականության_պաշտպանը
Սոչիում անցկացված եռակողմ հանդիպման ավարտին ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների ընդհանուր նպատակներն են՝ ահաբեկչության դեմ կտրուկ պայքարը, Սիրիայում անվտանգության ու կայունության վերականգնումը, նոր սահմանադրության մշակումը և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2019 09:24 Asia/Tehran
  • Աստանայի գործընթացը՝ Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանը

Սոչիում անցկացված եռակողմ հանդիպման ավարտին ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների ընդհանուր նպատակներն են՝ ահաբեկչության դեմ կտրուկ պայքարը, Սիրիայում անվտանգության ու կայունության վերականգնումը, նոր սահմանադրության մշակումը և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը»:

Սոչիում կայացած մեկօրյա գագաթնաժողովի ավարտին, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հետ միասին համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իդլիբի, հատկապես Սիրիայում Եփրատի արևելյան հատվածի ապագայի վերաբերյալ ասել է.«Սիրիայի ողջ տարածքը, թե Իդլիբը և թե Եփրատի արևելյան հատվածը, պետք է գտնվեն Սիրիայի օրինական կառավարության ղեկավարության ներքո և այս երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարևորվում  են երեք երկրների կողմից»: Այս կողմնորոշմանն անդրադարձ է կատարվել Սոչիի գագաթնաժողովում ընդունված 17 կետանոց համատեղ հայտարարության մեջ: Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարները կարևորել են իրենց հավատարմությունը Սիրիայի ազգային ինքնիշխանության, անկախության, միասնության ու տարածքային ամբողջականության  նկատմամբ: Նրանք նաև ընդգծել են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները:

Սոչիում փետրվարի 14-ին անցկացված գագաթնաժողովը Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների չորրորդ գագաթնաժողովն էր, որը ձևավորվել է Աստանայի գործընթացի շրջանակում: Սիրիայի խաղաղությունը երաշխավորող երկրների ղեկավարների մակարդակում բանակցությունների հարատևումը վկայում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական գործընթացի արդյունավետության մասին:

Թուրքիայում Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների հինգերորդ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը վկայում է Աստանայի գործընթացի կառուցողական լինելու մասին, որի համար ոչ մի այլընտրանք չի կարող լինել աշխարհում: 

Աստանայի գործընթացի հաջողությունն ու արդյունավետությունն այն պատճառով է, որ Սիրիայի ճգնաժամի բոլոր կողմերը նկատի են առնվել գործընթացում: Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան ընդգծելով կայունության պահպանման և Սիրիայում մնացած ահաբեկիների դեմ պայքարի անհրաժեշտությունը, միաժամանակ ջանքեր են գործադրում նոր սահմանադրություն մշակելու, փախստականների վերադարձի և այդ երկրի վերակառուցման ուղղությամբ և այս բոլորն առաջ են տարվում Սիրիայի կառավարության առանցքայնության և այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում:

Այս կարևոր ու հիմնական կետը համարվում է գլխավոր տարբերությունը Աստանայի գործընթացի ու Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Ժնևյան գործընթացի շրջանակում մյուս միջազգային ջանքերի միջև:

Այս կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Մոսկվան համոզված է, որ ոչ մի այլընտրանք չի կարող լինել Աստանայի գործընթացի շրջանակում Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից կատարված քայլերի համար»:

Իհարկե Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի լավ համագործակցությամբ հանդերձ, այս երկիրը մտահոգ է Սիրիայի որոշ շրջանների, այդ թվում Իդլիբի ու Եփրատի արևելյան հատվածի համար: Ինչպես ԻԻՀ նախագահն է ասել Սոչիի նիստում.«Սիրիայի օրինական կառավարության հետ համագործակցությունն ամենակայուն ուղին է այդ մտահոգությունների փարատման համար»:

Իդլիբը և Եփրատը Սիրիայի հողի մաս են կազմում և ցանկացած քայլ այդ շրջաններում, պահանջում է Դամասկոսի հետ համագործակցությունը:

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան Աստանայի գործընթացի շրջանակում կարևոր դեր ունեն Թահրիր Ալ-շամ ահաբեկչական խմբի տեղաշարժերին դիմակայելու գործում: Հաշվվի առնելով Աստանայի գործընթացի հաջող փորձը, այս գործընթացը Սիրիայի կայուն ապագան երաշխավորող միակ գործընթացն է: