Մամուլի տեսություն 15.02.2019
Իրանի օգտին Հաագայի հակաամերիկյան դատավճիռը ՝ օրվա մամուլի գլխավոր վերնագրերում
«Ֆարհիխթեգան» օրաթերթ
Հաագայի դատարանի վճիռը ՝ ԱՄՆ-ն Իրանին վճարելու է երկումիլիարդ դոլար
ՄԱԿ-ին կից Հաագայի միջազգային դատարանը, մերժելով Վաշինգտոնի դեմ Իրանի բողոքի գործը քննելու համար դատական այդ կառույցի իրավասությունը մերժող ԱՄՆ-ի միջնորդության մի բաժինը, հայտարարել է. «Դատարանն իրավասու է քննել Իրանի բողոքի հայցերի մաս կազմող այս գործը»: Դատարանի որոշմամբ Վաշինգտոնը պարտավոր է Իրանին վերադարձնել ԱՄՆ-ում Իրանի երկումիլիարդ դոլարի ակտիվները:
Իրանում նանոտեխնոլոգիաների ոլորտում 20 հազար աշխատատեղեր են ստեղծվել
Նանոյի շտաբի հումանիտար ռեսուրսների զարգացման աշխատանքային խմբի ղեկավարի խոսքերով, նանոտեխնոլոգիաների կամ այդ դաշտի օբյեկտներում ու ոլորտում աշխատում է 20 հազար մարդ:
«Ջամե ջամ» օրաթերթ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է.«Եթե ԱՄՆ-ը ներխուժի մեր տարածք, Վենեսուելան դարձնելու ենք նոր Վիետնամ ՝ իմպերիալիզմի դեմ պայքարի համար»:
Գերմանիան և Ավստրիան մերժել են ՀԳՀԾ-ից հրաժարվելու համար Եվրոպային ներկայացրած ԱՄՆ-ի պահանջը:
ԱՄՆ ոստիկանությունն ամեն տարի հազար մարդ է սպանում
«Վաշինգտոն փոստ»-ի տվյալների համաձայ, տարեկան շուրջ հազար հոգի ԱՄՆ-ում սպանվում է ոստիկանների լողմից:
«Իրան» օրաթերթ
ԱՄՆ Սենատի նախագիծը ՝ Ռուսաստանին ավելի ճնշելու համար
ԱՄՆ երկու կուսակցությունների մի խումբ սենատորներ նախագիծ են ներկայացրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու նպատակով ՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու և Ուկրաինայի դեմ թշնամական քայլեր անելու մեղադրանքով: Նախագիծը ներկայացվել է Հանրապետական սենատոր Լինդսի Գրահամի և դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի մի քանի անդամների կողմից:
Սենատի նոր նախագծի մասին Սպիտակ տունը դեռևս ոչ մի հայտարարություն չի արել:
Նոր պատժամիջոցների թիրախում Ռուսաստանի բանկերն են, որոնք պաշտպանում են արտաքին ընտրություններում միջամտությունները: Թիրախում են լինելու նաև այդ երկրի կիբերային բաժինը և այդ ծրագրերում ուղղակի կամ անուղղակի դերակատարություն ունեցող անձինք:
Մյուս կողմից, Ռուսաստանի նավթի ու գազի բաժինների դեմ առավել խիստ քայլեր են ձեռնարկվելու: Պատժամիջոցներն ուղղված են այն անձանց դեմ, որոնք աջակցում են ապրանքի արտահանումները, ծառայությունները, նաև նրանք ովքեր ֆինանսավորում են երկրում անմշակ նավթի զարգացման հովանավորման բաժինը:
Նոր պատժամիջոցների թիրախում են նաև հեղուկ գազի նախագծերում ներդրումային և Ռուսաստանի կառավարության էներգետիկ մյուս նախագծերը: Ակնկալվում է, որ BP, Shell և ENI-ի նման խոշոր ընկերություններ ընդդիմանալու են այդ ծրագրին: Կոնգրեսի անդամներն այդ թվում՝ Թրամփի աջակիցները, Թրամփին մղում են Մոսկվայի դեմ ճնշումներ գործադրելու:
yerkir.am
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային բանակցություններն արդյունք չեն տվել. The New York Times
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բարձր մակարդակով առևտրային բանակցություններն ավարտվել են Պեկինում` առանց զգալի առաջընթացի: Այդ մասին, գրում է ամերիկյան The New York Times-ը` անանուն աղբյուրին հղումով:
Ըստ անանուն պաշտոնյայի` երկու կողմերի պաշտոնական անձինք բաժանվել են առանց որևէ անհետաձգելի արդյունքի:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ ասել էր, որ Չինաստանի հետ առևտրային հակամարտությունը կարգավորելուն մնում է երկու շաբաթ. մարտի 2-ին պետք է նոր համաձայնագիր կնքվի Չինաստանի հետ:
slaq.am
Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքներին:
Հիշեցնենք, որ Բոլթոնը «հետևանքներով» է սպառնացել Վենեսուելայում «ժողովրդավարության տապալմանը» նպաստող երկրներին:
«Իր նոթատետրով և գրիչով, այո՞», - մեկնաբանել է Զախարովան:
armtimes.com
Դոնալդ Թրամփը պատրաստվում է երկրում արտակարգ դրություն հայտարարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է երկրում արտակարգ դրություն հայտարարել: Նապատակն է ֆինանսավորում ստանալ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։
Ինչպես հայտնում է Fox News-ը, դա թույլ կտա նրա աշխատակազմին 8 միլիարդ դոլար հատկացնել դաշնային տարբեր գործակալություններից՝ նախագծի ֆինանսավորման համար:
Թրամփը պետք է ստորագրի սահմանների անվտանգության ապահովման միջոցների փաթեթ, ըստ որի՝ 1,4 մլրդ դոլար կհատկացվի նախագծի համար, որը շատ ավելի քիչ է 5,7 մլրդ-ից, որը պահանջում է Թրամփը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Աառա Սանդերսն ասել է, որ Թրամփը կստորագրի ծախսերի մասին օրինագիծը եւ արտակարգ դրություն կհայտարարի ուրբաթ առավոտյան։