Մամուլի տեսություն 16.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104461-Մամուլի_տեսություն_16.02.2019
Իրանական մամուլն այսօր հիմնականում անդրադարձել էր Վարշավայի հակաիրանական ժողովի ձախողմանը և Սոչիում կայացած Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը: Օրաթերթերը դատապարտել էին Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2019 13:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  16.02.2019

Իրանական մամուլն այսօր հիմնականում անդրադարձել էր Վարշավայի հակաիրանական ժողովի ձախողմանը և Սոչիում կայացած Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը: Օրաթերթերը դատապարտել էին Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը:

«Համդելի» օրաթերթ

Ոչ բոլոր ճանապարհներն են Վարշավա տանում

 

ԱՄՆ-ը հայտարարեց Իրանի հարցի առանցքայնությամբ Վարշավայում ժողով գումարելու մասին, ինչին հակազդեցին շատերը: Վարշավայում ժողով գումարելու գաղափարն ունի մի քանի ամսվա անցյալ: Սկիզբը եղավ այն օրը, երբ Դոնալդ Թրամփը ներկայացրեց ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիային զուգահեռ հակաիրանական կոալիցիա ձևավորելու գաղափարը: Թրամփը նպատակ ուներ Իրանի դեմ համաշխարհային կոնսենսուս ձևավորել և ծավալուն քարոզչություններվ, Իրանին ներկայացնել որպես Միջին Արևելքի ներկա ճգնաժամի մեղավորը և լուրջ սպառնալիք:

Դա այն դեպքում, երբ Վարշավայի հակաիրանական ժողովը չարժանացավ նաև եվրոպական երկրների ՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի նաև տարածաշրջանի երկրների ուշադրությանը: Եվրամիության անդամ շատ երկրների նախարարները ևս չցանկացան մասնակցել ժողովին: Հավաքին նրանք մասնակցեցին ավելի ցածր մակարդակի պաշտոնյաներով: Մյուս կողմից, ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, նիստից հետո տված հարցազրույցում, հակադարձել է նևստին որոշ երկրների նախարարների չմասնակցելուն: Նա ասել է.«Պետություններն իրենք են ընտրել, թե նիստին ինչ մակարդակով են ներկա լինելու»:

Մյուս կողմից պետք է ասել, որ եվրոպական որոշ երկրների տարաձայնությունները չեն սահմանափակվում Իրանի հետ միջուկային համաձայնության խախտմամբ: Այդ տարաձայնությունը սրվել է Սիրիայից այդ երկրներից զորքերը հանելու մասին Թրամփի հայտարարությունից հետո:

 

«Իրան» օրաթերթ

Ն Վ առաջնորդ.«Պետք է պարզել հետախուզական կազմակերպությունների հետ Զահեդանի պայթյունների հեղինակների կապը»

 

Այաթոլլահ Խամենեին ցավակցական ուղերձ է հղել Զահեդանում տեղի ունեցած պայթյունի զոհերի հարազատներին, ասելով .«Պետք է կենտրոնանալ և պարզել, թե դեպքի հեղինակներն ինչ կապեր ունեն հետախուզական կազմակերպությունների հետ»:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Համաշխարհային մակարդակում դատապարտվել է Սիստան և Բալուչեստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը

 

Զահեդան-Խաշ ճանապարհին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են մի խումբ պահակազորայիններ: Դեպքը երկրում ու որտասահմանում ծավալուն հակազդեցությունների տեղիք է տվել:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Կարևորվել է Սիրիայի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը

 

ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները, համատեղ հաղորդագրություն տարածելով, կարևորել են Սիրիայի ազգային ինքնիշխանության , անկախության ու տարածքային ամբողջականության պահպանման , նաև ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ իրենց շարունակական հավատարմությունը :

 

«Քեյհան» օրաթերթ

Սնանկների Վարշավյան համաժողովը ՝ ԱՄՆ-ի նվաստացման ցուցադրում

 

«Ղանուն» օրաթերթ

Սոչին ՝ Վարշավայի դիմաց

 

«Խորասան» օրաթերթ

Պահակազորի հրամանատար. Վրեժխնդիր ենք լինելու

 

Իրանի բանակային հրամանատարներն ի հակազդեցություն Խաշ-Զահեդան ճանապարհին Ալ-Զոլմ ահաբեկչական խմբի իրականացրած պայթյունի, շեշտել են, որ վրեժխնդիր են լինելու այդ վայրագ արարքի հեղինակներից, որոնց անմարդկային քայլի պատճառով զոհվել է 27 մարդ, վիրավորվել են 13 ուրիշներ:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

ԱՄՆ փոխնախագահ: INSTEX-ի միջոցով Եվրոպան փորձել է շրջանցել մեր պատժամիջոցները

 

«Էբթեքար» օրաթերթ

Ընտրություններում կանանց համար հատուկ բաժին է նկատի առնվելու

 

«Ալիք» օրաթերթ

Freedom House-ի զեկույցում Ադրբեջանը շարունակում է մնալ անազատ երկրների շարքում

 

168.am- Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2019» զեկույցը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կազմակերպության զեկույցում ողջունվում է Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացը, և միևնույն ժամանակ քննադատվում Ադրբեջանում ժողովրդավարության վիճակը: Freedom House-ի հրապարակած զեկույցում Ադրբեջանը, ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես դասվել է անազատ երկրների շարքին:

Ադրբեջանի ոստիկանությունը և անվտանգության ուժերը հետևողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց, լռեցնելու ազատ խոսքի իրավունքը իրացնել փորձող քաղաքացիներին և ընդդիմադիր գործիչներին: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության շինծու մեղադրանքները և ձերբակալությունները:

 

slaq.am

Էրդողանը չի բացառել Իդլիբում Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ օպերացիան

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել սիրիական Իդլիբում Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ օպերացիայի հնարավորությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների արդեն չորրորդ հանդիպումը: Էրդողանի խոսքերով, Իդլիբում լարվածության թուլացումը եղել է հանդիպման ժամանակ քննարկված գլխավոր թեմաներից մեկը:

«Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ օպերացիաները կարող են կազմակերպվել ցանկացած պահի՝ ելնելով իրավիճակից: Դրա համար չկան խոչընդոտներ: Մեզ համար կարևոր է Իդլիբի բնակչության անվտանգությունը»,-հայտարարել է Էրդողանը, փոխանցում է Hurriyet-ը: