Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն, փորձում են ապակայունացնել Իրանի սահմանները
Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետախուզական գործակալությունները մտադիր են ապակայունացնել Իրանի սահմանները:
Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բալուչեստան նահանգում իրականացված ահաբեկչական հարձակման 27 նահատակների հուղարկավորության ժամանակ, Իսլամական պահակազորի ընդհանուր հրամանատար գեներալ Մոհամեդ Ալի Ջաաֆարին ասել է. «Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ի լրտեսական ծառայությունները մտադիր են ապակայունացնել Իրանի հարավ-արեւելյան շրջանը:
Փետրվարի 13-ի երեկոյան, Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բալուչեստան նահանգում, Խաշ-Զահեդան մայրուղու վրա, Իրանի իսլամական հանրապետության սահմանապահներ տեղափոխող ավտոբուսը ահաբեկչական հարձակման է ենթարկվել, որի հետևանքով Իրանի սահմանների 27 պաշտպաններ նահատակվել, ևս 13-ը վիրավորվել են:
«Ջեյշ Էլ- Զոլմ» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել այդ հարձակման պատասխանատվությունը:
Իսլամական Հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է, որ այս հանցագործության հեղինակները կապված են տարածաշրջանի և արտատարածաշրջանային մի շարք երկրների լրտեսական գործակալությունների հետ, եւ երկրի պատասխանատու իշխանությունները պետք է կենտրոնանան դրա վրա ու հարցին հետեւեն լրջորեն:
Փաստաթղթերը վկայում, որ այդ ահաբեկչական խմբերը կապված են Սաուդյան Արաբիային:
Սաուդյան թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը, 2017 թ.-ի մայիսին, ակնհայտորեն բացահայտեց իր հակաիրանական ծրագիրը: «Մենք Իրանի դեմ պատերազմ ենք հրահրել», - ասել է նա:
Քաղաքական հարցերի փորձագետ եւ վերլուծաբան Անջեյ Կորիբկոյի կարծիքով, Իրաքի հարավ-արեւելյան Բալաչիստան շրջանում անկայունություն ստեղծելն այն պլաններից մեկն է որն ԱՄՆ -ն ու Սաուդյան Արաբիան ցանկանում են իրագործել Իրանում:
2017 թ. հունվարին, իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը, Ղոմի ժողովուրդի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանում անապահովության ստեղծելու գործում Միացյալ Նահանգների եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների դերին ասել է. «Փաստերը վկայում են, որ այդ քայլերն իրականացվում են ակտիվ եռանկյունու կողմից:
Նա հավելել է. «Այս եռանկյունու մի անկյունում են Միացյալ Նահանգները եւ սիոնիստները, իսկ մյուս անկյունում Պարսից ծոցի ամենահարուստ կառավարություններից մեկն է, որն ապահովեց այդ ծրագրի ծախսերը, իսկ երրորդը, մարդասպան «Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպությունը:
Սաուդցիները փորձում են ահաբեկիչներին որպես գործիք օգտագործել՝ Իրանին հարվածելու համար: Մի քանի տարի առաջ Փարիզում կայացած «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբի հանդիպման ժամանակ, Թորքի Ֆեյսալի ներկայությունը վկայում է այդ մասին: Այս քայլով Սաուդյան Արաբիան բացահայտեց Իրանում անապահովության տարածելու իր նպատակը:
Սաուդյան պաշտոնատարները սխալ քայլ են ձեռնարկել այս հարցում, եւ որոշ երկրների, ինչպես՝ Պակիստանին, նույնպես այդ քաղաքականության զոհն են դարձնում: Այս գործընթացի շարունակությունն անպայման կլինի նրանց վնասին:
Իսլամական հեղափոխության պահակազորի ընդհանուր հրամանատարն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը վրեժ կլուծեն Սիսթան և Բալուչեստան նահանգում ահաբեկչական հարձակման հեղինակներից: Իրանի Իսլամական Հանրապետության համբերությունն ավարտվել է եւ Իրանը այլեւս չի հանդուրժի թաքֆիրական խմբերին ցուցաբերվող գաղտնի աջակցությունը: