Մամուլի տեսություն 17.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104498-Մամուլի_տեսություն_17.02.2019
Իրանի կիրակնօրյա մամուլը հիմնականում անդրադարձել է Զահեդանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը և Մյունխենի անվգանգության համաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2019 11:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  17.02.2019

Իրանի կիրակնօրյա մամուլը հիմնականում անդրադարձել է Զահեդանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը և Մյունխենի անվգանգության համաժողովին:

«Մարդոմսալարի» օրաթերթ

ՀԳՀԾ-ը Մյունխենի անվտանգության համաժողովում

 

Մյունխենի անվտանգության համաժողովը դարձել է տարբեր հարցերում Եվրոպայի ու ԱՄՆ-ի հակամարտության վայրը: Վաշինգտոը, որ վարշավայում հաջողություններ չունեցավ, նպատակ ունի ձեռնոց նետել Համատեղ գործողությունների համապարափակ ծրագրին: Եվրամիության տեսանկյունից, ՀԳՀԾ-ի տապալումը և համաձայնության չեղարկումը բացասական հետևանքներ է ունենալու և միժամանակ հարցականի տակ է տանելու Եվրոպայի դիվանագիտական հեղինակությունը:

Բրյուսելը ՀԳՀԾ-ն համարում է բազմակողմանի հաջողած համաձայնություն, որը կարող է դառնալ մոդել ՝ միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորման համար: Այնուամենայնիվ, ՀԳՀԾ-ից դուրս գալու համար Եվրամիության անդամ երկրների, հատկապես՝ Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի վրա Թրամփի կառավարության ճնշումները, վերջին շաբաթներին ավելի են խստացել՝ հատկապես  INSTEX -ի համակարգի մեկնարկից հետո: Այդ ճնշումները նաև ՀԳՀԾ-ի հարցում Եվրոպայի կողմնորոշման վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի խիստ քննադատություններն ավելի նկատելի դարձան: Կարևոր էր այն, որ Իրանի ԱԳ նախարարը վերջին օրերին եվրոպացի պետայրերի հետ հանդիպումներ է ունեցել և կարողացել է կրկին անգամ շահել նրանց աջակցությունը միջուկային համաձայնության հարցում:

 

«Իրան» օրաթերթ

Սպահանի բնակիչները հրաժեշտ են տվել Զահեդանի դեպքի նահատակներին

Պահակազորի հրամանատարը զգուշացրել է Պակիստանին

 

«Էթելաաթ» օրաթերթ

Նասրոլլահ .«Իրանն այնքան զորեղ է , որ Նեթանյահուն չկարողանա պատերազմել նրա դեմ»

 

«Քեյհան» օրաթերթ

Զինված ուժերի օգնությամբ հնարավոր է լուծել երկրի արդյունաբերական ու տնտեսական խնդիրները

 

Այսօր ռազմական ճարտարագիտական ուժերը համարվում են համաշխարհային ժամանակակից բանակի անբաժան մասը, որոնք և՛ խաղաղության և՛ պատերազմի պայմաններում կատարում են իրենց աշխատանքը և անհրաժեշտության դեպքում ռազմական օպերացիա իրականացնելով, իսկ խաղաղության պայմաններում իրենց ուժը երկրի շինությանն ու բարգավաճմանը ծառայեցնելով:

 

«Ղանուն» օրաթերթ

Խաղաղության թնջուկը ՝ Մյունխենի անվտանգության համաժողովում

 

Անվտանգության համաժողովը մեկնարկել է Վարշավայի ժողովից ու Սոչիի հանդիպումից մեկ օր անց: Համաժողովը դարձել է անվտանգության ժողովների կարևոր վայրը և տարբեր երկրներ խորհրդակցում են միմյանց հետ՝ անվտանգության ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու համար:  Վարշավայում ԱՄՆ-ը փորձում էր այսպես կոչված բովանդակալի քարոզչական աշխատանք տանել: Դա իհարկե ինչ-որ տեղ նրան հաջողվեց: ԱՄՆ-ը Եվրոպայի սրտում վերականգնեց իրանաֆոբիայի նախագիծը ՝ Լեհաստանին Իրանի դեմ գնալու նոր կանգառ դարձնելով: Այսօր Լեհաստանի հարևանությամբ և Գերմանիայի Մյունխեն քաղաքում, անվտանգության համաժողով է գումարվում Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախորդ համաժողովում չկային պատժամիջոցները և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը և աշխարհն ավելի անվտանգ էր թվում: 2019 թվականի համաժողովում իրավիճակը բարդացել է: Պարզ է, որ Մյունխենի համաժողովի նման հազարավոր միջոցառումներով հնարավոր չէ աշխարհը դարձնել անվտանգ ու ապահով: Այս համաժողովները դարձել են քաղաքական ապարդյուն համագումարների վայր, սակայն ամեն դեպքում, համաժողովների ամբիոնից կարող են հնչել միջազգային քաղաքական գործիչների խոսքերն ու կարծիքները: 

 

«Համշահրի» օրաթերթ

Միջինարևելյան պատերազմներից շահում է Էմիրությունները

 

«Սեդայե էսլահաթ»

Թրամփը հնչեցրել է արտակարգ իրավիճակի ահազանգը. ԱՄՆ-ը կործանման եզրին է

 

«Դոնյայե էղթեսադ»

Գերմանիան դեմ է ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի պահանջին . Մերկելը կտրականապես մերժել է ԱՄՆ-ին

 

yerkir.am

Իրանի ԱԳՆ խոսնակն անհեթեթություն է որակել ԱՄՆ փոխնախագահի հակաիրանական հայտարարությունը

 

Մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հակիրանական հերթական հայտարարությունը, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին դրանք անհեթեթություն է որակել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հիշեցենք, որ նախօրեին Վարշավայում կայացած «Խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արևելքում» խորհրդաժողովի ընթացքում ԱՄՆ փոխնախագահն Իրանին համեմատել էր նացիստական Գերմանիայի հետ՝ նրան մեղադրելով հակասեմականության մեջ:

«Այդ անհեթեթ հայտարարությունները բացառապես քարոզչական բնույթ են կրում եւ բխում են նրա քինախնդրությունից և զայրույթից»,- ասել է ԱԳՆ մամլո խոսնակը, հավելելով. «Նրանք, ովքեր ծանոթ են պատմությանը եւ իրենց խոսքերում կա թեկուզ մի փոքր արդարություն եւ անկողմնակալություն, երբեւէ իրականությանը չհամապատասխանող, նման անհեթեթ հայտարարություններով հանդես չեն գա»:

Նա ԱՄՆ փոխնախագահին եւ այդ երկրի այլ պաշտոնյաներին խորհուրդ է տվել համբերատար լինել եւ ուսումնասիրել պատմությունը, քանի որ կան անհերքելի պատմական փաստեր, որոնք ոչ ոք կարող փոխել:

 

slaq.am

Թրամփը դաշնակից երկրներին կոչ է արել դատարանի առաջ կանգնեցնել ԻՊ ահաբեկիչներին

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դաշնակից երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, դատարանի առաջ կանգնեցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ավելի քան 800 գրոհայինների, որոնց ամերիկացի զինվորականները բռնել են Սիրիայում: Թրամփը հայտարարել է, որ եթե վերոնշյալ երկրները չանեն դա, ահաբեկիչները մեծ խնդիր կդառնան Եվրոպայի համար: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չէր ցանկանա հետևել իրադարձությունների նման զարգացման: Միևնույն ժամանակ, ԱՄՆ ղեկավարը շեշտել է, որ ամերիկյան ուժերը կհեռանան Սիրիայի տարածքից ԻՊ-ի հանդեպ լիարժեք հաղթանակից հետո, ինչն էլ, ըստ նրա, տեղի կունենա շատ շուտով: «Խալիֆաթը շուտով կկործանվի: Մենք հեռանում ենք խալիֆաթի հանդեպ 100 տոկոսանոց հաղթանակից հետո», - ասել է Թրամփը: