Երեւանը կրկին ընդգծում է երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104511-Երեւանը_կրկին_ընդգծում_է_երկխոսության_միջոցով_Լեռնային_Ղարաբաղի_հակամարտությունը_կարգավորման_անհրաժեշտությունը
ՀՀ նախագահի ընդգծմամբ, ԼՂ-ի հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես քաղաքական միջոցներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2019 14:46 Asia/Tehran
  • Երեւանը կրկին ընդգծում է երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման անհրաժեշտությունը

ՀՀ նախագահի ընդգծմամբ, ԼՂ-ի հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես քաղաքական միջոցներով:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Հայդելբերգի համալսարանում ելույթի ժամանակ ասել է. «ԼՂ-ի հակամարտության համար քաղաքական լուծումից բացի որևէ այլ լուծում, կործանարար կլինի»: Վերջին ամիսներին Երեւանի պաշտոնյաները, հատկապես երկրի վարչապետը, առաջարկներ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Այս խոսքերը բոլորն էլ ազդել են ղարաբաղյան հակամարտության ընթացիկ գործընթացի վրա:

Այդ պատճառով ադրբեջանական կողմը բացասական  է արձագանքել այդ առաջարկներին: Այնուամենայնիվ, վերջին շրջանում Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները նույնպես առաջարկել են, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության բանակցություններում հայկական կողմի մասնակցության դեպքում Ղարաբաղի ադրբեջանական համայնքը եւս պետք է մասնակցի այդ գործընթացին: Այս առաջարկին դեմ է հայկական կողմը: Իրականում, երկու կողմերը,  երկար տարիներ բանակցելուց հետո, պետք է կրկին վերսկսեն1994 թվականին մեկնարկած բանակցությունները , ինչը գործնականում հնարավոր չէ:

Այս իրավիճակում Հայաստանի նախագահն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել բանակցությունները խաղաղության հասնելու համար, որպեսզի Հայաստանին փրկի նեկա իրավիճակից:

Իրականում, Հայաստանի վարչապետի առաջարկներով, ադրբեջանական կողմը հնարավորություն է ունեցել քննադատել Հայաստանի դիրքերը միջազգային հանրությունում:

Փորձագետների կարծիքով, պատերազմի վերսկսման դեպքում, Ադրբեջանը հաղթելու համար ավելի շատ հնարավորություններ ունի: Թվում է, թե  այդ պատճառով Երեւանի կառավարության պաշտոնյաները չեն փորձում պատերազմ վերսկսել Ադրբեջանի հետ:

Ռազմական հարցերով փորձագետ գնդապետ Ռոմալդանովն ասել է.-«Եթե Ղարաբաղում վերսկսվի պատերազմը, որ կողմի բանակը կհաղթի: Հրետանային ուժերը պատերազմում հիմնական գործիքներն են: Իրոք, եթե Հայաստանի ղեկավարները ցանկանում են փրկել իրենց ապագան աղետից, նրանք միայն մեկ ճանապարհ ոնեն: Նրանք ստիպված են դուրս բերել իրենց ուժերը Ղարաբաղի գրավյալ տարածքներից  և այն հանձնել Ադրբեջանին»:

Հայաստանի կառավարությունը տնտեսական եւ  ժողովուրդի վատ պայմանների պատճառով եւ առաջադեմ ռազմական եւ տրանսպորտային օբյեկտների բացակայությամբ, Ադրբեջանի հետ  պատերազմը վերսկսելու որեւէ ցանկություն չունի:

Խոշոր ռազմական գնումների արդյունքում ադրբեջանական կողմը փորձում է պատերազմի հրահրելով ապահովել իր շահերը: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետությունը գտնում է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցով պարտվել է: