Մամուլի տեսություն 18.02.2019
Իրանական մամուլն այսօր հիմնականում անդրադարձել էր Իրանի ԱԳ նախարարի խոսքերին, նաև իրանական սուզանավի շնորհանդեսին:
«Համշահրիթ» օրաթերթ
ԻԻՀ ԱԳ նախարարը Մյունխենում պաշտպանել է Իրանի իրավունքները
«Մարդոմսալարի» օրաթերթ
Վարշավայի ժողովը ՝ ԱՄՆ-ի կողմից դիվանագիտական չհաշվարկված քայլ
«CNN»-ը Վարշավայի համաժողովի կայացումը գնահատել է ԱՄՆ-ի կողմից չհաշվարկված դիվանագիտական քայլ , հաղորդելով.«Համաժողովը միայն ապացուցեց Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև անջրպետի գոյությունը»:
Վարշավայի համաժողովում ԱՄՆ-ը ցուցադրեց դիվանագիտական ներկայացում և մեծ ջանքեր գործադրեց՝ Իրանի դեմ Թրամփի թշնամական դիրքորոշման հարցում աշխարհի աջակցությունը շահելու համար: ԱՄՆ կառավարությունն Իրանի դեմ միանալու հարցում իր գործընկերներին համոզելու փոխարեն, ցույց տվեց, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև ճեղքը մեծանում է:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Ասադ. «Էրդողանը ԱՄՆ-ի նվաստ կողմնակիցն է»
Նշելով, որ ԱՄՆ-ն իր կողմից հովանավորվող խմբերին վաճառելու է օսմանցիներին, Սիրիայի նախագահը շեշտել է, որ Սիրիան ամբողջությամբ ազատագրվելու է և Թուրքիան չի կարող իր կամքը պարտադրել սահմանադրության մշակման կոմիտեին:
«Քեյհան» օրաթերթ
ԻԻՀ ԱԳ նախարար.«Միթե սրո՞վ ենք պաշտպանվելու»
«Քեյհան» օրաթերթ
Շպիգել .«Մոնաֆեղերը շաբաթական երեք անգամ փորձում են գլուխներ կտրել»
Գերմանական «Շպիգել» պարբերականը «Ըմբոստ բանտարկյալներ» հոդվածում, անդրադարձել է մոնաֆեղին խմբավորման անդամների վիճակին և այդ խմբին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությանը: Պարբերականը գրել է , որ Դոնալդ Թրամփը հետևում է մի քաղաքականության, որով կկարողանա կործանել Իրանի կառավարությանը : Այդ հարցում մոնաֆեղին խմբի ահաբեկիչները նույն դիրքորոշումն ունեն: Խմբի ավելի քան երկու հազար անդամներ գտնվում են Ալբանիայի ճամբարում: Կազմակերպությունը լքած անդամները խոսում են իրենց նկատմամբ կիրառվող խոշտանգումների ու հոգեբանական բռնության մասին»:
«Խորասան» օրաթերթ
Իրանական «Ֆաթեհ»-ը միացել է բանակի ռազմածովային ուժերին
Ասիայի արևմուտքում կառուցված ամենաարդիական ու գերզարգացած սուզանավը, ԻԻՀ նախագահի ներկայությամբ, Բանդար Աբբասում միացել է ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հարավային նավատորմին: Կիսածանր ու արդիական սուզանավը համարվում է Իրանի զինտեխնիկայի ամենաարդիական տեսակը:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
ԱՄՆ-ը փորձում է Իրաքի երեք նահանգներում նոր զինյալ խմբեր ձևավորել
«Արմանե էմրուզ» օրաթերթ
Իրանը բենզին ու գազոյլ է արտահանում
«Քեյհան» օրաթերթ
Թրամփի կողմից արտակարգ իրավիճակի հայտարարման հետցնցումները
Սահմանային պատը կառուցելու բյուջեն ապահովելու համար Թրամփի կողմից արտակարգ իրավիճակի հայտարարումը ցնցել է ԱՄՆ-ին: Նենսի Փելոսին ի սկզբանե սպառնացել էր, որ մոտ ապագայում Թրամփին տեսնելու է դատարանում :
«Ալիք» օրաթերթ
Այս անգամ էլ պետք է ԱՄՆ-ի ղեկավարությանը բացատրել Իրանի դերը Հայաստանի համար. իրանագետներ
tert.am- Այսօր մամուլի ասուլիսին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսներ, իրանագետներ Ահարոն Վարդանյանը և Նվեր Դավթյանը անդրադարձան Ամերիկայի և Իրանի վատթարացող հարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի վրա:
Ահարոն Վարդանյանը նկատեց, որ առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ–Իրան հարաբերությունները վատթարացել են, միշտ են վատ եղել, որոշ շրջանում մեղմացել են և կրկին վատթարացել: «Եղել են բազմաթիվ պատժամիջոցներ, բայց այդ ընթացքում ԱՄՆ–Իրան հարաբերությունների վատթարացումը Հայաստանի վրա չեն ունեցել սոսկալի ազդեցություն, քանի մենք կարողացել ենք բացատրել մեր հարաբերությունները կողմերին: Այս անգամ էլ պետք է ԱՄՆ-ի ղեկավարությանը բացատրել Իրանի դերը Հայաստան համար, կենսական նշանակությունը, և կարծում եմ, որ հայ քաղաքական վերնախավը կկարողանա այս անգամ էլ բացատրել, թե որքան կարևոր է Իրանը մեզ համար, և այդպիսի փորձեր եղել են, երբ, օրինակ՝ Բոլթոնը այցելել էր Հայաստան»,-ասաց նա և նշեց, որ մեր օրակարգը պետք է զարգացնենք Իրանի հետ՝ առաջնորդվելով մեր ազգային շահերով:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան վաղուց պետք է լիներ և ցանկալի կլինի, որ օրակարգը հարուստ լինի, և պատվիրակությունը՝ ներկայացուցչական: «Նախ պետք է բացատրել Հայաստանում տեղի ունեցած իրավիճակը, որպեսզի Իրանը առաջին ձեռքից տեղեկանա: Պետք չէ բան փոխել հայ-իրանական հարաբերութուններում, քանի որ նախկինում լավ հենք է եղել, այլ պետք է նոր աստիճաններ կառուցել այդ հենքի վրա»,-ասաց Ահարոն Վարդանյան և նշեց, որ լավ կլինի, որ Արցախի հարցում էլ ներկայացվի մեր դիրքորոշումը Իրանին:Նվեր Դավթյանն իր հերթին նկատեց, որ Իրանը Սիրիայի հարցում կարողացավ ապացուցել, որ տարածաշրջանում ներքին խաղաղության պահպանման ջատագով երկիր է և տեղին չհամարեց մեղադրանքները, որ Իրանը ապակայունացնող երկիր է:
«Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և տարածաշրջանային ներկայիս փոփոխությունները չեն կարող անուղղակի ազդեցություն չունենալ, սակայն դրանից պետք է կարողանանք դրական օգուտ քաղել: Ներկայումս կա ինչ-որ կախյալ վիճակ, որը պայմանավորված է ինչ-ինչ գործոններով»,-ասաց նա:
Նվեր Դավթյանը կարևորեց Հայաստան-Իրան փոխադարձ հնարավորությունների լիարժեք բացահայտումը: «Մեր նոր իշխանությունների քաղաքական խնդիրը պետք է լինի նախ և առաջ տնտեսական ոլորտը թափանցիկ և ճանաչելի դարձնել կարողանալը երկու կողմերի տնտեսվարող սուբյեկտների համար: Կարծում եմ, որ անհրաժեշտ է վարչապետի այցի ընթացքում առաջ մղել երկու կողմերի հարաբերությունների պատրաստակամությանը խանգարող խնդիրների լուսաբանումը՝ կապված բանկային փոխանցումների, ենթակառուցվածքների, հարկային օրենսդրական և այլ խնդիրների հետ»,-ասաց նա և կարևորեց նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար ճանաչողական հանդիպումներ ունենալը:
yerkir.am
Մի շարք պետություններ խանգարում են Սիրիայի` Արաբական պետությունների լիգա վերադարձին. Օմանի ԱԳՆ ղեկավար
Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա անհրաժեշտ է, սակայն մի շարք արաբական պետություններ խանգարում են դրան: Այդ մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ բեն Ալավին:
«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Սիրիան Արաբական պետությունների լիգայի համահիմնադիր երկիր է, կան մի շարք խնդիրներ, հարցեր, որոնք միավորում են Սիրիան և արաբական պետությունները: Այդ իսկ պատճառով Սիրիայի վերադարձը լիգա անհրաժեշտ է, սակայն այդ ճանապարհին կան որոշ խոչընդոտներ, այն է` արաբական պետությունների դիրքորոշումները, որոնք խանգարում են այդ գաղափարի իրականացմանը»,- ասել է նա Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո: