Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է իսլամական հանրապետության դիմկայամանը իմպերիալիզմի դեմ
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին, երկուշաբթի օրը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԻԻՀ համակարգը գտնվում է ամենալավ, իսկ մեծապետականության ճակատն ու նրան գլխավորող ԱՄՆ-ն՝ ամենաթույլ պայմաններում:
Այաթոլլահ Խամենեին, իր ելույթի մեկ այլ բաժնում անդրադառնալով բահմանի 22-ի ժողովրդական քայլարշավին, ասել է.«Ես շնորհակալություն եմ հայտնել մի քանի օր առաջ Իրանի ժողովրդին ուղղված հայտարարությամբ, սակայն սա շատ ավելի քիչ է Իրանի ժողովրդի արածի դիմաց, քանզի այս տարվա բահմանի 22-ին ժողովուրդը մեծ աշխատանք կատարեց: Անկասկած, Իրանի ժողովուրդը շատ դժվարություններ է կրել եւ այսօր դիմակայում է համաշխարհային իմպերիալիզմին:
Այս ձեռքբերումները հիմք են՝ իսլամական հեղափոխության նոր դարաշրջանում առաջ շարժվելու համար: Իրանը, չնայած պատժամիջոցներին եւ մարտահրավերներին, շատ ոլորտներում կայուն տեղ է զբաղեցնում եւ կարողանում է հաղթահարել դժվարությունները: Իրանը կարող է վստահորեն շարունակել իր ճանապարհը: Այնուամենայնիվ, նման բարձր մակարդակի հասնելը, հատկապես անվտանգության առումով, դժվար եւ ծախսատար է:
Անդրադառնալով Իրանի Սիսթան և Բալուչեսթան նահանգում ոճրագործ ռեժիմների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի գործողությանը, որի հետևանքով զոհվեցին մի խումբ պահակազորայիններ, Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Այս նահատակությունները պետք է զգոնացնեն մեզ, որպեսզի հասկանանք, որ երկրի անվտանգությունն ապահովվում է լավագույն երիտասարդների արյան գնով, եւ բոլորը պետք է երախտապարտ լինեն այդ նվիրյալներին»:
Իհարկե, շատ պատճառներ կան, որով աշխարհում ԱՄՆ-ի իշխանությունը և ուժը նվազում է: Այսօր Ամերիկան շատ ավելի թույլ է, քան չորս տասնամյակ առաջ:
«ԱՄՆ-ի թեթևամիտ պետական այրերն իրենց որոշ գործընկեր, նաև թույլ ու վախեցած պետություններին Վարշավայի նիստին մասնակցելու և Իրանի դեմ որոշում ընդունելու հրավեր ուղղեցին, սակայն այս նիստը որևէ արդյունք չունեցավ: Սրանք բոլորը թուլության նշաններ են և թշնամին թուլության պահին դիմում է հայհոյանքների ու աղմուկի»,-հավելել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով Վարշավայի նիստին:
Միացյալ Նահանգները թե անցյալում և թե այժմ ամեն ինչ արել է Իրանին վնասելու համար, սակայն այդ ջանքերը չեն կարողացել Իրանի ժողովրդին հետ պահել իր ճանապարհից:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հայտարարել է, որ ԻԻՀ համակարգը գտնվում է ամենալավ, իսկ մեծապետականության ճակատն ու նրան գլխավորող ԱՄՆ-ն՝ ամենաթույլ պայմաններում:
Հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքերը վկայում են, որ Իրանի ժողովուրդը քայլում է դեպի անվտանգ ապագա: Կասկած չկա, որ այս ճանապարհն ունի հստակ նպատակներ, որոնք հիմնված են ինքնիշխանության և ներքին կարողությունների հզորացման վրա և իրականացվում են արտաքին գործերի ոլորտում խաբուսիկ քաղաքականության հանդեպ զգոնության պահպանմամբ:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ արևմուտքի քայլերն ու պահվածքը խաղ են: Նա հավելել է. «Ամերիկացիների վիճակը պարզ է, քանի որ նրանք սուրը մերկացրել են: Պետք է զգուշանալ եվրոպացիներից, քանի որ նրանք խաղ են խաղում»: